Նաիրի Ինշուրանս. 5 փաստ 30-ամյա պատմության և նոր նվաճումների մասին
Ինչպե՞ս է «Նաիրի Ինշուրանսը» 3 տասնամյակ շարունակ պահպանում շուկայի առաջատարի դիրքը: 5 հետաքրքիր փաստ փորձի, վստահության և ապահովագրության նորագույն լուծումների մասին:
Նաիրի Ինշուրանս. 5 փաստ 30-ամյա պատմության և նոր նվաճումների մասին
staffmedia-ի էջերում մենք միշտ սիրով ենք անդրադառնում ոլորտի լավագույններին, բայց առանձնահատուկ ջերմությամբ ենք պատմում մեր այն գործընկերների մասին, ում հետ անցել ենք երկար ճանապարհ։ «Նաիրի Ինշուրանսն» այն բացառիկ ընկերություններից է, որի հետ տարիների գործընկերությունը մեզ թույլ է տվել մոտիկից տեսնել նրանց աճը, արժեքներն ու անդադար ձգտումը դեպի կատարելություն։
Այսօր ներկայացնում ենք 5 բացառիկ փաստ մեր գործընկերոջ մասին, որըք լավագույնս նկարագրում էնրանց անցած 30-ամյա ուղին։
Փաստ 1. Ամենահնաբնակն ու երկարակյացը. 3 տասնամյակ շուկայում
«Նաիրի Ինշուրանսը» հայաստանյան ապահովագրական շուկայի ամենահնաբնակ ընկերությունն է, որի պատմությունը սկսվել է դեռևս 1996թ.-ին։ 90-ականներին Հայաստանում գործում էր շուրջ 80 ապահովագրական ընկերություն, որոնք տարերայնորեն հիմնադրվում էին ու կարճ ժամանակ անց դադարեցնում գործունեությունը։ «Նաիրին» միակն է, որը հիմնադրման օրվանից գործում է առանց ընդհատումների։ Այս տարի ընկերությունը հպարտությամբ տոնեց իր հիմնադրման 30-ամյակը՝ մնալով շուկայի անփոփոխ ուղեկիցը։

Փաստ 2. Թվեր, որոնց հետևում վստահությունն է
2025թ․ ֆինանսական տարվա արդյունքներով՝ Նաիրի Ինշուրանսն ապահովագրական շուկայի բացարձակ առաջատարն է։ Ընկերության մասնաբաժինը ապահովագրական շուկայի հավաքագրված ապահովագրավճարի պորտֆելում կազմում է 17% կամ 14 609 մլրդ ՀՀ դրամ։
Շուրջ 3 տասնամյակ առաջ Նաիրի Ինշուրանսի պատմությունը սկսվեց սիմվոլիկ կապիտալով, 2-3 աշխատակիցներով, հաճախորդների շատ փոքր թվով և ամենակարևորը՝ ապահովության խոստումով՝ ուղղված բոլոր գործընկերներին ու թիմին։ 3 տասնամյակ անց Նաիրիին ունի ավելի քան 320 հազար հաճախորդներ, շուրջ 3000 կորպորատիվ գործընկերներ, ավելի քան 220 աշխատակիցներ և շուկայի առաջատարն է՝ միջազգային ճանաչմամբ ու հավակնոտ ծրագրերով։
Փաստ 3. Միակը՝ Moody’s միջազգային վարկանիշով
Մեր գործընկերն ապացուցում է, որ հայկական ընկերությունը կարող է և պետք է համապատասխանի համաշխարհային ամենախիստ չափանիշներին։ «Նաիրի Ինշուրանսը» միակն է շուկայում, որն ունի հեղինակավոր Moody’s վարկանշավորող կազմակերպության կողմից տրված B1` կայուն հեռանկարով վարկանիշ։ Այն լավագույնս վկայում է ընկերության ֆինանսական կայունության, թափանցիկ գործունեության և զարգացման մեծ հեռանկարների մասին։
Փաստ 4. Միջազգային ծածկույթով առողջապահական բացառիկ ծրագիր
2025թ.-ին «Նաիրի Ինշուրանսը» ռազմավարական գործընկերություն հաստատեց աշխարհի առաջատար ապահովագրական հսկաներից մեկի՝ AXA Health International-ի հետ։ 2026թ.-ին արդեն ներդրվեց համատեղ մշակված Global Health Insurance ծրագիրը։ ՀՀ քաղաքացիներն ու մեր երկրում կացության իրավունք ունեցողներն առաջին անգամ հնարավորություն ստացան դառնալու AXA քարտապան և անցնելու բուժզննումներ ու ստանալու լայնածավալ բուժծառայություններ ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի 50+ երկրների ավելի քան 2 միլիոն առաջատար բուժկենտրոններում։
Փաստ 5. Նորարարությունը՝ որպես աշխատելաոճ և զարգացման շարժիչ ուժ
Լինելով ամենահնաբնակը՝ «Նաիրին» միաժամանակ ամենանորարարներից է։ Ընկերության Nairi Mobile հավելվածն արդեն մի քանի տարի է՝ ծառայությունները դարձնում է առավել արագ ու հարմարավետ։ Բայց սա դեռ ամենը չէ. ընկերությունն ակտիվորեն ներդնում է Արհեստական բանականության (AI) հնարավորությունները զանգերի կենտրոնում և վնասների գնահատման գործընթացում։ Իսկ մայրաքաղաքի խցանումները շրջանցելու և պատահարի վայրից արագ տեղեկատվություն հավաքագրելու համար «Նաիրին» օգտագործում է դրոններ (ԱԹՍ)՝ ևս մեկ անգամ շեշտելով իր ժամանակակից ձեռագիրը։

Ամփոփելով՝ ցանկանում ենք նշել, որ վստահ ենք՝ որ մեր գործընկերոջ հաջողություններն ու նվաճումներն այնքան շատ ու շարունակական են լինելու, որ դեռ շատ հաճախ ենք նրանց մասին պատմելու առիթներ ունենալու, իսկ ձեզ առաջարկում ենք հետևել Նաիրի Ինշուրանսի կարիերայի էջին staff.am-ում և staffmedia.am-ին, որպեսզի բաց չթողնեք մեր թարմացումները և ձեր հնարավորությունը՝ համալրելու «Նաիրիի» պրոֆեսիոնալ ու նորարար թիմի շարքերը։

