Ֆինանսաբանկային ոլորտը Հայաստանի աշխատաշուկայի ամենադինամիկ հատվածներից է․ այստեղ փոփոխվում են ոչ միայն պահանջվող մասնագիտություններն ու հմտությունները, այլև այն մոտեցումները, որոնց միջոցով կազմակերպությունները ներգրավում, զարգացնում և պահպանում են իրենց տաղանդներին։

Այս փոփոխությունների ընթացքը, ոլորտի ներկայիս պատկերը և զարգացման հեռանկարները քննարկելու համար սեպտեմբերի 4-ին ՀՀ կենտրոնական բանկում կայացավ Compass Meetup Vol.2-ը։ Հանդիպումը մեկ հարկի տակ համախմբեց ֆինանսաբանկային ոլորտի 60-ից ավելի մասնագետների՝ ստեղծելով մասնագիտական երկխոսության և փորձի փոխանակման միջավայր։

Միջոցառման համակազմակերպիչներն էին ՀՀ կենտրոնական բանկը և Ամերիաբանկը։

Հանդիպման օրակարգը կառուցված էր մի քանի փոխկապակցված թեմաների շուրջ՝ սկսած ոլորտի աշխատաշուկայի տվյալներից ու մասնագետների պահանջարկից մինչև գործատուի արժեքային առաջարկը, աշխատավարձերի թափանցիկությունն ու HR որոշումների հիմքում տվյալների դերի կարևորությունը։

Տվյալներ, որոնք պատմում են ոլորտի մասին

Հանդիպման բացման հատվածում staff.am-ի համահիմնադիր Լուիզա Ավետիսյանը ողջունեց մասնակիցներին և անդրադարձավ ոլորտի ներկայացուցիչների միջև նման ձևաչափով հանդիպումների կարևորությանը։ Նա առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց Ամերիաբանկին և ՀՀ կենտրոնական բանկին՝ նախաձեռնությանը միանալու և դրա իրականացմանն աջակցելու համար։

 ֆինանսաբանկային ոլորտի վերլուծություն

Շնորհակալ եմ ՀՀ կենտրոնական բանկին՝ այս հանդիպումը հյուրընկալելու և մեր նախաձեռնությանը որպես համակազմակերպիչ միանալու համար, ինչպես նաև Ամերիաբանկին՝ մեզ հետ որպես համակազմակերպիչ հանդես գալու համար։ Ինձ համար շատ կարևոր է, երբ մեր գործընկերները միանում են մեր նախաձեռնություններին, որովհետև դա ցույց է տալիս, որ մենք կիսում ենք այն արժեքներն ու գաղափարները, որոնք ցանկանում ենք զարգացնել։ Նման համագործակցություններն իսկապես հպարտանալու առիթ են։

Այնուհետև Լուիզա Ավետիսյանը ներկայացրեց ֆինանսաբանկային ոլորտի աշխատաշուկայի վերլուծությունը՝ հիմնված Compass by staff.am-ի տվյալների վրա։

Վերլուծությունը հնարավորություն տվեց ամբողջական պատկերացում կազմելու ոլորտում տեղի ունեցող գործընթացների մասին՝ դիտարկելով, թե որ մասնագիտություններն են առավել պահանջված, ինչ հմտություններ են առաջնահերթություն գործատուների համար, ինչպես է ձևավորվում վարձատրության պատկերը և ինչպիսի բենեֆիթներ են այսօր առաջարկվում ոլորտի մասնագետներին։

Group 2085663485
Group 2085663459

Տվյալների համադրումը կարևոր էր ոչ միայն ներկա իրավիճակը հասկանալու, այլև ավելի լայն պատկերը տեսնելու համար․ ինչ ուղղությամբ է շարժվում ոլորտը, ինչ է փոխվում մասնագետների պահանջների մեջ և ինչ հարցեր են աստիճանաբար դառնում HR օրակարգի առանցքային մասը։

Աշխատավարձի թափանցիկությունից մինչև մրցունակ EVP

Միջոցառման երկրորդ հատվածը շարունակեց քննարկումը արդեն գործատուի և աշխատակցի հարաբերությունների մեկ այլ կարևոր կողմի շուրջ։

ՀՀ կենտրոնական բանկի անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրեն Անի Կիրակոսյանը հանդես եկավ «Աշխատավարձից այն կողմ․ մրցունակ EVP-ն փոփոխվող աշխատաշուկայում» թեմայով՝ առանձնահատուկ անդրադարձ կատարելով աշխատավարձի թափանցիկությանը։

Թափանցիկ վարձատրության քաղաքականությունը վերջին տարիներին ավելի ու ավելի է հայտնվում HR օրակարգի կենտրոնում՝ բարձրացնելով մի շարք կարևոր հարցեր․ որքանո՞վ պետք է բաց լինի աշխատավարձի վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպե՞ս է դրա բաց լինելն ազդում աշխատակիցների վստահության վրա, և ի՞նչ դեր կարող է ունենալ թափանցիկությունը գործատուի արժեքային առաջարկի ձևավորման մեջ։

Անի Կիրակոսյան

Այն ավելացված արժեքը, որը ընկերությունը բերում և տալիս է աշխատակցին, այլևս միայն բազային աշխատավարձի մասին չէ։ Խոսքը դրա մյուս կոմպոնենտների, մասնավորապես՝ աշխատավարձի թափանցիկության մասին է՝ որքանով ենք մենք կարողանում բացատրել «ինչու»-ները մեր աշխատակիցներին և որքանով ենք կարողանում ասել, որ այն, ինչ դուք ստանում եք, հորիզոնական արդարության տրամաբանության ներքո օբյեկտիվ է ու ճիշտ։

Հաջորդիվ իր փորձն ու դիտարկումները ներկայացրեց Ամերիաբանկի ՄՌԿ ծառայության ղեկավար Աննա Վարդանյանցը՝ շարունակելով քննարկումը ոլորտի գործատուների տեսանկյունից։

Աննա Վարդանյանց

Որպես պատասխանատու գործատու՝ մեզ համար կարևոր է երկու բան․ կիսվել մեր փորձառությամբ՝ խոսել այն մասին, թե ինչն է մեզ համար կարևոր, ինչն է մեզ անհանգստացնում, և, իհարկե, լսել հետադարձ կապը։ Ես շատ բարձր եմ գնահատում նաև միջոցառման այս կողմը՝ այն, որ ունեցանք շատ կառուցողական, բաց ու թափանցիկ քննարկում խնդիրների, միմյանց հետ համագործակցելու և միասին արժեք ստեղծելու վերաբերյալ։

Նրա ելույթը ևս մեկ մոտեցում ավելացրեց հանդիպման օրակարգին՝ ցույց տալով, թե ինչպես են ոլորտի կազմակերպություններն արձագանքում աշխատաշուկայի փոփոխություններին և ինչ մոտեցումներ են ձևավորում իրենց թիմերի հետ աշխատանքի ընթացքում։

Խոսնակների ելույթներից հետո հանդիպումը վերածվեց ակտիվ քննարկման․ մասնակիցները հարցեր ուղղեցին խոսնակներին, կիսվեցին սեփական փորձով և միասին անդրադարձան այն հարցերին, որոնք այսօր ձևավորում են ֆինանսաբանկային ոլորտի HR օրակարգը։

6 (1)
1080x1350-17
21
9 (1)

Հենց այս երկխոսությունն էլ դարձավ հանդիպման կարևոր բաղադրիչներից մեկը։ Տվյալները, մասնագիտական փորձն ու տարբեր կազմակերպությունների մոտեցումները մեկ հարթակում համադրելու հնարավորությունը թույլ տվեց թեմաներին նայել ոչ միայն տեսական, այլև գործնական տեսանկյունից։

Օրվա պաշտոնական հատվածին հաջորդեց networking-ը, որը մասնակիցներին հնարավորություն տվեց շարունակելու սկսված զրույցները ավելի ազատ միջավայրում, փոխանակվելու փորձով և ընդլայնելու մասնագիտական կապերի շրջանակը։

1080x1350-7
5 (3)
7 (2)

Compass Meetup Vol.2-ը այսպիսով դարձավ ոչ միայն ֆինանսաբանկային ոլորտի աշխատաշուկայի վերաբերյալ տվյալների ներկայացման, այլև ոլորտի HR մասնագետների միջև մասնագիտական երկխոսության հարթակ։

Compass Meetup-ի շրջանակում նման հանդիպումները շարունակական են լինելու՝ տարբեր ոլորտների մասնագետներին մեկ հարթակում համախմբելու, աշխատաշուկայի փոփոխությունները քննարկելու և մասնագիտական համայնքի միջև երկխոսությունը խորացնելու նպատակով։

Հանդիպման ամփոփմանը ծանոթացեք հոլովակում և լուսանկարներում։

3 (3)
7 (3)
8 (2)
10 (2)
13 (3)
14 (7)
15 (2)
16 (2)
18 (2)
19 (2)
21 (1)
22
1080x1350-10
1080x1350-11 (1)
1080x1350-13
1080x1350-15