«4C» կարիերայի զարգացման լիարժեք դասընթաց | Career Factory

«4C» կարիերայի զարգացման լիարժեք դասընթաց | Career Factory

Sstaffmedia.am
14 մարտի 2024
4 րոպե ընթերցում
819
Կիսվել հոդվածով

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում staff.am էկոհամակարգի կրթական ուղղության՝ Career Factory-ի առաջին օնլայն դասընթացը, որն անվանել ենք՝ «4C» Complete Career Certification Course (թարգմանաբար՝ Կարիերայի զարգացման լիարժեք դասընթաց)։ Այս դասընթացը միակն է Հայաստանում, որը հնարավորություն է տալիս հայերենով, հայկական աշխատաշուկային ադապտացված համապարփակ գիտելիք ստանալ կարիերայում հաջողելու վերաբերյալ։

«4C» դասընթացն ամբողջությամբ անվճար է և 100% օնլայն։ Դասընթացի բովանդակությունն ամբողջությամբ ստեղծվել է staff.am թիմի կողմից։ Իսկ դրա արդիականությունն ու գործնական լինելն է՛լ ավելի ընդգծելու համար`մեզ միացել են տարբեր ոլորտներից 15 փորձագետ և բովանդակության մասին իրենց կարծիքով կիսվել և բարելավել են այն։

Մինչ այժմ դասընթացը հասանելի էր միայն հատուկ հարթակում գրանցնվելուց հետո։ Այժմ մենք այն դարձրել ենք է՛լ ավելի հասանելի՝ ներբեռնելով բոլոր 8 մոդուլները յութուբյան մեր ալիքում։ Դիտելով բոլոր դասերը, կարող եք ստանալ վկայական։ Դրա համար ուղարկեք մեզ նամակ՝ careerfactory@staff.am էլ. հասցեին, և մենք կկիսվենք մանրամասներով։

Եթե նոր եք պատրաստվում ընդունվել համալսարան կամ շուտով կավարտեք այն, եթե տարիների փորձ ունեք որևէ ոլորտում, իսկ հիմա ցանկանում եք այլ ոլորտ անցում կատարել և նույնիսկ եթե այս պահին ակտիվ աշխատանք չեք փնտրում և գոհ եք ձեր կարիերայի այն կետից, որում հիմա գտնվում եք, այս դասընթացն անչափ օգտակար կլինի։

Մոդուլ 1․ Մասնագիտության ընտրություն և վերապրոֆիլավորում

Ո՞րն է ամենակարևորը մասնագիտության ընտրության հարցում, ինչի՞ն ուշադրություն դարձնել մասնագիտության ընտրության կամ փոփոխության հարցում, որո՞նք են այն սխալները, որոնք մարդիկ անում են մասնագիտություն ընտրելիս, ինչպե՞ս հասկանալ, որ ժամանակն է եկել փոխելու մասնագիտությունը։ Այս և նման այլ հարցերն ենք քննարկում առաջին մոդուլում։
Մասնագիտության ընտրության ժամանակ լայն տարածում ունի SWOT (strengths (ուժեղ կողմեր), weaknesses (թույլ կողմեր), opportunities (հնարավորություններ), threats (սպառնալիքներ) վերլուծությունը։

Մոդուլ 2․ Պրոֆեսիոնալ և մրցունակ CV-ի կազմում

CV-ն աշխատաշուկա մուտք գործելու ձեր կարևորագույն այցեքարտերից է։ Կարևոր է, որ ձեր այցեքարտը կազմված լինի ճիշտ և գրագետ։ Պրոֆեսիոնալ և մրցունակ CV կազմելու համար պետք է լուրջ պատրաստվածություն, որը գուցե ժամանակատար է, բայց միևնույն ժամանակ առավել քան կարող է օգնել աշխատանքի հարցում։

Մոդուլ 3․ Աշխատանքի գրագետ դիմում

Աշխատանքի դիմելիս ճիշտ կողմնորոշվելու համար անհրաժեշտ է նախ ծանոթանալ գործատուին, ինչպես նաև ընկերության կորպորատիվ մշակույթին։ Բավական է Google որոնողական համակարգում նշել կազմակերպության անվանումը, և ամբողջ տեղեկատվությունը կհայտնվի ձեր առջև։ 

Մոդուլ 4․ Հարցազրույցի նախապատրաստում

Ինչպե՞ս ճիշտ ներկայանալ հարցազրույցին, ինչպե՞ս նախապատրաստվել, որո՞նք են ամենակարևոր կետերը, որոնց պետք է ուշադրություն դարձնել։

Մոդուլ 5. Աշխատանքի առաջարկ, ադապտացիա և փորձաշրջան

Մի բան է հարցազրույցին ճիշտ ներկայանալը, մեկ այլ՝ ուղարկվող առաջարկի ընդունումն ու պրակտիկ աշխատելու առաջին ամիսները։ Աշխատանքի առաջարկներն էլ ընդունելուց պետք է կատարել մանրամասն ուսումնասիրություն այն ընկերության մասին, որտեղ պատրաստվում եք աշխատել։

Մոդուլ 6. Ինքնակրթություն և ինքնակատարելագործում. առաջին քայլեր, կամավորություններ, պրակտիկաներ

Արագ ու դինամիկ զարգացող աշխարհում դժվար է բավարարվել մեկ մասնագիտությամբ և վստահ լինել, որ այն միշտ կլինի պահանջված։

Մոդուլ 7․ Իմ շահերը՝ որպես աշխատող

Մոդուլ 8. Անձնական բրենդն աշխատաշուկայում

Արդեն հասցրե՞լ եք ծանոթանանալ դասընթացին և ցանկանում եք ստանալ վկայական։ Գրեք մեր careerfactory@staff.am էլ. հասցեին և մենք կտրամադրենք մանրամասները։

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: