CEOTalk Davel Creative Agency-ի համահիմնադիր և տնօրեն Էլեն Գասպարյանի հետ

CEOTalk Davel Creative Agency-ի համահիմնադիր և տնօրեն Էլեն Գասպարյանի հետ

Sstaffmedia.am
30 հուլիսի 2025
4 րոպե ընթերցում
364
Կիսվել հոդվածով

ENG

Այսօր մարքեթինգը միայն արտադրանքն առաջ մղող գործիք չէ։ Այն դարձել է բրենդի ինքնության կառուցման միջոց, լսարանի հետ շփման լեզու և արժեքների համակարգ, որն ունակ է ձևավորել վստահություն ու հստակ դիրք շուկայում։

Այս նոր իրականությունում հաղթում են այն բիզնեսները, որոնք ստեղծում են երկխոսություն՝ իրենց և լսարանի միջև, ձևակերպում են հստակ ուղերձ և փոխանցում այն՝ համառ, հետևողական ու ազդեցիկ կերպով։

Davel Creative Agency-ն իր գործունեությամբ հենց այդպիսի երկխոսություն է ստեղծում։ Թիմը, առաջնորդվելով ռազմավարական մտածողությամբ և խորքային մոտեցմամբ, օգնում է բիզնեսներին ավելի հստակ ձևակերպել իրենց ինքնությունը և վերածել գաղափարները արժեք ստեղծող պատմությունների։

Ընկերության ոգևորիչ գործունեությունը մեզ ևս անտարբեր չթողեց, և մենք որոշեցինք զրուցել ընկերության կրեատիվ տնօրեն Էլեն Գասպարյանի հետ՝ պարզելու, թե ինչպե՞ս է ձևավորվում ժամանակակից բրենդը, ի՞նչ սկզբունքներով է առաջնորդվում ընկերությունը և և ինչպե՞ս է փոխվել մարքեթինգի դերակատարությունը ժամանակակից իրականության մեջ։

Ի՞նչ գործունեություն է ծավալում Davel Creative Agency-ն, և որն է ընկերության հիմնական առաքելությունը։

Davel Creative Agency-ն զբաղվում է բրենդինգի, մարքեթինգի ռազմավարության, կոնտենտի ստեղծման և թվային հաղորդակցությունների ծառայություններով։ Մենք օգնում ենք բիզնեսներին ավելի հստակ ձևակերպել իրենց պատմությունը, ստեղծել հիշվող բրենդեր և կառուցել վստահություն իրենց լսարանի հետ։
Մեր հիմնական առաքելությունն է վերածել բիզնեսի գաղափարներն ու արժեքները ստեղծարար և ազդեցիկ պատմությունների, որոնք խթանում են աճը, վաճառքները և երկարաժամկետ կապ ստեղծում հաճախորդների հետ։

Ի՞նչն է Davel Creative Agency-ին առանձնացնում ոլորտի մյուս ընկերություններից, և ինչպիսի՞ նախաձեռնություններով է թիմը նպաստում մարքեթինգային էկոհամակարգի զարգացմանը։

Որո՞նք են Ձեր՝ որպես ստեղծարար ղեկավարի հիմնական սկզբունքները, երբ խոսքը վերաբերում է գիտահեն մարքեթինգային մոտեցմանը։

Իմ հիմնական սկզբունքն է ցանկացած ստեղծագործական աշխատանք դարձնել նպատակային, չափելի և բիզնեսին օգուտ բերող։ Այդ գաղափարը ամփոփեցի իմ կողմից մշակված C.O.S.M.O.S. մեթոդում, որը հստակեցնում է, որ ստեղծարարությունն ու վերլուծությունը պետք է գործեն միասին։ Յուրաքանչյուր որոշում պետք է անցնի վեց փուլով՝ հստակեցումից մինչև վերլուծություն, որպեսզի համոզվենք, որ այն ծառայում է բիզնեսի իրական աճին։

Որո՞նք են այդ մեթոդաբանության հիմնական հենասյուները, և ի՞նչն է այն տարբերում այլ մարքեթինգային մոդելներից։

Ինչպե՞ս ձևավորվեց այն գաղափարը, որ մարքեթինգը պետք է լինի ոչ միայն ստեղծագործական, այլև չափելի, կանխատեսելի և գնահատելի պրոցես։

Տարիներ շարունակ աշխատելով տարբեր ոլորտներում՝ նկատեցի, որ շատ հաճախ բրենդներն ունեն գեղեցիկ պատմություններ, բայց չգիտեն՝ արդյոք դրանք իրականում օգնում են իրենց աճին։ Այդ պատճառով մշակեցի C.O.S.M.O.S. մեթոդը, որը մարքեթինգը դարձնում է համակարգված, գնահատելի և կանխատեսելի։ Այն ապահովում է, որ ստեղծագործականությունը ծառայի տվյալների վրա հիմնված ռազմավարությանն ու չափելի արդյունքներին։

Ի՞նչ խնդիրներ կամ բացեր եք տեսել շուկայում, որոնք շարժառիթ դարձան՝ նոր մեթոդաբանություն մշակելու համար։

Շուկայում տեսնում էի երկու հիմնական խնդիր՝ որոշ թիմեր կենտրոնացած էին միայն «գեղեցիկ» լուծումների վրա առանց ROI-ի, մյուսները՝ միայն տվյալների վրա՝ առանց ներշնչող ստեղծագործականության։ Այս երկու ծայրահեղությունների միջև բացը լրացնելու համար ստեղծեցի C.O.S.M.O.S. մեթոդը, որը ապահովում է այդ երկուսի ներդաշնակությունը՝ ստեղծելով և՛ հստակ ռազմավարություն, և՛ ներշնչող բովանդակություն։

Ի՞նչ է փոխվում հաճախորդի փորձառության մեջ, երբ գործ ունենք այսպիսի համակարգված և վերլուծական մարքեթինգային մոտեցման հետ։

Հաճախորդը ստանում է ոչ միայն գեղեցիկ, այլև գործունակ լուծում։ Նա ավելի լավ է հասկանում իր լսարանը, տեսնում է իր ներդրումների վերադարձը և վստահ է յուրաքանչյուր քայլի նպատակին։ C.O.S.M.O.S.-ը հաճախորդի համար բերում է վստահություն և հստակություն՝ ցույց տալով, թե ինչպես է յուրաքանչյուր փուլ ծառայում բիզնեսի աճին։

Ի՞նչ խորհուրդ կտաք նորաստեղծ բրենդներին և մարքեթոլոգներին, ովքեր ձգտում են համադրել հիմնավորված վերլուծությունն ու ստեղծարարությունը՝ կայուն և ռազմավարական զարգացում ապահովելու համար։

Խորհուրդ կտամ միշտ սկսել նպատակներից ու լսարանի ուսումնասիրությունից։ Ստեղծարարությունը երբեք չպետք է լինի ինքնանպատակ․ այն պետք է ծառայի հստակ ռազմավարությանը։ Օգտագործեք մեթոդներ, որոնք թույլ են տալիս համակարգված մոտենալ խնդիրներին և պահպանել ստեղծարարությունն ու տվյալների վրա հիմնված որոշումները։

Ամփոփելով մեր զրույցը՝ ցանկանում ենք շնորհակալություն հայտնել մեր գործընկերոջը՝ Davel Creative Agency-ին մարքեթինգային էկոհամակարգում բերած տեսանելի արժեքի, շարունակական բարեփոխումների և նորարար մոտեցումների համար։ Մենք անչափ ուրախ էինք մեր գործընկերոջ գրանցած հաջողություների մասին պատմել staffmedia.am-ում և ավելի քան վստահ ենք, որ նվաճումները շարունակական բնույթ են ունենալու, իսկ ձեզ հիշեցնում ենք, որ կարող եք հետևել Davel Creative Agency-ի կարիերայի էջին staff.am-ում, որպեսզի բաց չթողնեք ընկերության թարմացումները։










Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: