Գնալ հարցազրույցի, ինչպես`ժամադրության

Գնալ հարցազրույցի, ինչպես`ժամադրության

ԱՂԱնի Ղուկասյան
14 փետրվարի 2024
4 րոպե ընթերցում
2,807
Կիսվել հոդվածով

Կոկիկ արդուկած պիջակ, ուղղված վարսեր, դասական կոշիկներ, սնգույր, շրթներկ ու հայելու դիմաց փորձնական դիմախաղեր:
Ժամադրությա՞ն եք շտապում: Կարծես թե այո, միայն մի փոքր տարբերությամբ: Այդ ժամադրության անունն այս անգամ աշխատանքի հարցազրույց է, իսկ հանդիպման վայրը ոչ թե ռեստորանն է, այլ աշխատանքային գրասենյակը:

Այո՛, ճիշտ հասկացաք: Հարցազրույցին պետք է և ճի՛շտ է ներկայանալ այնպես, ինչպես կգնայիք Ձեր սիրելիի հետ առաջին անգամ ժամադրության: 

Արտաքինից սկսած մինչև բովանդակության ճիշտ ներկայացում: Ժամադրության, ինչպես և հարցազրույցի հիմնական նպատակը պատշաճ տպավորություն թողնելն է:

Նախքան ժամադրության հրավիրելը ժամանակակից Կուպիդոնն ուսումնասիրում է Ձեր սոցիալական էջերը, գործատուն՝ staff.am-ում գրանցած Ձեր մասնագիտական պրոֆիլը կամ ուղարկած ինքնակենսագրականը:

Առաջին հայացքից կարծես թե տարբեր իրավիճակներ են, սակայն երկուսի դեպքում էլ կա նույն ընթացքը: Երկու տարբեր հանդիպումների ընթացքում հնչող հարցերին ու պատասխաններին հաջորդում է երկու սցենար. կա՛մ հրաժեշտ, կա՛մ հարաբերությունների զարգացում: 

Հարց է առաջանում. ինչպե՞ս ընթացք տալ հարցազրույցին, որն այնքա՜ն նման է ժամադրությանը:

Հարցազրույցին կամ ժամադրությանը շտապելուց առաջ՝ շունչ քաշեք

Ժամադրության կամ մասնագիտական հարցազրույցին նախապատրաստվելը սովորաբար սթրեսային է, որը, սակայն, հաղթահարելի է: 

Մեկ այլ հոգեբան, որն առավել հայտնի է ԱՊՀ և հարակից երկրների տարածքում` Միխայիլ Լաբկովսկին, խորհուրդ է տալիս անկեղծ լինել նախևառաջ ինքներդ ձե՛զ հետ.

Հոգեբանի խորհուրդն, իհարկե, վերաբերում է անձնական հարաբերություններին, բայց համաձա՞յն եք, որ նույն մոտեցումը պետք է ունենալ նաև աշխատանքի հարցազրույցին մասնակցելիս:

Բացահայտ ճշմարտություն է. անձնական ու մասնագիտական հաջողության հիմքում առաջին հերթին ինքդ քեզ հետ ներդաշնակ լինելն է:

Այժմ սիրո տոներն են: Քաղաքը զարդարված է կարմիր սրտաձև փուչիկներով, սրճարանները լի են ժամադրության հրավիրված զույգերով: Ոմանք էլ ժամադրության փոխարեն շտապում են հարցազրույցների: 
Դե ինչ, երկուսի դեպքում էլ մաղթում ենք, որ բարեհաջող ընթացք լինի: 

Իսկ թե ինչպես պրակտիկ ծանոթանալ հարցազրույցին պատրաստվելու նրբություններին, ավելի գրագետ ու վստահ անցնել աշխատանքի դիմելու բոլոր փուլերով՝ ինքնակենսագրական, ուղեկցող նամակ, հարցազրույց, առաջարկում ենք ծանոթանալ staff.am էկոհամակարգի կրթական ուղղվածությանը՝ Career Factory: Այստեղ գործնականում արդեն իսկ ձեռք եք բերում հմտություններ, որոնք կօգնեն հանդիպումներին գնալ պատրաստված ու ժպիտով։

Կիսվել հոդվածով

Անի Ղուկասյան

Մարդու իրավունքների՝ որպես բարձրագույն արժեքի կողմնակից

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: