Շախ և մատ․ հաղթիր վաճառքի ցանկացած խաղ | Վաճառքի դասընթաց,  Mastering the Sales Game vol 2

Շախ և մատ․ հաղթիր վաճառքի ցանկացած խաղ | Վաճառքի դասընթաց, Mastering the Sales Game vol 2

Sstaffmedia.am
27 հունիսի 2024
2 րոպե ընթերցում
964
Կիսվել հոդվածով

Կյանքը մի մեծ տոնավաճառ է, որտեղ մարդիկ շարունակ բանակցում են, սակարկում, վաճառում և գնում։ Եվ հաճախ ցուցափեղկին սովորական ապրանքներից զատ կարելի է նկատել «մարդկանց»։ Օրինակ՝ աշխատանքի ընդունվելիս մենք փորձում ենք «վաճառել» ինքներս մեզ և մեր կարողությունները։ Հաջող գործարք կնքելու համար, ի թիվս այլ հմտությունների, պետք է տիրապետել ինքնաներկայացման տեխնիկաներին, բանակցություններ վարելու արվեստին և ընտրել համապատասխան բառեր։ Հնարավոր է՝ դու հիանալի մասնագետ ես և իսկապես արժանի ես այդ հաստիքին, սակայն, ինչպես ասել է բանակցային արվեստի էքսպերտ Դոկտոր Չեսթեր Լ. Կարասսը․ «Բիզնեսում, ինչպես որ կյանքում, դուք չեք ստանում այն, ինչին արժանի եք, այլ այն, ինչի համար որ բանակցում եք»։

Ստացվում է՝ բանակցելու, հետևաբար նաև վաճառքի հմտությունները մեզ հաղթանակ կբերեն ոչ միայն աշխատանքի ընդունվելիս, այլ նաև կյանքի ցանկացած իրավիճակում։

Շարունակելով ցուցափեղկին տեղ գտած ապրանքների ոչ սովորական շարքը՝ նշենք, որ այնտեղ կարելի է տեսնել նաև մեր կյանքի թերևս ամենաթանկ ռեսուրսը՝ «ժամանակը»։ Եվ այս պարագայում մենք ոչ թե վաճառում ենք այն, այլ՝ ներդրում։ Ժամանակը  ներդրելիս նույնպես անհրաժեշտ է առաջնորդվել դրա եկամտաբերությամբ, իսկ մենք վստահեցնում ենք, որ եթե դու քո ժամանակը ներդնես Mastering the Sales Game դասընթացում, ապա կունենաս տոկոսադրույքի վերադարձի բարձր մակարդակ։

Բայց ինչու՞ ընտրել հենց ա՛յս դասընթացը, չէ՞ որ մեր օրերում կարող ես գտնել նմանատիպ բազում թրեյնինգներ։ Պատասխանը գտնելու համար պարզապես ընթերցի՛ր 5 կարևոր հարց, որոնք պետք է տալ վաճառքի դասընթաց ընտրելիս հոդվածը։

Դե ու՞մ ես սպասում, դասընթացի մանրամասներին ծանոթանալու և գրանցվելու համար անցի՛ր այս հղումով և սկսի՛ր վաճառել անգամ այն, ինչը թվում է, թե չի վաճառվում։

Իսկ եթե ուզում ես իմանալ, թե ինչ տրամադրություն և էմոցիաներ են քեզ սպասում, ապա վայելեք Mastering the Sales Game vol 1 դասընթացից այս փոքրիկ դրվագը:

Հետաքրքիր, ինֆորմատիվ և ինտերակտիվ

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: