Արհեստական բանականության մասին այսօր խոսում են գրեթե բոլորը, բայց երբ գործը հասնում է իրական պրոդուկտներ ստեղծելուն, հարցերն ավելի շատ են, քան պատրաստի պատասխանները։ Ինչպե՞ս է փոխվում ինժեների կամ product manager-ի առօրյան, ո՞ր խնդիրներն արժե լուծել AI-ով, և որտե՞ղ է ավարտվում թրենդն ու սկսվում իրական բիզնես արժեքը։

Նոյեմբերի 7-ին ISTC Foundation-ում հենց այս հարցերի պատասխանները գտնելու համար էին հավաքվել AI ինժեներներ, պրոդուկտ մենեջերներ ու տեխնոլոգիական թիմերի ներկայացուցիչներ։ Career Factory by staff.am-ի և Plug and Play Armenia-ի համատեղ կազմակերպած MentorPlay | AI Edition-ը չոր տեսությունների փոխարեն առաջարկեց կենդանի երկխոսություն, փորձի փոխանակում և անհատական մենթորություն։

Ի՞նչ է փոխվում տեխնոլոգիական թիմերի ներսում

Միջոցառումը մեկնարկեց «How AI is Reshaping Roles in Startups and Tech Teams» պանելային քննարկմամբ, որը վարում էր staff.am-ի համահիմնադիր Լուիզա Ավետիսյանը։ Բեմում էին ոլորտի տարբեր ուղղությունները ներկայացնող փորձագետներ՝ ռազմավարական նորարարության փորձագետ Դամյան Ռաիչը, Dexatel-ի տեխնոլոգիական տնօրեն Պավել Կիրակոսյանը և PMI Science գիտահետազոտական կենտրոնի Արհեստական բանականության և անալիտիկայի գերազանցության կենտրոնի ղեկավար Նարեկ Մելքոնյանը։

32_DreamShots_PH-121_facebook_1080x1080 (1)
33_DreamShots_PH-124_facebook_1080x1080 (1)
02_DreamShots_PH-193_facebook_1080x1080 (1)

Քննարկումը միայն այն մասին չէր, թե որքան արագ է զարգանում տեխնոլոգիան։ Առանցքում մարդիկ էին ու թիմերը․ ինչպե՞ս վերակառուցել աշխատանքային գործընթացները, ի՞նչ նոր հմտություններ են դառնում պարտադիր, և ինչպե՞ս չկորցնել կենտրոնացումը բազմաթիվ նոր գործիքների մեջ։

Block image uploaded at 11/17/2026, 11:47:16 AM

Խոսնակների գլխավոր ուղերձներից մեկը հստակ էր․ տեխնոլոգիան ինքնին կախարդական փայտիկ չէ։ Առանց ճիշտ ձևակերպված խնդրի, գրագետ ճարտարապետության և գործնական մոտեցման՝ անգամ ամենաժամանակակից AI լուծումը մնում է ընդամենը գեղեցիկ գաղափար։

Ընդհանուր հարցերից՝ անհատական պատասխանների

Պանելային քննարկումից հետո սրահի մթնոլորտն ավելի անկաշկանդ դարձավ․ նեթվորքինգի ընթացքում մասնակիցները ծանոթանում էին, կիսվում իրենց ընթացիկ նախագծերով ու քննարկում աշխատանքում հանդիպող բարդությունները։

23_DreamShots_PH-54_facebook_1080x1080 (1)
25_DreamShots_PH-65_facebook_1080x1080 (1)
24_DreamShots_PH-62_facebook_1080x1080 (1)

Միջոցառման ամենասպասված մասը, ինչպես միշտ, 1:1 speed mentoring-ն էր։ Սա այն ձևաչափն է, երբ ընդհանուր տեսությունների փոխարեն քննարկում ես հենց քո աշխատանքային խնդիրներն ու տեղում ստանում թիրախային, գործնական խորհուրդներ՝ AI լուծումներն արտադրական միջավայր տեղափոխելուց և համակարգերի ճարտարապետությունից մինչև գործընթացների ավտոմատացում ու պրոդուկտի զարգացում։

Մասնակիցներին մենթորություն էին անում ոլորտի փորձառու մասնագետներն ու ղեկավարները՝

  • Դամյան Ռաիչ՝ ռազմավարական նորարարության փորձագետ,

  • Հայկ Կարապետյան՝ staff.am-ի տեխնոլոգիական ղեկավար,

  • Շահե Մասոյան՝ Dexatel-ի Scrum Master և Backend Tech Lead,

  • Վլադիմիր Խոեցյան՝ Ogaps-ի համահիմնադիր և CTO,

  • Գոռ Գրիգորյան՝ Armenian Code Academy-ի (ACA) AI ուղղության ղեկավար,

  • Մնացական Շարաֆյան՝ Hacttor-ի հիմնադիր և CEO,

  • Արեգ Գևորգյան՝ Krisp-ի Principal Product Manager,

  • Հովհաննես Գրիգորյան՝ ConnectWise-ի Engineering-ի ավագ տնօրեն։

16_DreamShots_PH-375_facebook_1080x1080 (1)
14_DreamShots_PH-365_facebook_1080x1080 (1)
13_DreamShots_PH-254_facebook_1080x1080 (1)
10_DreamShots_PH-246_facebook_1080x1080 (1)
08_DreamShots_PH-226_facebook_1080x1080 (1)
06_DreamShots_PH-222_facebook_1080x1080 (1)
05_DreamShots_PH-208_facebook_1080x1080 (1)
04_DreamShots_PH-206_facebook_1080x1080 (1)

Մենթորների բազմազան փորձը՝ AI պրոդուկտների մշակումից ու backend engineering-ից մինչև Product Management, տվյալների վերլուծություն և թիմերի կառավարում, թույլ տվեց յուրաքանչյուրին գտնել իր հարցին համապատասխան զրուցակից։ Հենց սա էլ MentorPlay-ի ուժն է․ դու ուղղակի չես լսում ուրիշի հաջողության պատմությունը, այլ տեղում կիրառում ես այդ փորձը քո սեփական խնդրի վրա։

Համագործակցություն, որը զարգացնում է համայնքը

Նման հանդիպումները կայանում են այն ժամանակ, երբ տեխնոլոգիական համայնքի տարբեր օղակները միավորվում են նույն գաղափարի շուրջ։

Որպես միջոցառման համակազմակերպիչ՝ Plug and Play Armenia-ն այս երկխոսությանը բերեց իր միջազգային փորձն ու կապերը։ Silicon Valley-ում հիմնադրված հարթակն այսօր գործում է աշխարհի ավելի քան 60 վայրում, համագործակցում 550-ից ավելի կորպորատիվ գործընկերների հետ, իսկ 2024 թվականից նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմավարական գործընկերն է՝ օգնելով տեղական տեխնոլոգիական համայնքին մնալ գլոբալ զարգացումների կիզակետում։

Եթե Plug and Play Armenia-ն ապահովում էր միջազգային կամուրջը, ապա միջոցառման գլխավոր գործընկեր Dexatel-ը ուշադրության կենտրոնում պահեց գործնական ինժեներական փորձը։ Ընկերությունն օգնում է բիզնեսներին կառուցել հուսալի, անհատականացված և արդյունավետ հաղորդակցություն՝ առաջատար API-ների ու ավտոմատացման լուծումների միջոցով, որոնք ներառում են օգտատերերի նույնականացման, հաճախորդների ներգրավման, հեռախոսահամարների ստուգման և խելացի հղումների կառավարման գործիքներ։ Այս լուծումներին այսօր վստահում են այնպիսի միջազգային ընկերություններ, ինչպիսիք են TikTok-ը, Tencent-ը, eDreams-ը և Glovo-ն։ Քանի որ AI պրոդուկտների ստեղծումը պահանջում է անվտանգ և մասշտաբավորվող համակարգեր, Dexatel-ի մասնագետները թե՛ պանելային քննարկմանը, թե՛ մենթորական հանդիպումներին կիսվեցին իրական նախագծերում տեխնիկական մարտահրավերներ հաղթահարելու իրենց փորձով։

Բիզնես պրոդուկտների կողքին օրվա քննարկումներում կարևոր տեղ ուներ նաև գիտահետազոտական հայացքը, որը ներկայացրեց միջոցառման գործընկեր PMI Science գիտահետազոտական կենտրոնը՝ Philip Morris International-ի գլոբալ գիտահետազոտական կենտրոններից մեկը Հայաստանում։ Այստեղ մշակվում են AI և գեներատիվ AI (GenAI) լուծումներ՝ աջակցելու հետազոտություններին և ուսումնասիրելու ապագայի տեխնոլոգիաները։ Փորձարարական նախագծերից ու նախատիպերի ստեղծումից մինչև առաջադեմ ինժեներական մշակումներ՝ PMI Science գիտահետազոտական կենտրոնը միավորում է գիտությունն ու նորարարությունը հաջորդ սերնդի պրոդուկտներն ու առաջարկները զարգացնելու համար՝ ցույց տալով, թե ինչպես են տեխնոլոգիական նոր հնարավորությունները կիրառվում գործնականում։

Տեխնոլոգիան միջոց է, շարժիչ ուժը մարդիկ են

MentorPlay | AI Edition-ը ևս մեկ անգամ հիշեցրեց պարզ մի ճշմարտություն․ որքան էլ արագ փոխվեն AI գործիքները, ոլորտում իրական առաջընթացը սկսվում է մարդկանց միջև բաց շփումից, ճիշտ հարցեր տալու համարձակությունից և փորձով կիսվելու պատրաստակամությունից։

MentorPlay-ը շարունակում է մնալ այն հարթակը, որտեղ գաղափարները վերածվում են հստակ քայլերի, իսկ AI Edition-ը համախմբեց մասնագետների, որոնք ոչ թե պարզապես հետևում են տեխնոլոգիական ապագային, այլ ամեն օր կառուցում են այն։

22_DreamShots_PH-465_facebook_1080x1080 (1)
21_DreamShots_PH-429_facebook_1080x1080 (1)
37_DreamShots_PH-178_facebook_1080x1080 (1)
29_DreamShots_PH-88_facebook_1080x1080 (1)
26_DreamShots_PH-72_facebook_1080x1080 (1)
30_DreamShots_PH-105_facebook_1080x1080 (1)