Շաբաթվա գիրքը | Արտասովորները (Outsiders)

Շաբաթվա գիրքը | Արտասովորները (Outsiders)

Sstaffmedia.am
8 օգոստոսի 2025
9 րոպե ընթերցում
809
Կիսվել հոդվածով

Հաջողության հետքերը տեսանելի են:

Մենք շարունակում ենք «Շաբաթվա գիրքը» շարքը՝ յուրաքանչյուր շաբաթ մեր ընթերցողներին ներկայացնելով գրքեր, որոնք թողել են իրենց ազդեցիկ հետքը բիզնեսի, առաջնորդության կամ անձնական զարգացման ոլորտներում։ Նախորդ շաբաթ մեր այս շարքում անդրադարձել էինք Ջոն Քոթերի «Առաջնորդել փոփոխությունը» (Leading Change) գիրքին, որը նոր մոտեցում է բերում կազմակերպություններում փոփոխություն նախաձեռնելուն և վարելուն։ Այս անգամ ներկայացնում ենք Ուիլյամ Թորնդայքի «Արատասովորները» («The Outsiders») գիրքը՝ պատմություններ այն ղեկավարների մասին, որոնք հրաժարվեցին ընդունված կորպորատիվ սցենարներից և ապացուցեցին, որ կապիտալի խելամիտ բաշխումն ու երկարաժամկետ մտածողությունը կարող են ստեղծել իրական բիզնես լեգենդներ։

ԳԼՈՒԽ 1։ Եկամուտների անընդհատ շարժման մեքենա

CBS-ի և Capital Cities Broadcasting-ի միջև մրցակցությունը լեգենդար էր, երբ Թոմ Մերֆին 1966 թվականին ստանձնեց Capital Cities-ի գլխավոր տնօրենի պաշտոնը։ Այդ ժամանակ CBS-ը, որը ղեկավարում էր Բիլ Փեյլին, չափազանց հաջողակ էր՝ ունենալով ռադիո և հեռուստատեսային կայաններ ամենախոշոր շուկաներում։ Իսկ Capital Cities-ը, ընդհակառակը, ուներ ընդամենը հինգ հեռուստատեսային և չորս ռադիոկայան՝ ավելի փոքր շուկաներում։

70 տարեկանում, Մերֆին Մայքլ Այզների (Disney-ի գլխավոր տնօրենը) հետ կնքեց գործարք, որը 19 միլիարդ դոլար եկամուտ ապահովեց իր բաժնետերերի համար։

ԳԼՈՒԽ 2։ Ոչ ստանդարտ բազմաճյուղ ընկերություն

Հենրի Սինգլթոնը՝ այն մարդը, ով Ջորջ Քոզմեցկիի հետ հիմնադրեց Teledyne ընկերությունը, չէր հավատում ավանդական մեթոդներին։ Սակայն նա հասավ ապշեցուցիչ արդյունքների։ 1963-ից մինչև 1990 թվականը ընկերությունը բաժնետերերին ապահովեց տարեկան միջինում 20.4% եկամտաբերություն։

ԳԼՈՒԽ 3։ Շրջադարձային փուլը

Մինչ շատ ընկերություններ խուսափում էին ռազմավարական նախաձեռնություններից և նախընտրում են ճկունություն, Անդերսը հավատարիմ և հետևողական էր իր ռազմավարությանը։ 

ԳԼՈՒԽ 4։ Արժեքի ստեղծում՝ արագընթաց հոսանքի մեջ

Երբ Ջոն Մալոուն 1973 թվականին միացավ TCI մալուխային հեռուստատեսության ընկերությանը, այն բավական լավ էր գործում՝ ունենալով շուրջ 600,000 բաժանորդ։ Սակայն ընդամենը մի քանի ամիս անց ոլորտը կտրուկ տուժեց նոր կարգավորումների պատճառով, ինչի հետևանքով ընկերության բաժնետոմսերն ընկա, իսկ TCI-ը հայտնվեց սնանկացման եզրին։ Մալոուն և Բոբ Մագնեսը մեծ ջանքեր գործադրեցին՝ հաղթահարելու ընկերության առջև ծառացած բարդ խնդիրները։

Տարիների ընթացքում նա մշակեց մի շարք ռազմավարություններ, որոնք հետագայում սկսեցին ընդօրինակել նաև այլ ընկերություններ։ Եթե 1973 թվականին TCI-ում ներդնեիք ընդամենը մեկ դոլար, ապա 1998 թվականին այն կդառնար ավելի քան 900 դոլար։

ԳԼՈՒԽ 5։ Կինը ստանձնում է ղեկը

1963 թվականին Ֆիլիպ Գրեհեմի անսպասելի ինքնասպանությունից հետո Քեթրին Գրեհեմը հանկարծ հայտնվեց The Washington Post-ի գլխավոր տնօրենի պաշտոնում, թեև շուրջ 20 տարի չէր աշխատել որևէ մշտական աշխատանքով։ Սակայն դա չխանգարեց նրան՝ 1993-ին պաշտոնից հեռանալիս բաժնետերերին ապահովել միջինում տարեկան 22.3% եկամտաբերություն։

ԳԼՈՒԽ 6։ Հանրային վարկային գնման գործարք

Վերջնական շրջադարձային քայլը Սթիրիցը կատարեց՝ Nestlé-ի հետ բանակցելով 10.4 միլիարդ դոլար արժողությամբ գործարքի շուրջ։ Իր՝ 19 տարի տևած պաշտոնավարման ընթացքում Սթիրիցը կարողացավ ընկերության բաժնետոմսերի արժեքն այնքան բարձրացնել, որ դա գերազանցեց նույնիսկ ամենահամարձակ ակնկալիքները։

ԳԼՈՒԽ 7։ Ընտանեկան բիզնեսի օպտիմալացում

Դիք Սմիթը ստիպված եղավ ստանձնել General Cinema ընկերության ղեկավարությունը, երբ նրա հայրը անսպասելիորեն մահացավ 1962 թվականին։ Նա այդ ժամանակ 37 տարեկան էր, սակայն հետագայում շարունակեց ծառայել որպես գլխավոր տնօրեն 43 տարի շարունակ։ Սմիթը հիանալի էր կապիտալի բաշխման հարցում, սակայն նրան հաջողություն բերեց նաև բիզնես վարելու իր յուրօրինակ ոճը։ Նա խրախուսում էր ընկերության մյուս անդամներին և ղեկավարներին, որ ազատ արտահայտեն իրենց կարծիքը, անգամ եթե դա հակասում էր իրեն։ Այս բաց և անկեղծ մթնոլորտը ոչ միայն օգնում էր խուսափել սխալներից, այլև ստեղծում էր այնպիսի զգացողություն, որ բոլորը համատեղ սեփականատերեր են։

ԳԼՈՒԽ 8։ Ներդրողը՝ ընկերության ղեկին

Երբ Ուորեն Բաֆեթը՝ 35-ամյա մի «անհայտ մարդ», ստանձնեց Berkshire ընկերության ղեկավարությունը, նա՝ ի տարբերություն շատ գործարարների, այդ քայլը կատարեց միայն այն բանից հետո, երբ ընկերացավ Չեյս ընտանիքի հետ։ Նա իր առաջին բաժնետոմսը գնել էր ընդամենը 7 դոլարով, մինչդեռ այսօր այն արժե ավելի քան 120,000 դոլար։ Իսկ ի՞նչն է նրան հասցրել նման անհավատալի հաջողության։

Հակիրճ ասած՝ Բաֆեթի հաջողությունը գալիս է այն մոտեցումից, որը հիմնված է կապիտալի ճիշտ բաշխման, արդյունավետ ստեղծման և օպերացիոն կառավարման վրա։

Այս պատմությունները ցույց են տալիս, որ արդյունավետ առաջնորդը կարող է լինել ցանկացած ոճի, ցանկացած բնավորության և անգամ ամենաանսպասելի կենսագրությամբ մարդ։ Կարևորը՝ տեսնել մեծ պատկերը, չվախենալ տարբերվելուց և ամեն մի դոլարին մոտենալ ինչպես ռազմավարական գործիքին, այլ ոչ թե պարզապես ռեսուրսի։

Գուցե հենց սա է պատճառը, որ «արատասովոր» առաջնորդներն իրենց արդյունքներով հաճախ դառնում են չափանիշ, որի հետ հետագայում համեմատում են մյուսներին։

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: