Ապրիլի MND-ն | Մեր և մեր գործընկերների հագեցած ամիսը

Ապրիլի MND-ն | Մեր և մեր գործընկերների հագեցած ամիսը

Sstaffmedia.am
2 մայիսի 2024
2 րոպե ընթերցում
404
Կիսվել հոդվածով

Ապրիլը գարնանաշող էր ոչ միայն եղանակի, այլև արդյունավետ միջոցառումների մասով։
Մեր գործընկերների և staff.am-ի նախորդ ամիսը ջերմ էր, հագեցած և իրադարձային։
Միասին ամփոփենք Ապրիլի MND-ն (Monthly News Digest)`Աթենք, ServiceTitan, ԱՏՁՄ և staff.am

Գնացինք։


10 facts about Atenk

Աթենք

«Աթենք» ընկերությունը հիմնադրվել է 1993 թ.-ին։
Չնայած, որ արդեն առիթ ունեցել էինք պատմելու թե ինչպիսին է կյանքն Աթենքում, ընկերության առաքելության, արժեքների, մարդկանց և գործունեության մասին (այստեղ), միևնույն է Աթենքի ավելի քան 30-ամյա ակտիվ գործունեությունը մեկ կամ մի քանի նյութով հնարավոր չէ ամփոփել։
Ապրիլին staff.am-ը այցելել է Աթենքի գրասենյակ՝ թիմի հետ զրուցելու ընկերության ամենահետաքրքիր փաստերի մասին։
Այսպես, ընկերությունը մեզ հետ կիսվել է 10 հետաքրքիր փաստով, որ լավագույնս բնորոշում է ընկերությանը։


ServiceTitan

ServiceTitan

ServiceTitan-ը ծրագրային ապահովման ընկերություն է, որի հայաստանյան գրասենյակը բացվել է 2018-ին։ Ընկերության առաջարկած ծրագրային ապահովումից օգտվում է ավելի քան 100 000 կապալառու ԱՄՆ-ում և Կանադայում։

Ապրիլի 2-ին մեր գործընկերը, որը հայ հիմնադիրներ ունեցող առաջին միաեղջյուր (Unicorn) տեխնոլոգիական ընկերությունն է, հայտարարեց Convex ընկերությունը գնելու համաձայնագիր ստորագրելու մասին։
Տարիներ շարունակ ServiceTitan-ը և Convex-ը իրարից անկախ ստեղծել են ծրագրային լուծումներ կոմերցիոն ծառայություններ մատուցող ընկերությունների և կապալառուների համար։
Այս երկու ընկերություններն այսուհետ միավորեցին իրենց ուժերն՝ է՛լ ավելի բարելավելու իրենց հաճախորդների աշխատանքային ամենօրյա գործունեությունը և եկամտաբերությունը։


Դիջիկոդ 2024

Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միություն

Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԱՏՁՄ) ստեղծվել է 2000թ․ Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ), Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) և բարձր տեխնոլոգիաների ոլորտների ընկերությունների կողմից՝ որպես Հայաստանում գործող ՏՀՏ ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա։

Ապրիլի 20-ին կայացավ «Դիջիկոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան 9-րդ մրցույթի հանրապետական եզրափակիչ փուլը, որն ամեն տարի կազմակերպվում է մեր գործընկեր Առաջատար տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԱՏՁՄ) կողմից՝ որպես «ԱՐՄԱԹ» ճարտարագիտական աշխատանոցների ծրագրի բաղկացուցիչ մրցութային մաս։
Այս տարի Մրցույթի կազմակերպման գործընկերներն են ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանում ամերիկյան համալսարանը։


Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: