Beyond Podcast 01. Մադլեն Մինասյան | Picsart 

Beyond Podcast 01. Մադլեն Մինասյան | Picsart

Sstaffmedia.am
24 հունիսի 2024
2 րոպե ընթերցում
738
Կիսվել հոդվածով

Հաջողության պատմությունների մասին շատ է խոսվում, իսկ հաջողության հասնելու ճանապարհը, հանդիպած դժվարությունները, ձախողումները հաճախ մնում են մութ անկյունում։ Staff.am-ի նախաձեռնությամբ իրականություն դարձած Beyond Podcast-ը ստեղծված է լուսաբանելու այն ամենն, ինչ ընկած է հաջողության հասած մարդու մասնագիտությունից, պաշտոնից և կոչումից այն կողմ։ Ուշադրության կենտրոնում լինելու է հենց մարդը՝ իր անհատականությամբ, գաղափարներով և ասելիքով։

Կիսվել, կրթել և ոգեշնչել․ սա է փոդքասթի առաքելությունը։ Նախագծի շրջանակներում հյուրընկալելու ենք մեր հասարակությունում փոփոխություն գեներացնողներին, մարդկանց, որոնք իրենց ոլորտում գրանցել են կարևոր, հետաքրքիր և աննախադեպ ձեռքբերումներ, և խոսքն ամենևին էլ զբաղեցրած պաշտոնների մասին չէ։ Կարևոր չէ՝ ծրագրավորող ես թե բժիշկ, կառավարիչ թե նկարիչ, եթե ունես նորը բացահայտելու, սովորելու և ինքնազարգացման անհագ ծարավ, եթե ցանկանում ես որսալ նոր մտքեր ու գաղափարներ, եթե փնտրում ես մոտիվացիա և իմաստ, ապա փոդքասթը հենց քեզ համար է։

Այսուհետ, ամեն շաբաթ թողարկվող մեր փոդքասթի յուրաքանչյուր էպիզոդը կամփոփենք համառոտ հոդվածով՝ ներառելով ամենակարևոր մտքերը։ Գնացինք։

Մադլենը առանձնահատուկ կարևորություն է տալիս անհատի ուժեղ կողմերը վերլուծող Clifton Strengths գործիքին։ Սա ինքնաճանաչման և անձնային աճ գրանցելու ուղեցույց է։ Clifton Strengths-ի հիմքում այն գաղափարախոսությունն է, որ հաջողության հասնելու ճանապարհին առավել նպատակահարմար է կենտրոնանալ մեր ուժեղ, այլ ոչ թե թույլ կողմերի վրա։ Մենք բոլորս աստղեր ենք՝ մեզ հատուկ կարողություններով և խառնվածքով։ Խնդիրն այն է, որ մեզ փորձում են ստանդարտացնել, դարձնել միանման, և արդյունքում մենք սկսում ենք աստիճանաբար խամրել։ Փոխարենը պետք է տոնենք մեր տարբերությունները և է՛լ ավելի ընդգծենք մեր յուրօրինակությունը։ 

Հատուկ ձեզ համար առանձնացրել ենք օգտակար հղումներ, որոնք կօգնեն բացահայտել քո ուժեղ կողմերը։

Gallup’s CliftonStrengths

Myers-Briggs Type Indicator (MBTI)

The Big Five Personality Test

DISC Assessment

Enneagram

True Colors

Keirsey Temperament Sorter


Դե ինչ, էպիզոդը ամբողջությամբ բացահայտելու և օգտակար դասեր քաղելու համար ուղղակի առաջարկում ենք դիտել այն։ Չմոռանա՛ք բաժանորդագրվել մեր յութուբյան ալիքին՝ գալիք էպիզոդները բաց չթողնելու համար։ 

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: