Beyond podcast 02. Մհեր Մեհրաբյան | Հայկական աերոտիեզերական ծրագիրը

Beyond podcast 02. Մհեր Մեհրաբյան | Հայկական աերոտիեզերական ծրագիրը

Sstaffmedia.am
1 հուլիսի 2024
2 րոպե ընթերցում
516
Կիսվել հոդվածով

«Փոքր ժամանակ երազում էի թռչել»․ այսպես է սկսվում «Հայկական աերոտիեզերական գործակալության» կամ հայկական NASA-ի հիմնադրման պատմությունը, որի շուրջ էլ ծավալվեց Beyond Podcast-ի թվով երկրորդ էպիզոդը Մհեր Մեհրաբյանի հետ։

Beyond Podcast-ի այս էպիզոդի ընթացքում պատրաստվեք հատելու մտացածին սահմանները և ճախրելու երազանքների անծայրածիր տիեզերքում, լսելու ճշմարտություններ, որոնք դառը կթվան, բայց ոգեշնչվելու ու երբեք երազանքից չհրաժարվելու պայմանով միայն։

«Աշխարհում գոյություն ունի 2 տեսակի շարժում՝ իներցիոն և գրավիտացիոն։ Իներցիայի դեպքում արտաքին ազդակի առկայությունը պարտադիր է․ ինչ-որ մեկը շարունակ պետք է հրի կամ քաշի օբյեկտը, այլապես այն կդադարի շարժվել։ Գրավիտացիայի դեպքում մարմինը, տեսնելով լույսը, ինքնաբուխ կերպով շարժվում է այդ ուղղությամբ՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ խոչընդոտներ կան ճանապարհին։ Մարդն ինքն է որոշում, թե շարժման որ տեսակով ապրի։ Ներքին գրավիտացիա ունեցող մարդու համար այդ լույսը հե՛նց երազանքն է, և հենց այդ երազանքին հասնելու ուժգին ցանկությունն է ստիպում մարդուն առաջ շարժվել»։ Փոքր ժամանակ միջտիեզերական թռիչքների մասին երազող Մհերը այսօր ահա հանդիսանում է հայկական NASA-ի հիմնադիրը։ 

Մհերը հավատարիմ է մնում ոչ միայն իր, այլ նաև հերոսամարտիկ որդու կիսատ մնացած երազանքին․ Հայաստանում ունենալ աերոտիեզերական մեքենաշինություն՝ այսպիսով հիմք դնելով հայկական տիեզերական ծրագրին: 44-օրյա պատերազմը բաժանեց մեզ Արենից, բայց նրա երազանքը՝ Հայաստանը որպես աերոտիեզերական առաջատար երկիր տեսնելը, ավելի ուժեղ է, քան թշնամին։ Մեհրաբյան ընտանիքի նախաձեռնությամբ ծնունդ առած «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամը այստեղ է՝ շարունակելու նրա երազանքը։ Ի դեպ, դու և՛ս հնարավորություն ունես դառնալու դեպի տիեզերք տանող այս թռիչքի ուղևորներից մեկը, իսկ թե ինչպես, կիմանաս՝ այցելելով այս հղումով։


Հայաստանի աերոտիեզերական ներուժը բացահայտելու և անսպառ մոտիվացիա ստանալու համար դիտի՛ր դեպի երազանք տանող այս էպիզոդն ամբողջությամբ։ Չմոռանա՛ս բաժանորդագրվել մեր յութուբյան ալիքին՝ մշտապես տեղեկացված և մոտիվացված լինելու համար։ Դե ինչ, մաղթում ենք քեզ հաճելի դիտում։

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: