INECOBANK-ի նոր բրենդը՝ InecoPeople

INECOBANK-ի նոր բրենդը՝ InecoPeople

Sstaffmedia.am
25 մարտի 2024
2 րոպե ընթերցում
945
Կիսվել հոդվածով


Ավելի քան 28 տարի մեր գործընկերներից INECOBANK-ը հաճախորդների շրջանում հայտնի է իր հաճախորդամետ և սպասարկման բարձր ստանդարտների սահմանմամբ, թվային բանկինգով և բանկային պրոդուկտներով:

Իսկ ովքե՞ր են աշխատում INECOBANK-ում, ի՞նչ կորպորատիվ մշակույթ կա Բանկում և ովքե՞ր են «Ինեկոմարդիկ»։ Այս հարցին լավագույնս պատասխանում է INECOBANK-ի նոր բրենդը՝ InecoPeople-ը, որին էլ հենց անդրադարձել ենք staffmedia.am-ի այս հոդվածում։

Ի՞նչ է InecoPeople-ը

InecoPeople-ը Ինեկոբանկի գործատուի բրենդի ներկայացումն է նորովի։ Ստեղծվել է բոլորովին վերջերս և նպատակն է պատմել ինեկոմարդկանց մասին, ներկայացնել նրանց միավորող արժեքները, թույլ տալ հայտնվել Ինեկոբանկի պատերի ներսում ու բացահայտել իրական Բանկը:

InecoPeople-ի նորաստեղծ սոցիալական հարթակը նախագծվել է երիտասարդների համար։ Էջում լինելու են տարբեր տեսահոլովակներ, ֆոտոշութեր, միջոցառումների լուսաբանումներ, նախագծեր, մրցույթներ, որոնց մասնակից կարող եք լինել և դուք, աշխատակիցների success story-ներ, թիմին միանալու հնարավորություններ, Բանկում ներդրված բենեֆիթներ, «IneCoworkers» և նման այլ խորագրով հրապարակումներ, որոնք պատմելու են, թե ինչպիսին է կյանքը Բանկի ներսում և ովքեր են «Ինեկոմարդիկ»։

InecoPeople-ի առաքելությունը

Ինեկոբանկը միշտ շարժվել է ժամանակին համընթաց՝ ներդնելով նորարարությունն ու թվային լուծումները բանկային պրոդուկտներում։ Ինեկոբանկը միշտ գիտակցել է նաև, որ Բանկում կարևոր արժեքը մարդն է, որը և ստեղծում է այն պատմությունը, հաջողություններն ու մշակույթը, որը ներկայացվում է հանրությանը։  

Մարդկանց շնորհիվ է ձևավորվում այն, ինչ հիմա կա Բանկում, և մարդիկ են, որ իրականացնելու են այն բոլոր բարեփոխումները, որ նախատեսվում է առաջիկայում։ 

InecoPeople բրենդի շնորհիվ՝ փոփոխություն և նորամուծություն ՀՀ աշխատաշուկայում

Այս քայլով Ինեկոբանկը կնպաստի ոլորտի զարգացմանը և կընդգծի գործատուի բրենդավորման ուղղության կարևությունը։

Աշխատաշուկայում սա բերում է նաև մտածողության փոփոխության։
INECOBANK-ն իր առջև դրել է առաքելություն փոխել բանկային համակարգի մասին թյուր պատկերացումներն ու կարծրատիպերը։

Բանկում ևս հետաքրիքր է, իսկ կարիերայի զարգացման տեսանկյունից՝ ճկուն․ հեռանկարային փոփոխությունները, կարիերայի աճը լայն կառուցվածքի շնորհիվ կարող են լինել և՛ ուղղահայաց, և՛ հորիզոնական։

Տեսանյութը՝ InecoPeople-ի

Վերջում, ամփոփենք InecoPeople-ի կարգախոսով․

Այստեղ ԴՈւ՝ ԴՈ՛ւ ես․․․

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: