X (Twitter)
    Staff.amCareer FactoryCompassՀետադարձ կապ
    StaffMedia Logo
    Աշխատավարձի հաշվիչՏոներ
    JTI Armenia-ն ճանաչվել է 2022-ի Լավագույն գործատու Հայաստանում, Եվրոպայում և համաշխարհային մակարդակով
    1. Գլխավոր
    2. Մեր գործատուները
    3. JTI Armenia-ն ճանաչվել է 2022-ի Լավագույն գործատու Հայաստանում, Եվրոպայում և համաշխարհային մակարդակով

    JTI Armenia-ն ճանաչվել է 2022-ի Լավագույն գործատու Հայաստանում, Եվրոպայում և համաշխարհային մակարդակով

    Sstaffmedia.am
    10 փետրվարի 2022
    2 րոպե ընթերցում
    1,021
    գործատու
    Skip to main contentSkip to article
    Կիսվել հոդվածով

    Արդեն 8-րդ տարին անընդմեջ JTI Armenia -ն հավաստագրվում է որպես Լավագույն գործատու Հայաստանում, Եվրոպայում և աշխարհում՝ գնահատելով ընկերության շարունակական նվիրվածությունն ու նորարարական մոտեցումը աշխատակիցների բարեկեցության հարցում:

    Լավագույն Գործատուների Ինստիտուտն առաջատար է մարդկանց հետ աշխատելու նորարարական փորձի ճանաչման ոլորտում և այս տարի գնահատել է JTI-ը հատկապես ընկերությունում հավասար հնարավորությունների և հավասար վարձատրության ներդրման համար, ինչը 2021 թվականի նոյեմբերին հաստատվել էր EY ընկերության կողմից, երբ վերջիններիս կողմից JTI-ին շնորհվեց Գլոբալ հավասարության ստանդարտի (GES) առաջին վկայականներից մեկը, ինչպես նաև աշխատակիցների բարեկեցությանն ուղղված համաշխարհային առաջատար նախաձեռնությունների համար, ինչպիսիք են ճկուն աշխատանքային միջոցառումները, առաջադեմ գլոբալ ընտանեկան արձակուրդի քաղաքականությունը, որը ներդրվել է 2021 թվականին, և կանանց դերի հզորացման ծրագիրը՝ TOGETHER-ը։

    «Պատիվ է ևս մեկ անգամ ստանալ Լավագույն Գործատուների Ինստիտուտի կողմից տրվող հավաստագիրը: Ամեն ինչի հիմքում մեր մարդիկ են, այդ իսկ պատճառով մենք նպատակ ունենք նրանց առաջարկել հնարավորինս լավագույն աշխատանքային միջավայր: Մեր ավելի քան 40,000 գործընկերներին զարգանալու հնարավորություն տալը և նրանց ներուժն իրագործելու համար հարմարավետ պայմաններ ու աջակցություն տրամադրելը մեզ համար կարևորագույն նշանակություն ունի», – ասաց JTI Բելառուսի և Կովկասյան տարածաշրջանի գործադիր տնօրեն Սերգեյ Բուքսան:

    JTI Armenia
    JTI Armenia
    JTI Armenia

    «Մենք ուրախ ենք, որ JTI-ը պահպանել է իր տեղն աշխարհի Լավագույն Գործատուների շարքում: Նրանք պետք է հպարտ լինեն՝ մարդկանց հետ աշխատելու համաշխարային առաջատար լինելու իրենց կարգավիճակով, և այն շարունակական նվիրվածության համար, որ ցուցաբերում են ամբողջ աշխարհում իրենց բոլոր աշխատակիցների բարեկեցությունը բարելավելու համար: Նրանց վերջին հաջողությունը՝ որպես Գլոբալ Հավասարության Գործատու ճանաչվելը, չափանիշ է հանդիսանում այն ընկերությունների համար, որոնք նույնպես ցանկանում են դառնալ Լավագույն գործատու»,- ասաց Լավագույն Գործատուների Ինստիտուտի գործադիր տնօրեն Դեյվիդ Փլինքը:

    JTI-ը մեծ նպատակներ է սահմանել՝ ներկա և ապագա տաղանդներին օգտակար լինելու, աջակցելու և ներգրավելու համար: Կազմակերպությունը կշարունակի կենտրոնանալ աշխատակիցների բարեկեցության վրա՝ հարմարեցնելով և բարելավելով ընկերության աշխատանքային միջավայրը՝ լինի դա գրասենյակում, թե՝ տանը: Ներկա աշխատակիցներին հասանելի կլինեն բազմաթիվ հեռահար թիմային նախաձեռնություններ՝ կենտրոնանալով աշխատանք-կյանք առողջ հավասարակշռության և անձնական զարգացման վրա, իսկ ապագա աշխատակիցները հնարավորություն կունենան մասնակցելու JTI-ի «Make It Bright Challenge» ծրագրին, որտեղ ամբողջ աշխարհից ուսանողները մրցում են վճարովի գլոբալ պրակտիկայի համար, ինչը կարող է հնարավորություն տալ հետագայում հիմնական աշխատանքի անցնել ընկերությունում: Այս ծրագրերը, ի լրումն համաշխարհային առաջատարայլ նախաձեռնությունների, կամրապնդեն JTI-ի Լավագույն Գործատուի կարգավիճակը:


    JTI-ը ծխախոտի և տաքացվող ծխախոտային արտադրանքի միջազգային առաջատար արտադրող է, որը ներկայացված է աշխարհի ավելի քան 130 երկրում: Ընկերությանն են պատկանում համաշխարհային երկու ապրանքանիշ՝ Winston-ը և Camel-ը (բացառությամբ ԱՄՆ-ի տարածքի): Ընկերության պորտֆելը ներառում է նաև Sobranie, Mevius և LD ապրանքանիշերը: Ավելին, JTI-ը տաքացվող ծխախոտի կատեգորիայի խոշոր դերակատար է Logic և Ploom ապրանքանիշերով: Ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Շվեյցարիայի Ժնև քաղաքում: Ընկերությունում ընդհանուր առմամբ աշխատում է ավելի քան 40,000 աշխատակից: JTI-ի հայաստանյան գրասենյակում աշխատում է շուրջ 50 աշխատակից։ JTI-ը հանդիսանում է ճապոնական Japan Tobacco ընկերությունների խմբի անդամ։ Ընկերության մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք ընկերության կայք։

    Հետևել JTI Armenia-ի էջին staff.am-ում

    Կիսվել հոդվածով

    staffmedia.am

    staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

    Բոլոր հոդվածները

    Բաժանորդագրվե՛ք

    Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

    Թոփ հոդվածներ

    Առաջնորդի անձը՝ ռիսկերի քարտեզում

    Առաջնորդի անձը՝ ռիսկերի քարտեզում

    Հեղինակային•Անի Կարապետյան•
    2229
    1+1-ը փոքր է 2-ից․ թիմի արդյունավետության վարքաբանական տնտեսագիտությունը

    1+1-ը փոքր է 2-ից․ թիմի արդյունավետության վարքաբանական տնտեսագիտությունը

    Հեղինակային•Անի Կարապետյան•
    1369
    ICC Armenia-ում քննարկել են կանանց հնարավորություններն ու մարտահրավերները կորպորատիվ միջավայրում

    ICC Armenia-ում քննարկել են կանանց հնարավորություններն ու մարտահրավերները կորպորատիվ միջավայրում

    Խմբագրի կողմից•staffmedia.am•
    1269
    COP17-ը Հայաստանում․ ինչու է Երևանը դառնում համաշխարհային բնապահպանական քննարկումների կենտրոն

    COP17-ը Հայաստանում․ ինչու է Երևանը դառնում համաշխարհային բնապահպանական քննարկումների կենտրոն

    Խմբագրի կողմից•staffmedia.am•
    1247
    Ինչպե՞ս հաշվարկել աշխատավարձը Հայաստանում․ հարկեր, պարտադիր պահումներ և զուտ եկամուտ

    Ինչպե՞ս հաշվարկել աշխատավարձը Հայաստանում․ հարկեր, պարտադիր պահումներ և զուտ եկամուտ

    Օգտակար անկյուն•staffmedia.am•
    1102

    Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

    Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

    Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից:

    StaffMedia Logo
    hello@staff.am
    +374 11 900 901
    +374 43 901 900
    Համագործակցություն մեզ հետ
    Ազատության պող. 24, Երևան, Հայաստան
    X (Twitter)
    ՆորություններՀարցազրույցներԽմբագրիցԱշխատաշուկաՏեսանյութեր
    Մեր ԳործատուներըՕգտակար ԱնկյունՀատուկ ՆախագծերStaff.am

    Staff.am Էկոհամակարգ

    Staff.amCareer FactoryCompass

    © staffmedia.am 2016 - 2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են

    Գաղտնիության պայմաններ և Cookie-ներ