IDEx | Առաջնորդության վերափոխող փորձառություն

IDEx | Առաջնորդության վերափոխող փորձառություն

Sstaffmedia.am
15 մայիսի 2025
5 րոպե ընթերցում
1,250
Կիսվել հոդվածով

Կարելի է անվերջ կարդալ առաջնորդության մասին գրքեր, հետևել միջազգային լավագույն փորձին, բաց չթողնել ոչ մի դասընթաց այս թեմայով։ Այս ամենն, անկասկած, արժեքավոր ճանապարհ է։ Բայց առաջնորդությունը միայն գիտելիքի մասին չէ և լինում են պահեր, երբ առաջընթաց ունենալու համար այլ բան է պետք։ Ոչ թե հերթական գիրքն ու տեսական դասընթացը, այլ՝ իրական մարդիկ։ Մարդիկ, ովքեր անցել են նույն ճանապարհով։ Մարդիկ, ովքեր արդեն բախվել են այն մարտահրավերներին, որոնց առջև այսօր կանգնած եք։ Մարդիկ, որոնք կպատմեն իրական փորձի վրա հիմնված լուծումների մասին՝ առանց գրքային սահմանումների ու նկարագրական բնորոշումների, ուղղակի, անկեղծ ու անմիջական։ Իսկ երբ այդ մարդիկ հավաքվում են միևնույն սրահում՝ միավորված նույն առաքելությամբ, օդը պարզապես հարստանում է արժեքավոր մտքերով։

Հենց այդպիսին էր IDEx-ը՝ առաջնորդության վերափոխող փորձառությունը, որը կյանքի է կոչվել staff.am-ի՝ ի դեմս համահիմնադիր Լուիզա Ավետիսյանի և առաջնորդության զարգացման փորձագետ Աննա Կոնջորյանի համահեղինակությամբ։

Այս գաղափարի շուրջ մայիսի 3-ին միավորվեցին Հայաստանի առաջատար ընկերություններից առաջնորդներ՝ մասը դառնալու մի փորձառության, որը դուրս էր բոլոր դասական ձևաչափերից։

 IDEx-ը հյուրընկալվել էր Թուֆենկյան հյուրանոցում, որի յուրօրինակ հայկական ոճն ու մտերմիկ մթնոլորտը հենց սկզբից ստեղծեցին այն ջերմ և տաք միջավայրը, որտեղ առաջնորդները կարողացան ազատ և անկաշկանդ կիսվել իրենց փորձով։

Ինչպես միշտ staff.am  թիմը ջերմությամբ դիմավորեց մեր մասնակիցներին, որոնք նախքան միջոցառման մեկնարկը հասցրին ծանոթանալ ու շփվել միմյանց հետ, հաստատել նոր ու արժեքավոր կապեր։

Առաջնորդության այս յուրահատուկ փորձառությունը սկսվեց staff.am և Hirebee համահիմնադիր Լուիզա Ավետիսյանի ջերմ ողջույնով։ Ողջույնի խոսքում Լուիզան առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց նաև IDEx-ի գործընկերներին՝ Onex, Hirebee․ai, Moossah wines ընկերություններին, ընդգծելով նրանց մեծ ու կարևոր դերը այս բացառիկ փորձառության կայացման գործում։

Լուիզան շատ կարճ ներկայացրեց նաև staff.am էկոհամարգի չորս հիմնական ուղղությունները և խոսքը փոխանցեց IDEx-ի համահեղինակ Աննա Կոնջորյանին։

staff.am ecosystem

Աննան ներկայացրեց նախաձեռնության նախապատմությունը, նշելով․

Նա ընդգծեց նաև այն կարևոր սկզբունքը, որով առաջնորդվում ենք IDEx-ում՝ վստահությունը, լսելու մշակույթը և բաց քննարկումները որպես հիմնական գործիքներ։

Աննայի խոսքին հաջորդեց ամենահետաքրքիր պահը։ 

Դե ինչ մեկնարկը տրված է։ Մասնակիցները նստեցին թեմատիկ սեղանների շուրջ՝ դեռ չգիտակցելով, որ առաջիկա 2 ժամում իրենց սպասում է առաջնորդության 8 առանցքային թեմայի շուրջ խորքային, ազատ և անկեղծ քննարկումների շարք, որտեղ գրեթե ֆիզիկապես զգացվում էր մտածողության փոփոխության ալիքը։

Յուրաքանչյուր փուլ տևում էր 15 րոպե, բայց քննարկումների թափը երբեմն դուրս էր գալիս ժամանակի սահմաններից։ Սրահում բառացիորեն պտտվում էր առաջնորդության էներգիան՝ իրական օրինակներով, անկեղծ մտքերով, փորձով, որ հնարավոր չէ գտնել ոչ մի գրքում։

8-րդ փուլից հետո, երբ հնչեց  «Ժամանակն ավարտված է» արտահայտությունը, սրահում խառնաշփոթ էր, վերջին վայրկյանը օգտագործելու և ևս մեկ կարևոր միտք վերցնելու համար։ Դա նշան էր՝ IDEx-ի առաջին՝ World Café ձևաչափով անցկացված փուլի ավարտի մասին։ Քննարկումներով լի 8 շրջաններից հետո ժամանակն էր մի փոքր դադար վերցնելու, ընդմիջելու, և ամենակարևորը՝ շարունակելու առաջնորդության մասին զրույցները, արդեն, ավելի անկաշկանդ մթնոլորտում։ 

Առաջին փուլի ավարտին, երբ մասնակիցները վայելում էին ընդմիջումը և նոր ծանոթությունները, ֆասիլիտատորները հավաքագրում էին իրենց թեմատիկ սեղանի շուրջ հնչած գլխավոր մտքերը՝ փորձելով բաց չթողնել ոչինչ։ Այդ մտքերն էլ դարձան կամուրջ դեպի երկրորդ հատվածը։

Քիչ անց մասնակիցները վերադարձան արդեն ամբողջովին վերադասավորված սրահ՝ նոր կառուցվածքով, բայց դեռևս առաջին փուլի ոգով տաքացած։ Այստեղ նրանց էին սպասում տարբեր ոլորտներում բազմամյա փորձ ունեցող առաջնորդներ։ Մարդիկ, ովքեր տարիների փորձը չեն պահում փակ դարակներում, այլ պատրաստ են այն փոխանցել՝ բաց, անկեղծ ու ուղիղ։

Փորձագետները չխոսեցին բարդ ձևակերպումներով, ոչ էլ ներկայացրին շատերին ծանոթ գրքային մոտեցումներ, նրանք ևս կիսվեցին իրնեց իրական առաջնորդական փորձով։ Այս հատվածն այնքան բովանդակային ու տպավորիչ էր, որ չենք կարող չառանձնացնել մի քանի միտք՝ որոնք շատերը տարան իրնեց հետ։

Միջոցառման այս հատվածը, սակայն, չսահմանափակվեց միայն փորձագետների մտքերով, մասնակիցները ևս հնարավորություն ունեցան նշելու այն կարևոր մտքերը, որոնք տանում էին իրենց հետ և կիրառելու էին իրնեց թիմերում։

Միջոցառման վերջին ակորդը թիմային ջերմ լուսանկարներն էին, որտեղ մասնակիցների դեմքից բառացիորեն հորդում էր այն էներգիայի և ոգեշնչման պաշարը, որով լիցքավորված նրանք հեռանում էին IDEx-ից։

Դե ինչ, յուրաքանչյուր սկիզբ ունի իր ավարտը։ Դիտեք մեր ամփոփող հոլովակը՝ վերապրելու ամենակարևոր պահերն ու զգացողությունները։

Իսկ մենք շրջում ենք IDEx-ի հաջորդ էջը և ասում, որ կհանդիպենք հուլիսի 5-ին՝ առաջնորդելով փոփոխությունների ալիքներում։

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: