10 փաստ EasyPay-ի մասին

10 փաստ EasyPay-ի մասին

Sstaffmedia.am
9 հոկտեմբերի 2023
2 րոպե ընթերցում
1,124
Կիսվել հոդվածով

Հայաստանում պարզության դեսպանը՝ EasyPay ընկերությունը, հիմնադրվել է դեռ 2014թ․-ին։ Անցնելով բավականին բարդ ճանապարհ՝ այժմ համարվում է շուկայի առաջատար ֆինտեխ համակարգերից։ Ունի երկու դոմինանտ պրոդուկտ՝ EasyPay վճարային տերմինալներ և easywallet օնլայն դրամապանակ։ Ամեն ինչ իզի է նրանց մոտ։

Այս հոդվածում փորձել ենք մի փոքր այլ կողմից ծանոթանալ ընկերությանը և ձեզ ներկայացնել Իզիի ներքին խոհանոցից 10 փաստ։ Դե ինչ, սկսենք «բամբասանքը»։

Wp 1763120141287 s7rvgs

EasyPay 1

Փաստ #1

Ընկերությունում կին աշխատակիցները կազմում են ընդհանուր թիմի 51%-ը։ Բայց միշտ չի եղել այդպես։ Օրինակ՝ հիմնադրման տարում ունեցել են ընդամենը երկու կին աշխատակից, իսկ այժմ այդ թիվը հասել է 127-ի։

Wp 1763120142043 mti5uo

EasyPay 2

Փաստ #2

Հիերարխիկ կառուցվածքը ծառայում է միայն պատասխանատվության չափաբաժնի որոշման և գործընթացները համակարգելու համար։ Հավասարությունն ու հարգանքն առաջնային են։

Wp 1763120143088 o9698c
Wp 1763120143774 lu3fb8
EasyPay 4

Փաստ #4

4-րդ փաստը հազվադեպ հանդիպող բացահայտում էր մեզ համար։ Իզիի կորպորատիվ մշակույթի անբաժանելի մասն է հարգանքը դեպի մրցակիցներ։ Սա բացատրում են նրանով, որ մրցակցությունը պետք չէ խառնել մրցավազքի հետ։ Նրանց համար մրցակցությունը միասնական ուժերով ոլորտը տարբեր ուղղություններով զարգացնելն է։

Wp 1763120149074 v22bwj
Wp 1763120150567 6nk63
EasyPay 6

Փաստ #6

ԿՍՊ (կորպորատիվ սոցիալական պատասխանատվության) արշավների շրջանակներում որդեգրել են մի քաղաքականություն, ըստ որի՝ շեշտ է դրվում ոչ թե գործողությունների հանրայնացման, այլ դրանք մաքսիմալ արդյունավետ դարձնելու վրա։ Դրա համար, երբ հարցրինք՝ ինչ արշավներ եք արել ու անում, մեզ խնդրեցին ևս մեկ անգամ կարդալ փաստ #6-ը։

Wp 1763120151592 3yxmw8
EasyPay 7

Փաստ #7

Մի կարևոր բան նշեցին զրույցի ժամանակ, ինչը շատ լավ բնութագրում է ընկերության պարզությունն ու թափանցիկությունը։ Ասացին՝ հաճախ են լինում բուռն աշխատանքային քննարկումներ, որոնք միշտ լուծվում են նրա շնորհիվ, որ ամեն ինչ կոմունիկացվում է ուղիղ ու մաքսիմալ կառուցողական։ Նման իրավիճակների լուծումը անկեղծությունն ու ընկերության ընդհանուր շահը մտքում պահելով առաջնորդվելն է։

Wp 1763120152340 81vbxs
EasyPay 8

Փաստ #8

Պարզվեց, որ ֆինանսական ոլորտում ամենաշատ վճարատեսակները հենց նրանց մոտ է։ Թիվն արդեն մոտենում է 900-ին։ Թե ասա՝ էդքան ինչ վճարում կա էս փոքր երկրում, բայց ցույց տվեցին, մեր աչքով տեսանք, որ արդար է, ժողովուրդ։

Wp 1763120152941 8en9rk
EasyPay 9

Փաստ #9

Հանդիպման ժամանակ մեզ ներկայացրին իրենց բրենդ պլատֆորմը, որը, ցավոք, կոնֆիդենցիալ տեղեկություն է։ Սակայն EasyPay-ի թիմի թույլտվությամբ ձեզ հետ ուզում ենք կիսել նրանց փիլիսոփայության հատվածը՝ առանց մեկնաբանությունների․

«Ժամանակակից աշխարհը արագ է զարգանում, իսկ դրա ռիթﬕն հարմարվելը երբեﬓ թվում է անհնարին։ Աﬔնօրյա հոգսերի ու առօրյա անցուդարձի ժամանակ ﬔնք մոռանում ենք ինքներս ﬔզ: Մենք առաջարկում ենք ընտրել պարզ ֆինանսական օգնականի, որը կխնայի ձեր՝ այդքան կարևոր ժամանակը։ EasyPay-ում ﬔնք վստահ ենք, որ անհրաժեշտ է ավելի շատ կենտրոնանալ ինքնազարգացման և մտերիﬓերի հետ ժամանակ անցկացնելու վրա։ Եկեք ﬕասին սկսենք նման իրականություն բերելու ճանապարհորդությունը, չէ՞ որ դա պարզ է»:

Wp 1763120153650 2z7qa
EasyPay 10

Փաստ #10

Երբ հարցրինք, թե ինչպես կբնութագրեք ձեր կորպորատիվ մշակույթը մեկ նախադասությամբ, ասացին հետևյալը․ թիմի բնականոն զարգացման գրավականը ֆորմալ և ոչ ֆորմալ հարաբերությունների բալանսը գտնելու մեջ է, որովհետև խոսքը գնում է մարդկանց մասին ու ոչ հաստիքների կամ պաշտոնների մասին։

Դե ինչ, մեզ մնում է ասել՝ ապրիր պարզ, ինչպես Իզիում են անում։

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: