Ռիսկերի կառավարումը՝ HR-ի բացակայող կարողությունը
Ինչպե՞ս կառավարել մարդկային կապիտալը ֆինանսիստի պես։ Սովորեք չափել ոչ նյութական ռիսկերը և կանխել կազմակերպչական ճգնաժամերը, քանի դեռ դրանք տեսանելի չեն դարձել։
Ռիսկերի կառավարումը՝ HR-ի բացակայող կարողությունը
Խնդիրը թաքնված է լեզվի մեջ
«Զգում ենք, որ այս թիմը կայուն է»։ «Զգում ենք, որ այս ղեկավարը պատրաստ է առաջխաղացման»։ «Զգում ենք, որ մշակույթը լավ վիճակում է»։
Ինչո՞ւ է սա կառուցվածքային խնդիր, ոչ թե HR-ի մասնագիտական սահմանափակում։
Ավանդական HR-ի կրթական ուղին կենտրոնացած է մարդկանց հասկանալու վրա՝ հոգեբանություն, կազմակերպչական վարքագիծ, աշխատանքային իրավունք։ Սա անհրաժեշտ է, բայց ինքնին բավարար չէ մի բանի համար, որին ֆինանսական կրթությունը սովորեցնում է առաջին տարիներից․ ինչպես մտածել անորոշության մասին կառուցվածքային ձևով։ Ռիսկի գնահատումը ֆինանսներում չի սկսվում հարցից՝ «ի՞նչը կարող է լավ ընթանալ»։ Այն սկսվում է հակառակ հարցից՝ «ո՞րն է ամենավատ սցենարը, և որքա՞ն ենք պատրաստ դրան»։ Այս շրջադարձը՝ լավատեսականից դեպի պաշտպանական մտածողություն, հենց այն է, ինչ բացակայում է մարդկային կապիտալի որոշումների մեծ մասում։
Ինչպես է սա երևում գործնականում
- Key-person ռիսկ։ Ֆինանսական պորտֆելում կենտրոնացումը (concentration risk) համարվում է հիմնական վտանգներից մեկը. մեկ ակտիվից չափազանց մեծ կախվածությունը վտանգավոր է, անկախ նրանից՝ որքան «լավն» է այդ ակտիվը։ Կազմակերպությունների մեծ մասը սակայն թույլ է տալիս մեկ մարդուն կրել գիտելիքի, հարաբերությունների կամ որոշումների այնպիսի կենտրոնացում, որ նրա հեռանալը դառնում է ոչ թե անձնակազմային, այլ գործառնական ճգնաժամ։ Սա չափելի ռիսկ է, բայց հազվադեպ է չափվում։
- Succession-ի բացակայությունը որպես չհաշվարկված պարտավորություն։ Ֆինանսներում պարտավորությունը, որը ճանաչված չի հաշվեկշռում, դեռ պարտավորություն է։ Նույն կերպ՝ առաջնորդության փոխարինելիության բացակայությունը կազմակերպության մեջ գոյություն ունեցող ռիսկ է, նույնիսկ եթե ոչ մի փաստաթղթում այն երևացող չէ։
- Մշակութային drift-ը որպես կուտակվող ռիսկ։ Ֆինանսներում փոքր, աստիճանական շեղումները ակնկալվող արդյունքից վաղ թե ուշ վերածվում են էական խնդրի, եթե մոնիտորինգի չեն ենթարկվում համակարգված։ Կազմակերպչական մշակույթը գործում է նույն տրամաբանությամբ. փոքր, աննկատ շեղումները արժեքներից ու վարքագծից կուտակվում են ամիսներ շարունակ, մինչև որ դառնում են տեսանելի ճգնաժամի տեսքով, երբ արդեն ուշ է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու համար։
Ինչ է նշանակում «ռիսկի կառավարման մտածողություն» HR-ի համար
Առաջին՝ յուրաքանչյուր կարևոր որոշում պետք է ունենա իր վատագույն սցենարի նկարագրությունը, ոչ միայն ցանկալի արդյունքի։
Երկրորդ՝ կենտրոնացումը վտանգավոր է, լինի դա մեկ մարդու, մեկ գործընթացի կամ մեկ մոտեցման վրա գերկախվածություն։
Երրորդ՝ վաղ ազդանշանները ավելի արժեքավոր են, քան ուշացած արձագանքը։ Ֆինանսական համակարգերում վաղ նախազգուշացման ցուցանիշները (early warning indicators) գոյություն ունեն հենց այն պատճառով, որ ուշացած տեղեկատվությունը գործնականում անօգուտ է։ Կազմակերպությունների մեծ մասը դեռ չունի համարժեք ցուցանիշներ մարդկային կապիտալի ռիսկերի համար։
Եզրակացություն՝ ղեկավարության մակարդակի հարց
Սա, ի վերջո, ոչ թե HR-ի գործիքակազմի, այլ ղեկավարության որակի հարց է։ Կազմակերպությունը, որը վստահ է իր ֆինանսական ռիսկերի կառավարման համակարգին, բայց մարդկային կապիտալի ռիսկերը թողնում է ինտուիցիայի հույսին, փաստացի կառավարում է կիսատ պատկերով։
Executive-level ղեկավարությունը սա հասկանում է ոչ որպես HR-ի խնդիր, այլ որպես կառավարության բացթողում։ Եվ հենց այս ընկալումն է, որ սկսում է փոխել այն, թե ինչպես է կազմակերպությունը մտածում իր ամենակարևոր ակտիվի՝ մարդկանց մասին։

