Աստղիկ Սարգսյան

Աստղիկ Սարգսյան

@astghik-sargsyan

Աստղիկ Սարգսյանը «Ucom» ընկերությունների խմբի Մարդկային ռեսուրսների կառավարման տնօրենն է։ Նա պատասխանատու է Մարդկային ռեսուրսների ռազմավարության մշակման, ՄՌ լավագույն փորձի ներդրման և իրականացման, մոտիվացիոն համակարգերի ներդրման, աշխատակիցների ներգրավվածության բարձրացման, ուսուցման ու զարգացման համար։ Աստղիկը «Ucom» ընկերությանն է միացել 2025թ.-ին։ Բանկային, ապահովագրական, ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտներում նա ունի ՄՌ ղեկավարի բազմամյա աշխատանքային փորձառություն։ ՄՌ ղեկավարի պաշտոնն է զբաղեցրել Գալաքսի Ընկերությունների խմբում, “ՍոֆթՔոնսթրաքթ” և «ՎՏԲ Բանկ Հայաստան» ընկերությունում, «VEON HR HUB Ղազախստան»-ում, որտեղ պատասխանատու է եղել 7 երկրների (Հայաստան, Վրաստան, Ղազախստան, Ուկրաինա, Տաջիկստան, Ուզբեկստան, Ղրղզստան) աշխատակիցների ուսուցման, զարգացման և տաղանդների կառավարման համար: Եղել է «Beeline-Հայաստան» կորպորատիվ համալսարանի ղեկավարը։

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: