Բացահայտեք ինքներդ Ձեզ INKOMPASS-ի հետ

Բացահայտեք ինքներդ Ձեզ INKOMPASS-ի հետ

Sstaffmedia.am
30 օգոստոսի 2022
1 րոպե ընթերցում
921
Կիսվել հոդվածով

Եթե դուք կուտակել եք գիտելիքների ամուր պաշար, ուզում եք դրսևորել ձեզ և փնտրում եք տարբերակներ նպատակներն իրականացնելու համար, ապա Ֆիլիպ Մորրիս Արմենիայի կողմից առաջարկվող INKOMPASS պրակտիկայի ծրագիրը ձեզ համար է։

Միայն այսպես ու այստեղ կարող եք բացահայտել ինքներդ ձեզ՝ աշխատելով ստեղծագործ, դինամիկ ու մշակութային բազմազան միջավայրում։ Եթե Ձեզ հաջողվի ընդգրկվել այս պրակտիկայի ծրագրում, ապա հնարավորություն կունենաք․

  • Աշխատել իրական բիզնես նախագծերի վրա,
  • Ստանալ աջակցություն և գիտելիք ոլորտի փորձագետների կողմից,
  • 6 ամիս շարունակ աշխատել միջազգային միջավայրում և վարձատրվել:

Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ԴԻՄԵԼ

INKOMPASS փորձնակության ծրագրին կարող են մասնակցել ուսանողներն ու նորավարտ մասնագետները, ովքեր լավ տիրապետում են անգլերեն լեզվին, սովորելու ցանկություն ունեն և կարող են իրենց դրսևորել որպես թիմի լիարժեք անդամներ։


ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԾՐԱԳՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

INKOMPASS փորձնակության ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է դիմել ստորև։

Եթե անցնեք առցանց թեստը և համապատասխանեք առաջարկվող պահանջներին, Ձեզ կհրավիրեն  հարցազրույցի, որտեղ կգնահատվի հաղորդակցման հմտությունները, թիմ կառուցելու ունակությունն ու խնդիրներին լուծում տալու Ձեր ունակությունները։

Հաջորդ քայլը կլինի արդեն թիմային և անհատական հարցազրույցը, որի ընթացքում դուք կարող եք մասնակցել թիմային աշխատանքներին, ինչպես նաև կզրուցեք ՖՄԱ-ի փորձագետների և մյուս թեկնածուների հետ։


ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

⏳ INKOMPASS պրակտիկայի ծրագրի դիմումների ընդունման ժամկետն է մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ։

🗓️ Ընտրված փորձնակների համար պրակտիկան կմեկնարկի 2022 թվականի հեկտեմբեր ամսին կավարտվի 2023 թվականի ապրիլիին։

Նյութը պատրաստված է ՖՄԱ-ի հետ համատեղ:

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: