Ինչպե՞ս աշխատանք գտնել 5 վայրկյանում staff.am-ի նոր AI Assistant-ի օգնությամբ

Ի՞նչ եք անում, երբ ուզում եք աշխատանք գտնել։ Ընտրում եք քաղաքը, ոլորտը, աշխատավարձը, նշում եք տասնյակ վանդակներ ու սկսում անվերջ «թերթել» հայտարարությունների ցանկը։ Ծանո՞թ է։ Իրականում, սա աշխատատար գործընթաց է, որը հաճախ խլում է ամենաթանկը՝ ձեր ժամանակն ու էներգիան։

Իսկ եթե աշխատանք գտնելը նույնքան դյուրին լիներ, ինչքան AI-ի հետ սովորական զրույցը՞։

Մենք ևս մտածել ենք այդ մասին և staff.am-ում ներդրել ենք AI Assistant-ը, որն ամբողջությամբ փոխում է որոնման տրամաբանությունը։ Այլևս կարիք չկա հարմարվելու կայքի ֆիլտրերին. հիմա կայքն է հարմարվում ձեզ ու ձեր նախընտրություններին։

Գրեք այն, ինչ իրականում փնտրում եք

Ավանդական որոնման համակարգերը հասկանում են միայն կոնկրետ բանալի բառեր կամ ֆիլտրեր։ AI Assistant-ը հասկանում է ձեր հարցման իմաստը։ Դուք կարող եք պարզապես գրել այն, ինչ փնտրում եք՝ ձեր բառերով, հենց այնպես, ինչպես կբացատրեիք ձեր ընկերոջը։

Պարզապես փորձեք. «Մարքեթինգի հաստիքներ Երևանում ճկուն գրաֆիկով։»

Մեկ նախադասություն, և վերջ։ AI-ը վայրկյանների ընթացքում վերլուծում է հազարավոր հայտարարությունները քո փոխարեն ու առանձնացնում միայն այն տարբերակները, որոնք արդեն իսկ համապատասխանում են քո պահանջներին։

Block image uploaded at 7/16/2026, 5:37:54 PM

Ինչո՞ւ է AI որոնումն ավելի ճշգրիտ, քան սովորական ֆիլտրերը

Սովորական ֆիլտրերը աշխատում են միայն այն չափանիշներով, որոնք գործատուն նշել է հայտարարությունը տեղադրելիս (օրինակ՝ քաղաք կամ ոլորտ)։ Բայց շատ հաճախ կարևորագույն մանրամասները թաքնված են լինում հենց հայտարարության տեքստի մեջ։

Ահա թե ինչու է AI որոնումն ավելի արդյունավետ.

  • Որոնում հայտարարության տեքստում. Եթե գործատուն հայտարարության նկարագրության մեջ նշել է, որ աշխատանքը թույլ է տալիս ունենալ «ճկուն գրաֆիկ» կամ «տանից աշխատելու հնարավորություն», բայց չի նշել համապատասխան ֆիլտրը, սովորական որոնումը ձեզ դա չի ցույց տա։ AI-ը, ընդհակառակը, «կարդում» է ամբողջ տեքստը և գտնում է այդ թաքնված կետերը ձեր փոխարեն։
  • Իմաստային համապատասխանություն. AI-ը հասկանում է հոմանիշները։ Եթե դուք փնտրում եք «հեռավար» աշխատանք, նա ձեզ ցույց կտա նաև այն հաստիքները, որտեղ գրված է «remote» կամ «տանից աշխատելու հնարավորություն»։

Զրուցեք որոնման տողի հետ

AI որոնման մյուս առավելությունը դրա ճկունությունն է։ Դուք կարող եք ցանկացած պահի ավելացնել նոր պայմաններ կամ իրականացնել նոր տեքստային որոնում։ Օրինակ.

  • «Ավելացրու նաև հեռավար աշխատանքի հնարավորությունը»
  • «Ցույց տուր միայն այն հաստիքները, որտեղ անգլերենի իմացությունը պարտադիր չէ»
  • «Բացառիր վաճառքի հետ կապված հաստիքները»
Block image uploaded at 7/15/2026, 6:00:48 PM

Համակարգն ակնթարթորեն ընկալում է փոփոխությունը և վերադասավորում արդյունքները։ Սա նշանակում է, որ դուք ստիպված չեք ամեն անգամ զրոյացնել ֆիլտրերն ու սկսել նորից։

Եթե կարծում եք, թե AI որոնումը պարզապես գեղեցիկ կոճակ է, ապա տեսեք, թե ինչ է կատարվում իրականում։ Մեր ներքին վիճակագրությունը փաստում է, որ օգտատերերը ոչ միայն փորձել են այս գործիքը, այլև այն դարձրել են իրենց ամենօրյա օգնականը։

Ահա մի քանի փաստ, որոնք ձեզ կօգնեն համոզվել դրա արդյուանվետության մեջ.

  • Ամենատպավորիչ տվյալներից մեկն այն է, որ օգտատերերի ճնշող մեծամասնությունը՝ շուրջ 40,000 մարդ, նախընտրել է ձեռքով մուտքագրել իր հարցումը, այլ ոչ թե օգտվել պատրաստի հուշումներից (Input Tips)։ Սա նշանակում է, որ մարդիկ ունեն կոնկրետ, անհատական պահանջներ և վստահում են AI-ին՝ դրանք ձևակերպելու հարցում։
  • Օրական հազարավոր «խելացի» հարցումներ․ Միայն վերջին 30 օրվա ընթացքում մենք տեսնում ենք որոնումների հսկայական ակտիվություն։ Օրական միջինում 8,000-ից 9,000 հարցում է կատարվում։ Սա նշանակում է, որ AI որոնումը դարձել է ամենօրյա գործիք հազարավոր մասնագետների համար։
  • Տվյալները ցույց են տալիս, որ AI-ն օգտագործում են ամենատարբեր մասնագետները։ Թոփ որոնումների մեջ են բանկային և վարկային ոլորտները (ավելի քան 1,200 որոնում միայն վերջին ամսում), վաճառքի կառավարումը և մարքեթինգը։ Սակայն AI-ը նույնքան ճշգրիտ գտնում է նաև նեղ մասնագիտական հաստիքներ։ Մեր օգտատերերը հաջողությամբ փնտրում են այնպիսի հաստիքներ, ինչպիսիք են՝ կահույքի դիզայներ (Furniture designer), հոգեբան, իրավաբան կամ հաշվապահ։
  • Վիճակագրությունը հաստատում է՝ AI Search-ը հավասարապես լավ հասկանում է հայերեն, անգլերեն և ռուսերեն հարցումները։ Օգտատերերը գրում են այն լեզվով, որով մտածում են, իսկ համակարգը ակնթարթորեն գտնում է համապատասխան աշխատանքը՝ անկախ նրանից, թե որ լեզվով է գրված հայտարարությունը։
  • Միջինում յուրաքանչյուր որոնում օգտատիրոջը վերադարձնում է 15-16 թիրախային հաստիք։ Սա հենց այն «ոսկե միջինն» է, որը թույլ է տալիս թեկնածուին չմոլորվել հազարավոր տարբերակների մեջ, այլ կենտրոնանալ միայն իրեն իրոք համապատասխանող աշխատանքների վրա։
  • Չնայած ստանդարտ որոնմանը վերադառնալու հնարավորությունը միշտ կա, օգտատերերի միայն փոքր մասն է (Unique Sessions-ի համեմատությամբ) նախընտրում վերադառնալ հին մեթոդներին։ Սա փաստում է, որ AI որոնման արդյունավետությունը բավարարում է նույնիսկ ամենախիստ պահանջներ ունեցող թեկնածուներին։

Այս թվերը ցույց են տալիս, որ դուք միայնակ չեք ձեր փնտրտուքներում։ Տասնյակ հազարավոր մասնագետներ արդեն խնայում են իրենց ժամանակը՝ վստահելով staff.am-ի AI-ին։

Աշխատանք գտնելը պետք է լինի հաճելի ու թեթև գործընթաց։ AI Search-ը ձեզ ազատում է մեխանիկական աշխատանքից՝ թույլ տալով կենտրոնանալ բովանդակության վրա։ Այն խնայում է ձեր ժամանակը, քանի որ վայրկյանների ընթացքում անում է այն, ինչը ձեզնից կխլեր րոպեներ։

Քո երազանքի աշխատանքը գտնելը երբեք այսքան հեշտ չի եղել։

Փորձիր AI Search-ը հենց հիմա staff.am-ում ու տես, թե որքան խելացի կարող է լինել քո որոնումը։