Մինչ դու հերթական աշխատանքին դիմելու մասին ես մտածում, հնարավոր է՝ որևէ գործատու հենց այս պահին փնտրում է քեզ։

Ոչ, սա պատահականություն չէ, այլ ճիշտ կառուցված կարիերայի ռազմավարություն։ Եթե staff.am-ում ունես լիարժեք և ճիշտ լրացված պրոֆիլ, գործատուները կարող են գտնել քեզ թեկնածուների բազայում և ուղարկել աշխատանքի առաջարկ՝ նույնիսկ այն դեպքում, երբ դու որևէ հաստիքի դեռ չես դիմել։

Շարունակիր կարդալ, որպեսզի իմանաս թե ինչպես։

Ինչ է փոխվում, երբ ձեր պրոֆիլը լիարժեք է

staff.am-ում գործատուները նոր աշխատակիցների որոնումը հաճախ սկսում են ոչ թե հաստիքի հրապարակումից, այլ թեկնածուների բազայից։ Նրանք որոնում են մասնագետների՝ ըստ աշխատանքային փորձի, մասնագիտության, հմտությունների, կրթության, լեզուների իմացության և այլ չափանիշների՝ գտնելու այն թեկնածուներին, որոնք լավագույնս համապատասխանում են իրենց պահանջներին։

Եթե ձեր պրոֆիլը լիարժեք է, արդիական և պարունակում է անհրաժեշտ տեղեկատվությունը, այն կարող է հայտնվել գործատուների որոնման արդյունքներում։ Այդ դեպքում գործատուն կարող է անմիջապես կապ հաստատել ձեզ հետ և առաջարկել քննարկել աշխատանքի հնարավորությունը՝ նույնիսկ եթե որևէ հաստիքի դեռ չեք դիմել։

Այդ պատճառով կարևոր է պրոֆիլին վերաբերվել որպես ձեր մասնագիտական այցեքարտի։ Որքան ամբողջական և արդիական է այն, այնքան մեծ է հավանականությունը, որ ճիշտ պահին այն կհայտնվի համապատասխան գործատուի ուշադրության կենտրոնում։

Ինչ կարող ես ստանալ լիարժեք լրացված պրոֆիլ ունենալով

Լիարժեք և արդիական պրոֆիլը ոչ միայն մեծացնում է գործատուների կողմից նկատվելու հավանականությունը, այլև հնարավորություն է տալիս օգտվել staff.am-ի մի շարք գործառույթներից, որոնք հեշտացնում են աշխատանքի որոնման գործընթացը և օգնում ավելի արագ հայտնվել ճիշտ գործատուի ուշադրության կենտրոնում։

  • Չունե՞ք ժամանակ պրոֆիլը զրոյից լրացնելու․ staff.am-ում կարող եք պարզապես վերբեռնել ձեր պատրաստի CV-ն, և համակարգը ավտոմատ կլրացնի ձեր պրոֆիլի հիմնական բաժինները՝ աշխատանքային փորձը, կրթությունը, հմտությունները և այլ կարևոր տվյալները։ Այնուհետև պարզապես ստուգեք տեղեկատվությունը, անհրաժեշտության դեպքում կատարեք փոքր խմբագրումներ և հրապարակեք ձեր պրոֆիլը։ 

  • Դարձեք տեսանելի հարյուրավոր գործատուների համար - Լրացված պրոֆիլ ունենալով՝ դուք դառնում եք տեսանելի staff.am-ի տաղանդների բազայում։ Գործատուները կարող են գտնել ձեզ՝ որոնելով համապատասխան փորձ, հմտություններ և այլ չափանիշներ ունեցող մասնագետների, և կապ հաստատել ձեզ հետ՝ առաջարկելով աշխատանքի հնարավորություններ։ Որոշ դեպքերում դրանք կարող են լինել նաև հաստիքներ, որոնք դեռևս չեն հրապարակվել։

հետևիր դիմելու ընթացքին
  • Դիմեք մեկ քլիքով - Լիարժեք լրացված պրոֆիլը հնարավորություն է տալիս մեկ քլիքով դիմել հետաքրքրող հաստիքներին՝ առանց յուրաքանչյուր անգամ նույն տեղեկատվությունը կրկին լրացնելու։ Սա զգալիորեն խնայում է ժամանակը և դարձնում դիմելու գործընթացն ավելի արագ ու հարմար։

  • Հետևեք ձեր դիմումների ընթացքին - staff.am-ում կարող եք մեկ վայրում տեսնել ձեր բոլոր դիմումները և հետևել դրանց ընթացքին։

Միացրեք «Actively Searching» բեջը - Եթե ակտիվորեն աշխատանք եք փնտրում, կարող եք միացնել Actively Searching բեջը, որի շնորհիվ ձեր պրոֆիլը դառնում է ավելի տեսանելի գործատուների համար և հայտնվում է թեկնածուների որոնման արդյունքների թոփ հատվածում։
Սակայն այս հնարավորությունը հասանելի է միայն այն դեպքում, եթե ձեր պրոֆիլը լրացված է առնվազն 80%-ով։ Սա ևս մեկ պատճառ է ժամանակ հատկացնել պրոֆիլը ամբողջական և արդիական պահելուն, քանի որ դրա շնորհիվ կարող եք օգտվել staff.am-ի բոլոր հնարավորություններից։

Աշխատանք գտնելը միայն նոր հաստիքների որոնումն ու դրանց դիմելը չէ։ Երբ staff.am-ում ունեք լիարժեք և արդիական պրոֆիլ, դուք հնարավորություն եք տալիս գործատուներին գտնել ձեզ, գնահատել ձեր մասնագիտական փորձը և կապ հաստատել ձեզ հետ՝ համապատասխան աշխատանքի հնարավորություններ առաջարկելու համար։

Միաժամանակ դուք օգտվում եք staff.am-ի մի շարք գործառույթներից, որոնք դարձնում են աշխատանքի որոնման գործընթացն ավելի արագ, հարմար և արդյունավետ՝ սկսած մեկ քլիքով դիմելու հնարավորությունից մինչև դիմումների ընթացքին հետևելը և գործատուների որոնումներում ավելի տեսանելի դառնալը։

Մի քանի խորհուրդ, որպեսզի պրոֆիլդ ավելի արդյունավետ աշխատի

  • Պարբերաբար թարմացրու աշխատանքային փորձդ։
  • Ավելացրու նոր հմտություններ և ավարտած դասընթացներ։
  • Լրացրու բոլոր պարտադիր դաշտերը։
  • Եթե նոր աշխատանք ես փնտրում, ակտիվացրու «Ակտիվորեն փնտրում եմ» բեջը։

Եթե դեռ չեք լրացրել ձեր պրոֆիլը մինչև վերջ կամ վաղուց չեք թարմացրել այն, այժմ լավագույն ժամանակն է դա անելու։ Մի քանի րոպե ներդնելով ձեր պրոֆիլի կատարելագործման մեջ՝ դուք կարող եք մեծացնել ձեր հաջորդ մասնագիտական հնարավորությունը բաց չթողնելու հավանականությունը։