Teleperformance Armenia-ն՝ որպես գերմանախոս մասնագետների կարիերայի լավագույն ընտրություն

    Teleperformance Armenia-ն՝ որպես գերմանախոս մասնագետների կարիերայի լավագույն ընտրություն

    Sstaffmedia.am
    20 սեպտեմբերի 2024
    5 րոպե ընթերցում
    Կիսվել հոդվածով

    Լավագույնը լինելու ոգեշնչում և ձգտում կատարելության. ահա, թե ինչն է առավելագույնս բնութագրում Teleperformance Armenia-ին։ staff.am-ի և staffmedia.am-ի վաղեմի օգտատերերը հաստատ կհիշեն մեր գործընկեր Majorel Armenia-ին` հայտնի կարիերայի իր լայն հնարավորություններով գերմանախոս մասնագետների համար և ոչ միայն։ Այժմ այդ հնարավորությունները բազմապատկվել են, քանի որ 5 տարի Հայաստանում գործելուց հետո Majorel Armenia-ն միացավ Teleperformance Group-ին:

    Այսօր կբացահայտենք Teleperformance Armenia-ին staffmedia.am-ի դիտակետից և առաջարկում ենք անել դա միասին։ Սկսենք տեսանյութից և փոքրիկ սփոյլից :): Teleperformance Armenia-ում մեզ հանդիպած յուրաքանչյուր մասնագետի ճանապարհն ընկերության հետ իսկական հաջողության պատմություն է, որը ոչ միայն ոգեշնչող է, այլ նաև փաստում է գործատուի նվիրման մասին աշխատակիցների մասնագիտական և անձնային աճին։

    Teleperformance Group-ի մասին թվերով՝

    Մեր այցի ընթացքում ընկերության թիմակիցների հետ զրուցել ենք Teleperformance-ի գործունեության, մասնագիտական և անձնային աճի հնարավորությունների, աշխատակիցներին տրամադրվող արտոնությունների, կարիերան սկսելու ճանապարհի և այլ հետաքրքիր մասնարամասների մասին։

    Teleperformance Armenia-ում առաջինը մեզ դիմավորեց ՄՌ ղեկավար Անի Ասլանյանը, ով պատմեց ընկերության գործունեության մասին և բացահայտեց, թե ինչպիսին է Teleperformance-ը որպես գործատու։

    Մենք փորձում ենք ստեղծել հաճելի միջավայր մեր աշխատակիցների համար և ավելի հագեցած դարձնել նրանց առօրյան աշխատանքից դուրս՝ կազմակերպելով որոշակի միջոցառումներ (արշավներ, կավագործության, նկարչության դասեր և այլն)։ Ընկերությունում խրախուսվում է նաև առողջ ապրելակերպն աշխատակիցների շրջանում՝ տրամադրելով բժշկական ապահովագրություն և հնարավորություն կորպորատիվ փաթեթներով օգտվելու մարզասրահներից։

    Անի Ասլանյան, ՄՌ ղեկավար

    Մեր զրույցը շարունակեցինք Վահե Զարգարյանի հետ, ով սկսելով իր կարիերան Teleperformance Armenia-ում որպես հաճախորդների սպասարկման գերմանախոս մասնագետ, 4 տարվա ընթացքում հասցրել է գրանցել կարիերայի աճ և ստանձնել գերմանալեզունախագծի գործառնական ղեկավարի պաշտոնը։

    Մասնագիտական հաջողության պատմությունները Teleperformance Armenia-ում այսքանով չեն ավարտվում։ Ծովինար Սուքիասյանը, ով նույնպես միացել է Teleperformance Armenia-ին որպես հաճախորդների սպասարկման գերմանախոս մասնագետ, այժմ աշխատում է որպես դասընթացավար և նպաստում նոր աշխատակիցների ավելի սահուն ինտեգրմանն աշխատանքին։

    Վստահ ենք, որ նման ոգեշնչող պատմություններն անտարբեր չեն թողնի մեր գերմանախոս օգտատարերին։ Հավաքագրման թիմի ղեկավարԹամարա Բեշիկյանի հետ խոսեցինք Teleperformance-ում հաճախորդների սպասարկման գերմանախոս մասնագետի հաստիքի մասին և, իհարկե, մասնագիտական և անձնային այն որակների մասին, որոնք ակնկալվում են թեկնածուներից։

    Անկախ մասնագիտությունից և ազգային պատկանելիությունից մեզ կարող են դիմել 18 տարին լրացած բոլոր այն գերմանախոսները, ովքեր կցանկանան աշխատել Հայաստանից։ Այնպես որ, եթե տիրապետում եք գերմաներենի առնվազն B2 մակարդակի և ուզում եք միանալ մեր թիմին, սիրով կսպասենք ձեր դիմումներին։

    Թամարա Բեշիկյան, հավաքագրման թիմի ղեկավար

    Գերմաներենի B2 մակարդակից ցածր իմացությամբ մասնագետների մասին Teleperformance Armenia-ում ևս մտածել են։ Ավելին, ունեն բավականին հետաքրքիր նախաձեռնություն, որի մասին մեզ պատմեց անձնակազմիհավաքագրման մասնագետ Տաթևիկ Հովհաննիսյանը։

    Վստահ ենք՝ արդեն գիտեք, թե ինչու ընտրել Teleperformance-ին որպես գործատու, բայց կիսվենք նաև Ծովինարի և Վահեի կարծիքով այս հարցի շուրջ։

    Դե ինչ, ամփոփենք մեր տպավորիչ այցը Teleperformance Armenia և հիշեցնենք, որ հետևեք ընկերության կարիերայի էջին staff.am-ում, որպեսզի առաջինը տեղեկանաք նոր թարմացումների մասին։

    Կիսվել հոդվածով

    staffmedia.am

    staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

    Ավելին « Մեր գործատուները» շարքից

    Մեր գործատուները
    4 րոպե
    staffmedia.amstaffmedia.am

    Simply Technologies-ի տարին ամփոփ | Գլոբալ ձեռքբերումներ և նոր նախաձեռնություններ

    Կայուն զարգացում և մեծամասշտաբ նախագծեր․ Simply Technologies-ն ամփոփում է 2025-ը։ Բացահայտեք տարվա հաջողություններն ու 2026-ի նպատակները։

    02/02/2026
    Մեր գործատուները
    2 րոպե
    staffmedia.amstaffmedia.am

    «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամը և «Իզի Փեյ» ընկերությունը ստորագրեցին համագործակցության հուշագիր

    «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն և «Իզի Փեյ»-ը միավորում են ջանքերը՝ կրթական ծրագրերին աջակցելը թվային տեխնոլոգիաների միջոցով ավելի հասանելի դարձնելու համար։

    25/12/2025
    Մեր գործատուները
    1 րոպե
    staffmedia.amstaffmedia.am

    Օնբորդինգ ծրագրի երրորդ սերունդը միացել է Բիբլոս Բանկ Արմենիայի թիմին

    Բիբլոս Բանկ Արմենիայի Օնբորդինգ ծրագրի 3-րդ սերունդը համալրել է Բանկի աշխատակիցների շարքը՝ զինված գործնական գիտելիքներով ու հմտություններով։

    21/11/2025
    Մեր գործատուները
    1 րոպե
    staffmedia.amstaffmedia.am

    EasyPay-ի և ՀԵՀ-ի միջև կնքվեց համագործակցության հուշագիր

    EasyPay-ն ու Հայաստանի եվրոպական համալսարանը միավորում են ուժերը՝ ստեղծելով ուսումնական և գործնական ծրագրեր ֆինտեխ ոլորտում կարիերայի զարգացման համար։

    12/11/2025
    Մեր գործատուները
    3 րոպե
    staffmedia.amstaffmedia.am

    Առաջնորդությունն Աթենքում. մարդիկ, որոնք միավորում են

    Աթենքում առաջնորդների ներուժն առանցքային է կազմակերպական մշակույթի ստեղծման, պահպանման, տարածման, ինչպես նաև համագործակցության միջավայրի ձևավորման գործընթացում

    07/11/2025
    Մեր գործատուները
    3 րոպե
    staffmedia.amstaffmedia.am

    Մեկ տասնամյակ Onex-ի հետ | Ճանապարհ դեպի նորարարություն, աճ և վստահություն

    Onex-ը տոնում է 10-ամյակը՝ անցած ուղի փոքր գրասենյակից մինչև միջազգային առաջատար, ստեղծելով նորարար թիմ և վստահելի ծառայություններ։

    16/09/2025

    Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

    Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

    Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: