Առյուծն առյուծ է․ նրբության և ուժի միջև

Առյուծն առյուծ է․ նրբության և ուժի միջև

ԱՂԱնի Ղուկասյան
7 մարտի 2024
6 րոպե ընթերցում
4,377
Կիսվել հոդվածով

«Բնությունը նախատեսել է կնոջը միայն մեկ աշխատանքի համար՝ երեխայի դաստիարակություն»,-մինչ հույն փիլիսոփա Արիստոտելն արտահայտում էր այս միտքը՝ ձևավորելով Հին Հունաստանի էլիտայի մտածողությունը, Հայոց աշխարհում կանայք ունեին հավասար իրավունքներ ու արտոնություններ։
Այդ են վկայում ժողովրդական հնագույն բանահյուսությունն ու ավանդական վկայությունները․«Առյուծն՝ առյուծ է, էղնի էգ, թե որձ»։ 

Միջնադարյան Հայաստանն էլ էր ակտիվորեն պաշտպանում կնոջ իրավունքները՝ չստորադասելով նրան տղամարդուց։ Ավանդական իրավական աղբյուրներում, օրինակ, կինը ներկայացվում է՝ որպես գույքի հավասար սեփականատեր։
Ավելին, Մխիթար Գոշը շատ հստակ  խոսում է կանանց բռնության դեմ՝ նախատեսելով դրա համար քրեական պատասխանատվություն․ «Կնոջը ծեծի ենթարկելու համար այրը պետք է պատժվի շատ ավելի խիստ, քան անծանոթին ծեծի ենթարկելու համար։ Բռնությունը կրկնվելու դեպքում հարկ է կնոջն ու այրին բաժանել, քան թե թողնել, որ միմյանց սպանեն» (Մխիթար Գոշ, Դատաստանագիրք, Գլուխ ԺԵ, թարգմանությունը գրաբարից՝ հեղինակի)։

Պատկերացնո՞ւմ եք։ Միջնադար, խավարամտության, երբեմն նույնիսկ հումանիզմին հակասող օրենքների աշխարհում  կանանց ու, առհասարակ, մարդու իրավունքները եղել են գերակա Հայաստանում։

Հեղինակային այս հոդվածում դիտարկել եմ հայ կանանց, որոնք դեռևս 100 տարի առաջ առանձնանում էին իրենց խիզախությամբ՝ կոտրելով մի շարք կարծրատիպեր ու զարմացնելով ոչ միայն հայ հասարակությանը, այլև ամբողջ աշխարհին։

21-րդ դարում, թեպետ, ժամանակակից աշխարհը հագեցած է նորամուծություններով ու առաջընթացով, Հայաստանը դեռ ունի զարմացնելու առիթ։ Ժամանակակից աշխարհում դեռ շարունակվում են կոտրվել կարծրատիպերը։

Գնանք 20-րդ դարի սկիզբ

Վարժարաններ, ծխական դպրոցներ, գյուտեր, դիվանագիտական առաքելություններ, զինված ուժեր, մտավորականության ակտիվ գործունեություն։
Ամբողջ աշխարհի ազնվականության կեցվածքը 100 տարի առաջ հետևյալն էր․ վերոնշյալ ոլորտներում հիմնականում տղամարդիկ էին, իսկ կանանց նուրբ ձեռքերը պետք է ասեղնագործեին ու դաշնամուր նվագեին։
Բայց եղել են նաև անհատներ, որոնք կարողացել են համադրել ուժն ու նրբությունը՝ ինչ-որ տեղ անսովոր լինելով այդ ժամանակների հասարակարգի համար։

Արդեն 20-րդ դարի սկզբին, երբ ամբողջ աշխարհում դեռ նոր էին ձևավորվում Մարդու իրավունքների հիմնարար փաստաթղթերը, աշխարհի տարբեր անկյուններում սկսում էին բարձրաձայնվել կանանց իրավունքների մասին և աշխարհի մի քանի անկյուններում դեռ նոր էին պահանջում, որ կինն ու տղամարդն ունենան աշխատելու հավասար իրավունքներ, հայ կանայք վաղուց արդեն հասցրել էին գործունեություն ծավալել այնպիսի բնագավառներում, որտեղ կնոջ մուտքը գրեթե արգելվում էր․ դիվանագիտություն, աստղաֆիզիկա, զինված ուժեր և այլն։ 

Համարձակ հայուհիների թիվը շատ էր, սակայն կխոսենք նրանցից ամենաականավորների մասին։ Ցանկանում ենք այս կանանց ներկայացնել ոչ թե իրավունքների բարձրաձայնման տեսանկյունից, այլ թե ինչ կարծրատիպեր են կոտրել մեր հայրենակցուհիերը՝ իրականացնելով ավանդաբար «տղամարդու գործ» համարվող աշխատանքներ։ 

Այդ համարձակներից էին․

1․ Դիանա Աբգար (Անահիտ Աղաբեկյան)

Առաջին կին դիվանագետը գուցե շարունակեր զբաղվել միայն ընտանիքի հոգսերով, եթե չլինեին 19-րդ և 20-րդ դարերի ողբերգությունները։

Դիանա Աբգարը Հայոց եղեռնին նվիրված 9 գրքերի հեղինակ է եղել։ Նրա խոսքը ծանրակշիռ էր անգամ իրավապահ մարմինների աշխատակիցների, Ամերիկյան ու անգլիական դիվանագետների համար։

Հայ դիվանագիտուհու շնորհիվ բազմազան փախստականներ են կեցության իրավունք ստացել ոչ միայն Ճապոնիայում, այլև ամբողջ աշխարհում։ 

2. Զապել Եսայան

Երբ նրա հասակակիցներից շատերն այդ ժամանակներում զբաղվում էին հիմնականում երեխաների դաստիարակությամբ, Զապել Եսայանը, կոտրելով կարծրատիպերը, հասցրել է մասնակցել Սորբոնի համալսարանի ու Կոլեջ դը Ֆրանսի գրականության և փիլիսոփայության դասընթացներին։

Բարեբախտաբար, նրան հաջողվել է խուսափել ձերբակալությունից և չարժանանալ Վարուժանի, Սիամանթոյի և մի շարք այլ մտավորականների ճակատագրին։ 
Նրա ձայնը դեռ պետք է լսվեր ու շարունակվեր կարևորվել`որպես գրող, հրապարակախոս և կանանց իրավունքների մասին բարձրաձայնող։ 

Զապել Եսայանի խիզախությունն այնքան շատ էր, որ ենթարկվել է հետագայում Ստալինյան բռնաճնշումներին ևս։ Բանտախցում էլ նա չէր լռում և շարունակում էր գրել Հայոց ցեղասպանության և «Սպիտակ Եղեռնի» տարիներին մի շարք այլ արգելված թեմաների մասին։

4․ Ալենուշ Տերյան

«Կի՜նն ուր, մաթեմատիկան, ֆիզիկան ո՜ւր»։ 20-րդ դարի սկզբին ապրած գիտնական կանայք հաճախ են այս խտրական արտահայտությունը լսել իրենց հասցեին, սակայն ոչ բոլորն են կուլ գնացել հասարակության կարծիքին։

100 տարվա ընթացքում կանանց իրավուքների վերաբերյալ հարյուրավոր միջազգային կոնվենցիաներ ու փաստաթղթեր են ընդունվել ու վավերացվել, ինչն էլ միջազգային հանրության պահանջի հրամայականն էր, սակայն  իրավական փաստաթղթի պրակտիկ կիրառումն է, որ այն դարձնում է օգտակար։ Հայաստանն այդ առումով պրակտիկ չէ՞ արդյոք։

Մերօրյա կանայք շարունակում են կոտրել կարծրատիպերը

21-րդ դարում այլևս չենք զարմանում՝ տեսնելով կին վարորդների, ոստիկանների, զինվորական ծառայություն իրականացնողների, լրագրողների, ծրագրավորողների, կոշկակարների և այլն։ Կան մասնագիտություններ, թեպետ, որոնք ընդունված է հասարակության կողմից դեռևս անվանել «տղամարդկային»։ Ավանդույթներն այսօր, խոստովանենք, տվյալ ոլորտներում ևս շատ արագ փոխվում են։

Հետագայում դիրիժոր դառնալու որոշման պատճառներից մեկը եղբոր՝ Վարդանի ընդհատված երազանքն էր։ Մի օր ստուգման գրքույկում վրիպել էին մեր հերոսուհու անունն ու նշել․ «Վարդան Մինասյան»։ 
Վարդուհին սա համարել էր մեծ նշան, որը հետագայում պետք է ուղղորդեր նրան՝ դառնալու դիրիժոր։  

Կինը կարող է․․․

Խորհուրդ հայ կանանց մեկամսյակի կապակցությամբ

Կիսվել հոդվածով

Անի Ղուկասյան

Մարդու իրավունքների՝ որպես բարձրագույն արժեքի կողմնակից

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: