Ընկերություններ, որոնք մասնակցել են Seaside Startup Summit 2023-ին

Ընկերություններ, որոնք մասնակցել են Seaside Startup Summit 2023-ին

Sstaffmedia.am
8 օգոստոսի 2023
5 րոպե ընթերցում
1,089
Կիսվել հոդվածով

7 օր նեթվորքինգի անսահմանափակ հնարավորություն, ձեռնարկատիրական քննարկումներ, ստարթափ ելույթներ, պանելային քննարկումներ, փորձի փոխանակումներ ու գերակտիվություններ տարբեր ընկերությունների կողմից. այսպիսին էր Seaside Startup Summit 2023-ը, որի վայբը կարող եք ամբողջովին վերապրել նաև staffmedia.am-ում։

staffmedia.am-ը հատուկ անդրադարձ է կատարել staff.am գործընկեր այն կազմակերպություններին, որոնք հատուկ մասնակցություն են ունեցել Seaside Startup Summit 2023-ին։

Wp 1763120340091 3n1me5

Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը CampFire Talk-ի ընթացքում մասնակիցների հետ զրուցեց Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտի պատմության ու տրանսֆորմացիայի, տեխնոլոգիաների զարգացման գործում տելեկոմ ոլորտի կարևորության և Team Telecom Armenia-ի ապագա ծրագրերի մասին։

Wp 1763120342221 xhn2ar

Nairi-ն այս տարի սամմիթում ներկայացրեց իր տեխնոլոգիական նորարարությունը։ Nairi Insurance-ն առաջինն է Հայաստանում, որ մեքենայի վնասի գնահատման համար փորձարկում է արհեստական բանականության հնարավորությունները։ Ամիսներ շարունակ ծրագրավորողների մի մեծ թիմ աշխատել է նորարար այս լուծման ուղղությամբ։ Nairi-ն առաջինն էր Հայաստանում, որ գործարկեց բջջային հավելված՝ Nairi Mobile, հիմա էլ աշխատում է հավելվածում AI-ի օգնությամբ մեքենայի վնասի գնահատման գործառույթն ամբողջապես ներդնելու համար։ Seaside Startup Summit-ի շրջանակներում Nairi-ն նաև հովանավորեց Հայաստանում առաջին անգամ անցկացված Մետագեյթ սարքով հաշմանդամային կիբերսպորտի մրցույթը, որի մասնակիցները 44-օրյա պատերազմի զինհաշմանդամներ էին։

Wp 1763120344030 eti2y

Բացի այդ, սա հիանալի հնարավորություն էր ներկայացնելու ընկերության Շրջանավարտ-դեսպանների՝ կրթությանն ուղղված նորարարական ստարտափերն ու պարզապես լավ ժամանակ անցկացնել միասին՝ որսալով կրթական ալիքը սապբորդինգի օգնությամբ։

Wp 1763120345753 2umqvp

Coca-Cola-ն իրականցնում է հնարավոր բոլոր քայլերը հասարակության շրջանում թափոնների վերմաշակման վարքագիծը ձևավորելու համար։

Wp 1763120347679 3qo1b7
Wp 1763120349042 adlqeg
Wp 1763120350531 iv118n

Ընկերության հիմնադիր Ալեքսանդր Եսայանը, տեխնիկական տնօրեն Հարութ Մարտիրոսյանը և գործառնական տնօրեն Ջուլիա Թումասյանը տեղում ներկաներին պատմել են Seaside Startup Summit-ի հետ համագործակցության, ընկերության առաջարկած տեխնոլոգիական լուծումների ու մրցակիցների հանդեպ առավելության վերաբերյալ։ Բացի այդ Ալեքսանդր Եսայանը Campfire Talk-ի ընթացքում մասնակիցների հետ զրուցել է հաջողության հասնելու ուղիների, թիմային մշակույթի կարևորության և միջազգային շուկա դուրս գալու առաջիկա ծրագրերի մասին։

Wp 1763120350564 bizmgp
Wp 1763120368192 g16ht

Ավելի քան մեկ ժամ տևած և 40+ մասնակից ունեցող Campfire Talk-ի ընթացքում Լուիզան խոսեց staff.am-ի ստեղծման մասին, այն մարտահրավերների մասին, որոնց հետ թիմն առերեսվել է, և այն դասերի մասին, որոնք քաղել ենք այս ընթացքում։ Ստարթափ հիմնադիրների հարցերը բազմաթիվ էին, և Լուիզան դեռ երկար առանձնազրույցներ ունեցավ մասնակիցների հետ։

Wp 1763120369695 09wsgl

3G

Շնորհակալություն ենք հայտնում Seaside Startup Summit 2023-ի ողջ անձնակազմին նման բարձր մակարդակով այս միջոցառումը կազմակերպելու համար, անհամբերությամբ սպասում ենք հաջորդ տարվա սամմիթյան օրերին այս եռուզեռը վերապրելու համար։

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: