EasyPay-ի և ՀԵՀ-ի միջև կնքվեց համագործակցության հուշագիր 

EasyPay-ի և ՀԵՀ-ի միջև կնքվեց համագործակցության հուշագիր

Sstaffmedia.am
12 նոյեմբերի 2025
1 րոպե ընթերցում
1,304
Կիսվել հոդվածով

Հոկտեմբերի 30-ին EasyPay ֆինտեխ ընկերությունը և Հայաստանի եվրոպական համալսարանը կնքեցին համագործակցության հուշագիր Կարիերայի զարգացման և շարժունության բաժնի ու Ֆինանսների և բանկային գործի ամբիոնի նախաձեռնությամբ։ 

Հուշագրով կողմերը կհամատեղեն գործնական փորձն ու ակադեմիական գիտելիքը և կզարգացնեն համագործակցությունը՝ իրականացնելով ուսումնական և գործնական ծրագրեր՝ մասնագիտական սեմինարներ, վարպետաց դասեր, ուսանողների պրակտիկա և կադրերի համալրում EasyPay-ում։ 

Այս համագործակցությունը ապահովում է ուսանողներին մասնագիտական զարգացման և ֆինտեխնոլոգիաների մրցունակ ոլորտում կարիերայի կառուցման հնարավորություններով։ 

ՀԵՀ-ում նախկինում կազմակերպվել են կրթական հանդիպումներ և համաժողովներ EasyPay-ի, մասնավորապես ընկերության գործադիր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Արմեն Վիրաբյանի մասնակցությամբ։ Ապրիլի 8-ին անցկացված «Ապագայի ֆինանսներ․ ի՞նչ սպասել վաղը» և մայիսի 15-ին կայացած «Նոր սերնդի ֆինանսիստների համաժողով. մտածողություն, փորձ, նորարարություն» միջոցառումները այս համաձայնագրի հիմքը հանդիսացան։ 

EasyPay-ը Հայաստանի առաջատար ֆինտեխ ընկերություններից է, որի նպատակն է պարզեցնել մարդկանց ֆինանսական կյանքը՝ առաջարկելով պարզ լուծումներ վճարումների ու դրամական փոխանցումների համար։ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը EasyPay-ի գործունեության բաղկացուցիչ մաս է կազմում․ ընկերությունը պարբերաբար իրականացնում է ծրագրեր տարբեր ուղղություններով, ներառյալ՝ կրթական, ինչպիսին է ՀԵՀ-ի հետ այս համագործակցությունը։ 

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: