5 աշխատանք, որոնք պահանջում են թիմային աշխատանքի հմտություն

5 աշխատանք, որոնք պահանջում են թիմային աշխատանքի հմտություն

Sstaffmedia.am
25 հունիսի 2018
2 րոպե ընթերցում
1,875
Կիսվել հոդվածով

Նախագծի արդյունքի հաջողության հիմքը մարդիկ են, ովքեր ներգրավված են նախագիծն իրականացնող թիմում,այլ կերպ ասած՝ նախագծի հաջողությունը պայմանավորում է թիմը։ Եթե թիմն ուզում է հասնել ցանկալի և նախատեսված արդյունքի, ապա թիմի անդամներին պետք է միավորի մեկ ընդհանուր նպատակ ու դրանից բխող բազում այլ գործոններ` միասին աշխատելու ցանկություն, փոխըմբռնում, պատասխանատվության զգացում, դրական տրամադրվածություն թիմակիցների հանդեպ, սահուն կերպով միմյանց լրացնելու կարողություն։

Շարունակելով մեր նախորդ շարքը, որտեղ ձեզ էինք ներկայացրել սոֆթ հմտություններից մեկը՝ կրեատիվությունը, և դրա անհրաժեշտությունն աշխատանքում, սիրով ներկայացնում ենք staff.am–ի հետ համագործակցող ընկերությունների մի շարք աշխատանքներ, որոնք պահանջում են թիմում արդյունավետ աշխատելու կարողություն։

Մեկը բոլորի համար, բոլորը՝մեկի․ եթե այս գաղափարի կրողն եք, ապա ստորև ներկայացված թափուր աշխատատեղերը Ձեզ համար են։

one

WEBB Fontaine– ՄԵՔԵՆԱՅԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ/ NLP ՄԱՍՆԱԳԵՏ

Untitled-8-3

Webb Fontaine միջազգային տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունը, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Շվեյցարիայում, և ունի բազում գրասենյակներ Ասիայում,  Միջին Արևելքում, Աֆրիկայում և Հյուսիսային Ամերիկայում, Հայաստանյան թիմում համագործակցության է հրավիրում մեքենայական ուսուցման/ NLP մասնագետի, ով կլինի ուշադիր, կունենա քննադատական մտածողություն, ժամանակի կառավարման և, իհարկե, թիմային աշխատանքի հմտություն։

Դիտել բոլոր աշխատանքները

 two (1)DataOwl-ՆԱԽԱԳԾԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ- JIRA ԷՔՍՊԵՐՏ

դեյթաօուլ

DataOwl ընկերությունը, որն առաջարկում է CRM և բիզնես բանականության լուծումներ BioTrackTHC  հաճախորդների համար, իր թիմ է հրավիրում աշխատասեր,ուշադիր ու թիմային աշխատանքի պատրաստ Նախագծերի ղեկավար- Jira էքսպերտի։

Դիտել բոլոր աշխատանքները

threeQuestrade International– ԿՐՏՍԵՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՄԲԱԳԻՐ

questrade

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում բազմաթիվ հաջողություններ գրանցած Questrade միջազգային ընկերությունը փնտրում է թիմային աշխատանքի հմտությամբ Կրտսեր տեխնիկական խմբագրի՝ համալրելու վեց տասնյակից ավելի աշխատակիցների շարքերը։

Դիտել բոլոր աշխատանքները

fourCLUBSIXTEEN– ԱՎԱԳ ANDROID ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂ

club_android___

 

Նորարարական քեշբեք համակարգ ներկայացնող CLUBSIXTEEN ընկերությունը  փնտրում է Ավագ անդրոիդ ծրագրավորողի՝ օժտված առաջնորդության ու թիմային աշխատանքի հմտություններով։

Դիտել բոլոր աշխատանքները

fiveVectar– ԱՎԱԳ REACT.JS և NODE.JS ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂ

վեկտար

Ֆրանսիական Vectuel ընկերության մասնաճյուղը Հայաստանում՝ Vectar ընկերությունը ցանկանում է համագործակցել Ավագ React.js և Node.js ծրագրավորողի հետ,ով բացի մասնագիտական հմտություններից կտիրապետի նաև գեղարվեստական և թիմային աշխատանքի հմտություններին, կառանձնանա իր նպատակասլացությամբ։

Դիտել բոլոր աշխատանքները

Թիմային աշխատանքի հմտություն ձեռք բերելու համար հարկավոր է՝

collaborationԿիրառել սիներգիայի գաղափարը և կոնսենսուսի մեթոդը,

collaborationԼինել նպատակասլաց,

collaborationՈւնենալ բանակցելու հմտություններ,

collaborationՊատրաստ լինել կոմպրոմիսների համար,

collaborationՈւնենալ կառուցողական քննադատողություն,

collaborationՊահպանել շփում, որի շնորհիվ կկարողանաք միասին լուծումներ գտնել։

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: