«Ընտանիքի օր» միջոցառումը Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիայում

«Ընտանիքի օր» միջոցառումը Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիայում

Sstaffmedia.am
11 հոկտեմբերի 2024
1 րոպե ընթերցում
640
Կիսվել հոդվածով

Մեր գործընկեր Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա Ընկերությունը տարիներ շարունակ իր թարմացնող ըմպելիքներով զարդարում է ընտանեկան մտերմիկ հավաքույթները՝ դառնալով ջերմ և անմոռանալի հիշողությունների խորհրդանիշ։ Իսկ գիտեի՞ք, որ Ընկերությունը ունի հատուկ օր՝ նվիրված իր աշխատակիցներին ու նրանց ընտանիքներին:

«Ընտանիքի օր»․ հենց այսպես է կոչվում արդեն ավանդույթ դարձած այդ միջոցառումը, որն Ընկերությունը տոնում է սկսած 2018 թվականից։ Այդ օրը Ընկերության բոլոր աշխատակիցները հնարավորություն են ունենում իրենց ընտանիքների հետ վայելելու ուրախ ու հաճելի պահեր, լցվելու դրական էմոցիաներով ու ստեղծելու նոր հիշողություններ:

Պարային և երաժշտական ինտերակտիվ համարներ, համեղ հյուրասիրություն, նվերներ, և այս ամենը՝ հարազատ ու սիրելի մարդկանց ընկերակցությամբ։ Միջոցառման ընթացքում մանուկների ծիծաղը, աշխատակիցների ու նրանց ընտանիքների բարձր տրամադրությունն ու գոհունակությունը վառ ապացույց են, որ «Ընտանիքի օրը» ծառայել է իր նպատակին։ Այստեղ բոլորը զգում են Ընկերության ջերմ ու հոգատար վերաբերմունքը, ինչը դարձնում է այս օրը իսկապես հատուկ:

Մեր այցելության ընթացքում զրուցեցինք Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա Ընկերության Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի տնօրեն Նելլի Փուրթոյանի և Ադմինիստրացիայի ենթաբաժնի ղեկավար Մանե Գրիգորյանի հետ ու ականատես եղանք այդ անմոռանալի օրվա ուրախ ու վարակիչ պահերին։ Հանդիպման արդյունքում պատրաստել ենք մի հետաքրքիր տեսանյութ, որը կփոխանցի միջոցառման ջերմ ու ընտանեկան մթնոլորտը:

Դե ինչ, առաջարկում ենք դիտել տեսանյութը և զգալ «Ընտանիքի օրվա» տրամադրությունը։

Վերջում, ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիային հյուրընկալության և վառ էմոցիաների համար։ Իսկ ձեզ խորհուրդ ենք տալիս հետևել Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիայի կարիերայի էջին staff.am-ում, որպեսզի բաց չթողնեք Ընկերության մեծ ընտանիքին միանալու ձեր հնարավորությունը։

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: