Առաջին բանը, որ զգում ես այս ընկերության գրասենյակ մտնելիս, այստեղ տիրող անսովոր թեթևությունն ու աշխույժ էներգիան է։ Միջանցքներում միշտ հաճելի ֆոնային երաժշտություն է հնչում, շուրջբոլորը կանաչապատ, լուսավոր անկյուններ են, իսկ սուրճի գոտիներում մարդիկ ակտիվ քննարկում են նոր գաղափարներ ու նախագծեր։

Խոսքն, իհարկե, մեր լավագույն գործընկերոջ՝ Ucom ընկերության մասին է: Մենք սովոր ենք ընկերությունը տեսնել որպես հեռահաղորդակցության ոլորտի առաջատար հսկայի, սակայն այսօր տեխնոլոգիական բարձր դիրքեր պահելը պահանջում է ոչ միայն հզոր ենթակառուցվածքներ, այլև ամուր ու առաջադեմ թիմ: Ucom-ում վաղուց գործում է այս հստակ մոտեցումը. ընկերության զարգացումը սկսվում է մարդկանցից, և յուրաքանչյուր աշխատակցի ներդրումը դառնում է ընդհանուր մեծ հաջողության կարևոր մասը:

StaffMedia-ի թիմը պարզապես չէր կարող չայցելել իր սիրելի գործընկերոջ նոր գրասենյակ՝ ներսից տեսնելու այս ջերմ աշխատանքային միջավայրն ու մեր ընթերցողների հետ կիսվելու այն իրական հնարավորություններով, արտոնություններով ու մշակույթով, որոնք Ucom-ը դարձնում են Հայաստանի ամենագրավիչ գործատուներից մեկը:

Block image uploaded at 10/27/2026, 4:58:40 PM

Աշխատանքը հարմարվում է կյանքիդ, ոչ թե հակառակը

Մասնագիտական այրումը (burnout) դարձել է մեր օրերի ամենամեծ մարտահրավերներից մեկը: Հաճախ ընկերություններում սիրում են խոսել «Work-Life Balance»-ի մասին, սակայն Ucom-ում այդ հավասարակշռությունը ոչ թե գեղեցիկ կարգախոս է, այլ իրական առօրյա։

Այս մոտեցումն առաջին հերթին տեսանելի է աշխատանքային գրաֆիկում. գլխամասային գրասենյակում ստանդարտ 8-ժամյա աշխատանքային օրը կրճատվել է՝ դառնալով 7 ժամ: Այդ մեկ ազատ ժամը շատերի համար դառնում է ընտանիքին նվիրված երեկո, նոր հոբբի կամ պարզապես երեկոյան խցանումներից խուսափելու հնարավորություն:

Block image uploaded at 10/27/2026, 5:02:35 PM

Ավելին՝ ամսվա մեջ երկու ուրբաթ պաշտոնապես հայտարարված է «Ուրախ ուրբաթ» (Happy Friday), երբ թիմն աշխատում է ընդամենը կես օր՝ հանգստյան օրերը սկսելով ավելի շուտ: Տարվա ընթացքում աշխատակիցներն ունեն նաև 6 լրացուցիչ վճարվող ազատ օր (day off)՝ հանգստի կամ անձնական գործերի համար: Բացի դա, աշխատակցի ծննդյան օրը ևս հանդիսանում է առանձին day off։

Ֆիզիկական առողջությունն ու լավ ինքնազգացողությունը նույնպես ուշադրության կենտրոնում են։ Աշխատակիցներն ապահովված են առողջության ապահովագրությամբ, իսկ ակտիվ ապրելակերպը խրախուսելու համար գործում են սպորտային ակումբների կորպորատիվ փաթեթներ, ինչը հնարավորություն է տալիս օրը սկսել կամ ավարտել մարզասրահում։

Block image uploaded at 10/27/2026, 5:02:16 PM

Շոշափելի առավելություն է նաև Ucom-ի սեփական էկոհամակարգից օգտվելը. թիմակիցները կարող են ընկերության նորագույն սարքավորումներն ու կապի ծառայությունները ձեռք բերել արտոնյալ պայմաններով: Իսկ առօրյա գնումներն ու արձակուրդն ավելի հաճելի դարձնելու համար գործում է գործընկերների մեծ ցանց՝ հատուկ զեղչերով տարբեր խանութ-սրահներում և հանգստյան գոտիներում:

Մասնագիտական վերելք և նորարար մտածողություն uAcademy-ի հետ

Տեխնոլոգիական և հեռահաղորդակցության ոլորտում մասնագիտական գիտելիքների արդիականությունն ունի առաջնային նշանակություն: Ucom-ում շարունակական կրթությունը դիտարկվում է որպես ռազմավարական ներդրում յուրաքանչյուր աշխատակցի կարիերայի հեռանկարներում:

Block image uploaded at 10/27/2026, 5:02:25 PM

Հենց այս տեսլականով է ստեղծվել uAcademy-ն, որը համակարգված կրթական էկոհամակարգ է ընկերության բոլոր թիմերի համար: Ուսումնական ծրագրերը մշակվում են շուկայի արդի պահանջներին և ապագայի տենդենցներին համահունչ: Դրանց շարքում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում արհեստական բանականության (AI) գործնական կիրառման դասընթացները: Թիմը ձեռք է բերում AI գործիքներով աշխատելու գրագիտություն՝ սովորելով ավտոմատացնել առօրյա կրկնվող գործընթացներն ու բարձրացնել անձնական արդյունավետությունը:

Block image uploaded at 10/27/2026, 5:03:11 PM

Միաժամանակ, ընկերությունում մեծ շեշտադրում կա ներքին տաղանդներից ղեկավարներ աճեցնելու վրա: Առաջնորդության զարգացման խորացված ծրագրերը աշխատակիցներին տալիս են ոչ միայն թիմի կառավարման արդյունավետ գործիքակազմ, այլև ռազմավարական մտածողություն, ինչն ապահովում է առաջխաղացում ընկերության ներսում:

Ընկերությունում խրախուսվում է նաև նախաձեռնողականության մշակույթը, որի վառ օրինակը U!idea նորարար գաղափարների մրցույթն է: Սա հարթակ է, որտեղ յուրաքանչյուր աշխատակից կարող է հանդես գալ բիզնեսի, պրոդուկտների կամ ներքին գործընթացների բարելավման սեփական նախագծով: Լավագույն լուծումներն արժանանում են ուշադրության և ներդրվում են ընկերության իրական պրակտիկայում: Սա աշխատակիցներին տալիս է պատասխանատվության և սեփականատիրոջ (ownership) իրական զգացողություն՝ տեսնելու, թե ինչպես է սեփական միտքը դառնում համակարգային արդյունք:

Block image uploaded at 10/27/2026, 5:03:24 PM

Կորպորատիվ մշակույթը գործողության մեջ. ինչպիսի՞ն է «Life at Ucom»-ը

Աշխատանքային ամուր հարաբերությունները ձևավորվում են ոչ միայն էլեկտրոնային նամակագրության կամ ժողովների սենյակներում, այլև այն պահերին, երբ թիմը միասին կիսում է ընդհանուր հետաքրքրություններն ու հանգիստը: Ucom-ում կորպորատիվ կյանքը կառուցված է հենց այս տրամաբանությամբ՝ աշխատանքային առօրյան դարձնել հագեցած, հետաքրքիր և թիմային:

Block image uploaded at 10/27/2026, 5:03:43 PM

Ընկերության ներսում գործում են տարբեր նախասիրությունների շուրջ ձևավորված ակումբներ, որոնք աշխատակիցներին միավորում են աշխատանքային ժամերից դուրս: Հանգստյան օրերին կազմակերպվող արշավները լավագույն հնարավորությունն են միասին բացահայտելու Հայաստանի բնությունը, աշխատանքային օրվա ավարտին գործընկերները միանում են յոգայի կամ ֆուտբոլի պարապմունքներին, իսկ ինտելեկտուալ մարտահրավերների սիրահարները պարբերաբար մրցում են «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի սեղանի շուրջ:

Block image uploaded at 10/27/2026, 5:02:45 PM

Միասնականության զգացումն ամրապնդվում է նաև ընդհանուր նախաձեռնություններով. տարեկան երկու խոշոր կորպորատիվ միջոցառումներն ու տոնական օրերի անակնկալները (լինի դա Ամանորը, Մարտի 8-ը, Գրքի տոնը, թե Հունիսի 1-ը) վաղուց սիրված ավանդույթներ են: Դրանց լրացնում են բնապահպանական ծառատունկերը, գրասենյակային հաճելի հյուրասիրություններն ու պարբերական Townhall հանդիպումները, որտեղ ամբողջ անձնակազմը հնարավորություն ունի անմիջականորեն լսել ընկերության նորություններն ու ղեկավարության հետ քննարկել ռազմավարական հարցեր:

Այս ամենի մեջ առանձնահատուկ ուշադրության է արժանի մեկ այլ ավանդույթ. գլխամասային գրասենյակի աշխատակիցները պարբերաբար այցելում են Երևանի և մարզերի վաճառքի ու սպասարկման կենտրոններ: Սա օգնում է վերացնել ֆորմալ հեռավորությունը գլխամասի և հաճախորդների հետ անմիջականորեն աշխատող թիմերի միջև՝ ձևավորելով մեկ միասնական, միմյանց աշխատանքը հասկացող ու գնահատող թիմ:

Նվիրվածություն և արդյունք․ ինչպե՞ս են Ucom-ում գնահատում աշխատակիցներին

Աշխատաշուկայում, որտեղ մարդիկ հաճախ են փոխում աշխատավայրը, տարիների հավատարմությունը դարձել է բացառիկ արժեք: Ուստի պատահական չէ, որ Ucom-ում աշխատակցի անցած երկար ճանապարհը հատուկ ուշադրության է արժանանում: Ընկերությունում կա մի յուրահատուկ ավանդույթ. 10-րդ և 15-րդ աշխատանքային տարեդարձի առթիվ աշխատակիցներին հանձնվում են ոսկյա և արծաթյա մեդալներ: Սա ընկերության պատմության մեջ մարդու ունեցած անձնական մեծ ներդրման շոշափելի գնահատական է:

Block image uploaded at 10/27/2026, 5:03:33 PM

Ամենօրյա ջանքերն ու բարձր ցուցանիշները նույնպես մշտապես ուշադրության կենտրոնում են: Կիսամյակային արդյունքներով լավագույն արդյունք ցուցաբերած թիմակիցների համար գործում են հատուկ շնորհակալական ծրագրեր և պարգևատրումներ:

Մեկ այլ շատ հաճելի երևույթ է գործընկերների միջև իրար շնորհակալություն հայտնելու մշակույթը. ներքին համակարգի միջոցով աշխատակիցները կարողանում են միմյանց օնլայն «պարգևներ» տրամադրել։

Առաջին քայլերը Ucom-ում. աշխատանքային միջավայր և նոր հնարավորություններ

Աշխատանքային արդյունավետությունը մեծապես կախված է նրանից, թե ինչպիսի միջավայրում ես անցկացնում օրդ: Ucom-ի գլխավոր մասնաշենքն ու սպասարկման սրահները պարբերաբար վերանորոգվում են ու համալրվում նորագույն տեխնոլոգիաներով: Կանաչ բույսերով ձևավորված լուսավոր անկյունները, սուրճի գոտիները, ճաշարանն ու միջանցքներում հնչող մեղմ երաժշտությունը միտված են նրան, որ աշխատանքային օրն անցնի հարմարավետ ու առանց ավելորդ լարվածության:

Ucom

Այս հարմարավետությանը գումարվում է նաև մարդկային ջերմ ընդունելությունը: Թիմին նոր միացած աշխատակիցների համար գործում է նախապես մշակված ադապտացման (onboarding) գործընթաց և ուղղորդման հատուկ սեսիաներ, որպեսզի առաջին իսկ օրվանից նորեկները հեշտ ու արագ ինտեգրվեն ընկերության ռիթմին և իրենց թիմին:

Միլիոնավոր զանգեր, հաղորդագրություններ ու անսահմանափակ տերաբայթեր․ Ucom-ն ամեն օր կապում է մարդկանց ողջ Հայաստանում։ Բայց staffMedia-ի թիմն արձանագրեց ամենակարևորը՝ այստեղ ամենահուսալի կապը մարդկայինն է։ Այն ջնջում է բոլոր ֆորմալ սահմաններն ու ստեղծում միջավայր, որտեղ մարդն ավելին է, քան պարզապես աշխատակից։

Իսկ երբ կապը հուսալի է, ցանկացած մեծ նպատակ դառնում է իրականություն։ Մնում է միայն բաց չթողնել քո պահն ու միանալ այս թիմին։