IDEx vol․2 | Առաջնորդելով փոփոխությունները

IDEx vol․2 | Առաջնորդելով փոփոխությունները

Sstaffmedia.am
18 հուլիսի 2025
3 րոպե ընթերցում
853
Կիսվել հոդվածով

Ստեղծարար, գիտելիքահեն, արժեքավոր, ինֆորմատիվ․․․ հենց այսպես էին բնութագրում մասնակիցները IDEx-ի առաջին փորձառությունը։ Իսկ մեր սոց․ մեդիա հարթակները պարզապես ողողված էինք ոգևորիչ ու ջերմ խոսքերով՝ որոնք արագ վերափոխվեցին հստակ անհրաժեշտության ու սպասումի՝ ունենալու երկրորդ IDEx փորձառությունը։ Իսկ մենք պարզապես չէինք կարող չանսալ մեր գործընկերների ցանկությանը և շատ կարճ ժամանակ անց կրկին հնարավորություն ունեցանք միավորելու ՀՀ լավագույն ընկերությունների բարձր օղակի ղեկավարներին այս անգամ արդեն առաջնորդելու փոփոխությունները։

IDEx-ի գաղափարը

Ձևաչափը՝ առաջնորդներից առաջնորդներին

IDEx-ի հիմքում ընկած է աշխարհահռչակ «World Café» ձևաչափը, որը թույլ է տալիս ինչպես սովորել մասնակիցներից, այնպես էլ կիսվել սեփական փորձով։ Այն քննարկումների ձևաչափ է, որտեղ մասնակիցները փոքր խմբերով նստում են սեղանների շուրջ՝ քննարկելու ոլորտային հարցեր։ Քննարկումներն ընթանում են փուլերով, և յուրաքանչյուր փուլից հետո մասնակիցները փոխում են սեղանները՝ տարածելով ու զարգացնելով գաղափարները։ Այն խթանում է համագործակցային մտածողությունը, փորձի փոխանակումն ու խորքային երկխոսությունը:

IDEx vol.2-ի թեման էր «Առաջնորդել փոփոխությունները», իսկ քննարկման առանցքում հետևյալ ենթաթեմաներն էին՝

1․Առաջնորդել անորոշ ժամանակներում 
2․Փոփոխություններին միտված մշակույթ 
3․Ինչպես չափել փոփոխության առաջնորդման արդյունավետությունը 
4․ Փոփոխություններ վարելու հմտությունների զարգացում, 
5․ Որոշումներ կայացնելու մարտահրավերները փոփոխությունների ժամանակ 
6․ Առաջնոդրի ինքնախնամքը փոփոխությունների ժամանակ, 
7․ Անձնակազմի ներգրավվածության բարձրացումը փոփոխությունների ժամանակ 
8․ Դիմադրությունից ներգրավվածություն 


Քննարկումների այս փուլը լի էր արժեքավոր մտքերով և փորձառությմաբ։ Այս թեմաները քննարկվեցին ոչ միայն տեսական մակարդակով, այլ նաև անձնական պատմությունների, գործնական դեպքերի և կազմակերպությունների ներսում ապրած փորձառությունների միջոցով։ Այս ամբողջ գործընթացն ուղղորդվում էր փորձառու ֆասիլիտատորների կողմից, որոնք իրենց փորձառությամբ հիանալիորեն ուղղորդում էին քննարկումները, հավաքում ամենակարևոր մտքերը միջոցառման երկրորդ հատված փոխանցելու նպատակով։ 

Քննարկումների փուլին հաջորդեց մտքերի փոխանակման առավել ազատ և անմիջական ֆորմատ՝ հյուրասիրություն և նեթվորքինգ։ 


IDEx-ի փորձագետները

IDEx vol.2-ը եզակի էր նաև իր մասնագիտական խորությամբ։ Միջոցառման երկրորդ հատվածում մասնակիցներին միացան մի շարք առաջատար փորձագետներ, որոնք ներկայացրին իրենց դիտարկումները փոփոխությունների առաջնորդման վերաբերյալ՝ հիմնվելով իրենց ոլորտային փորձի վրա։

Wp 1763114169384 am32x

Նրանց ելույթները հագեցած էին իրական օրինակներով, հիմնավոր վերլուծություններով և խորքային հարցադրումներով։ Փորձագետները ոչ միայն փոխանցում էին գիտելիք, այլև ներգրավվում մասնակիցների հետ երկխոսության մեջ՝ ձևավորելով IDEx-ի իրական արժեքը՝ համատեղ մտքեր գեներացնելը։ Ընտրված թեմաների շուրջ թե՛ ֆասիլիտատորների, թե՛ մասնակիցների և թե՛ փորձագետների ասելիքն այնքան շատ էր, խորքային ու լեցուն, որ ժամանակը պարզապես հոսում էր և մենք չնկատեցինք անգամ թե ինչպես հասանք միջոցառման եզրափակմանը։

Wp 1763114178802 9fconq

 Մեր գործընկերները

IDEx vol.2-ի կայացման կարևորագույն հիմքերից մեկը վստահելի գործընկերներն են, որոնց աջակցությամբ հնարավոր դարձավ ինչպես միջոցառման կազմակերպումը, այնպես էլ բովանդակային ապահովումը։

Մենք խորապես շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին, ֆասիլիտատորներին, փորձագետներին և գործընկերներին՝ IDEx-ը միասին կերտելու համար։ Եվս մեկ անմոռանալի, խորքային և արժեքավոր IDEx փորձառություն հատեց եզրագիծը։ 

Դիտեք մեր պատրաստած հոլովակը, վերապրեք այս բացառիկ օրն ու շարունակեք առաջնորդել՝ ոգեշնչված ու պատրաստ նոր փոփոխությունների։






Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: