X (Twitter)
    Staff.amCareer FactoryCompassՀետադարձ կապ
    StaffMedia Logo
    Աշխատավարձի հաշվիչՏոներ
    Hexact-ը հասանելի է դարձնում Big data-ն և AI-ը․ 3-ամյա ստարտափի նոր ռազմավարությունը
    1. Գլխավոր
    2. Մեր գործատուները
    3. Hexact-ը հասանելի է դարձնում Big data-ն և AI-ը․ 3-ամյա ստարտափի նոր ռազմավարությունը

    Hexact-ը հասանելի է դարձնում Big data-ն և AI-ը․ 3-ամյա ստարտափի նոր ռազմավարությունը

    Sstaffmedia.am
    22 փետրվարի 2022
    2 րոպե ընթերցում
    821
    գործատու
    Իրադարձություններ
    Skip to main contentSkip to article
    Կիսվել հոդվածով

    Hexact ընկերությունն իր աշխատանքի 3-րդ տարին նշանավորեց նոր ռազմավարությամբ, որի հիմքում ընկած է big data-ն և արհեստական բանականությունը (AI) բոլորին հասանելի դարձնելու տեսլականը։ 

    Հետևել Hexact-ին staff.am-ում

    Hexact-ն ունի 40,000-ից ավելի օգտատեր, և այսօրվանից բոլորին արդեն հասանելի է ամպային տեխնոլոգիայով աշխատող վաղվա աշխարհը։ Google BigQuery-ն վերլուծությունների համար օգտագործվող տվյալների խոշորագույն բազան է աշխարհում։ Google Cloud-ի տվյալների ամպային մեծամասշտաբ այս պահեստից այսուհետև կարելի է օգտվել Hexact-ի էկոհամակարգի գլխավոր՝ Hexomatic պրոդուկտի միջոցով, և ինչն ամենակարևորն է՝ առանց ծրագրավորման որևէ գիտելիքի: 

    Իր 3-ամյա գործունեությունը և նորարարությունը ներկայացնող միջոցառման ընթացքում ընկերության հիմնադիր տնօրեն Ստեփան Ասլանյանը «բացեց փակագծերը»։

    Hexact

    «Big data-ն և արհեստական բանականությունը մենք դարձնում ենք համընդհանուր հասանելի, ինչի շնորհիվ «սովորական» մարդը կարիք չի ունենալու ծրագրավորում իմանալու՝ ամպային տեխնոլոգիաներից օգտվելու, բարդ ավտոմատացումներ ու գործողություններ կատարելու համար», – ասաց Ստեփան Ասլանյանը։

    Նրա խոսքով՝ Hexact-ն ստեղծում է օպերացիոն համակարգ՝ հետագա տարիներին գործն ու առօրյան ավելի հեշտացնելու համար։

    Ստարտափի գլխավոր պրոդուկտը՝ Hexomatic-ը վերածվում է պրոդուկտների «առուվաճառքի»  հարթակի (marketplace), որտեղ Hexact-ի պրոդուկտներից բացի կլինեն այլ ստարտափների գործիքներ։ Այսուհետև ցանկացած ստարտափ կամ մասնագետ կարող է իր ավտոմատացման (API) գործիքներն ինտեգրել Hexomatic-ում, վաճառել, եկամուտ ստանալ, զարգացնել բիզնեսը։ 

    Hexact

    Ընկերության բիզնեսի զարգացման տնօրեն Արմեն Ավագ Ավագյանի խոսքով՝ Hexact-ի նորարարությունը կայանում է նրանում, որ ընկերությունը ստեղծել է համացանցի տվյալների բազայի և սովորական օգտատիրոջ միջև միջնորդ համակարգ, որը հնարավորություն է տալիս անգամ ՏՏ մասնագետ չհանդիսացող և տեխնոլոգիապես ոչ զարգացած օգտատերերին մի քանի հպումով հասանելիություն ունենալ big data-ին։ 

    «Ցանկացած մարդ՝ լրագրող, բժիշկ, ոստիկան, կարող է օգտվել այդ հնարավորությունից առանց հատուկ հմտություններ ունենալու», – նշեց Ավագյանը։

    Wp 1763552623720 33vl9

    «Մեր օգտատերերի մեծ մասն ԱՄՆ-ից է և այլ անգլալեզու երկրներից՝ Կանադայից, Եվրոպայի երկրներից, մենք օգտատերեր ունենք նաև Ասիայում և Հայաստանում նույնպես։ Ցավոք, հայկական շուկան ավելի փոքր է, բայց մենք միայն ուրախ կլինենք ընդլայնել մեր ներկայությունն այստեղ», – իր հերթին հավելեց Hexact-ի մարքեթինգի տնօրեն Քրիս Քլոզեթը։

    Hexact-ը 2021-ը եզրափակեց 400% աճով, նոր կատարելագործված պրոդուկտով ու աշխարհի 160 երկրում գտնվող 40,000-ից ավելի օգտատերերով։ Այժմ ընկերությունում աշխատում է 40 մասնագետ, սակայն մինչև տարեվերջ ստարտափը նախատեսում է թիմը հասցնել 100-ի։

    Wp 1763552623559 vgadu

    «Hexact»-ի էկոհամակարգը 3 հիմնական պրոդուկտից է բաղկացած. Hexomatic-ն աշխատանքի ավտոմատացման հարթակ է, որը հնարավորություն է տալիս օգտագործել համացանցը որպես տվյալների սեփական աղբյուր, առանց ծրագրավորման գիտելիքների օգտագործել արհեստական բանականության ամենաբարդ ծառայությունները` կրկնվող ու ժամանակատար առաջադրանքներն ավտոմատացնելու համար: Hexowatch-ը մոնիտորինգի է ենթարկում ցանկացած կայքի տեսողական, բովանդակային, տեխնոլոգիական, հասանելիության, կոդի կամ գների առցանց փոփոխությունները և ծանուցում այդ մասին: Hexometer-ը 24/7 իրականացնում է կայքերի մոնիտորինգ և օգնում բարելավել դրանց աշխատանքը։  

    Դիմել Hexact-ին աշխատանքի համար

    Կիսվել հոդվածով

    staffmedia.am

    staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

    Բոլոր հոդվածները

    Բաժանորդագրվե՛ք

    Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

    Թոփ հոդվածներ

    Առաջնորդի անձը՝ ռիսկերի քարտեզում

    Առաջնորդի անձը՝ ռիսկերի քարտեզում

    Հեղինակային•Անի Կարապետյան•
    2212
    1+1-ը փոքր է 2-ից․ թիմի արդյունավետության վարքաբանական տնտեսագիտությունը

    1+1-ը փոքր է 2-ից․ թիմի արդյունավետության վարքաբանական տնտեսագիտությունը

    Հեղինակային•Անի Կարապետյան•
    1359
    ICC Armenia-ում քննարկել են կանանց հնարավորություններն ու մարտահրավերները կորպորատիվ միջավայրում

    ICC Armenia-ում քննարկել են կանանց հնարավորություններն ու մարտահրավերները կորպորատիվ միջավայրում

    Խմբագրի կողմից•staffmedia.am•
    1260
    COP17-ը Հայաստանում․ ինչու է Երևանը դառնում համաշխարհային բնապահպանական քննարկումների կենտրոն

    COP17-ը Հայաստանում․ ինչու է Երևանը դառնում համաշխարհային բնապահպանական քննարկումների կենտրոն

    Խմբագրի կողմից•staffmedia.am•
    1229
    Ինչպե՞ս հաշվարկել աշխատավարձը Հայաստանում․ հարկեր, պարտադիր պահումներ և զուտ եկամուտ

    Ինչպե՞ս հաշվարկել աշխատավարձը Հայաստանում․ հարկեր, պարտադիր պահումներ և զուտ եկամուտ

    Օգտակար անկյուն•staffmedia.am•
    1063

    Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

    Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

    Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից:

    StaffMedia Logo
    hello@staff.am
    +374 11 900 901
    +374 43 901 900
    Համագործակցություն մեզ հետ
    Ազատության պող. 24, Երևան, Հայաստան
    X (Twitter)
    ՆորություններՀարցազրույցներԽմբագրիցԱշխատաշուկաՏեսանյութեր
    Մեր ԳործատուներըՕգտակար ԱնկյունՀատուկ ՆախագծերStaff.am

    Staff.am Էկոհամակարգ

    Staff.amCareer FactoryCompass

    © staffmedia.am 2016 - 2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են

    Գաղտնիության պայմաններ և Cookie-ներ