Ո՞ր տարիքից է ճիշտ սկսել կարիերան

Ո՞ր տարիքից է ճիշտ սկսել կարիերան

Sstaffmedia.am
10 օգոստոսի 2021
4 րոպե ընթերցում
512
Կիսվել հոդվածով

Վերջերս LinkedIn-ում հարցում անցկացրինք, հասկանալու համար, թե ո՞ր տարիքից են սկսել աշխատել թվով 24,000-ը գերազանցող մեր հետևորդները։ Հարցումն ակտիվ արձագանք ստացավ. ունեցանք մոտ 2,000 մասնակից։  Արդյունքները ներկայացնում ենք ստորև՝ 

Wp 1763553808641 cq7k9s

Պարզ դարձավ, որ գերակշիռ մասը՝ 65%-ը սկսել է աշխատել 19-23 տարեկանում։

Ժամանակակից աշխարհում կարիերան վաղ սկսելու տենդենցն ավելի նկատելի է դառնում, ինչը զարմանալի չէ, քանի որ օրեցօր փոփոխվող աշխատաշուկայում ակադեմիական կրթությունը շատ նոր մասնագիտությունների համար այլևս բավարար չէ։ Երիտասարդները ստիպված են լինում դիմել ոչ ֆորմալ կրթությանը, որպեսզի լրացնեն այն բացերը, որոնք անհրաժեշտ են ցանկալի աշխատանքը գտնելու համար, ինչպես նաև փորձում են համատեղել ուսումն ու աշխատանքը, ստանալով և՜ տեսական և՜ պրակտիկ գիտելիքներ։

Գործատուները ևս աջակցում են երիտասարդներին աշխատանքի առաջարկների և ինթերնշիփերի տեսքով ու նախապատվությունը տալիս ակտիվ, նախաձեռնող անհատներին, ովքեր համարձակ են և սիրում են հետաքրքիր ու վառ գաղափարներ գեներացնել։

Լավ նորություն․ Հայաստանում նման երիտասարդների ու գործատուների քանակը գնալով ավելանում է, մենք էլ օգնում ենք վերջիններիս գտնել իրար։)

Wp 1763553808511 478f8d

TCF- ը խրախուսում է հնարավորինս շուտ սկսել զարգացնել ձեռնարկատիրական մտածելակերպը և գումար աշխատելը։ Մենք ավագ դպրոցի աշակերտների հետ էլ ենք համագործակցության փորձառություն ունեցել և համարում ենք այն երկուստեք շատ հաջողված։ Նրանք տալիս են քեզ առանց սահմանափակումների մտածելու և գործելու հնարավորություն, դու` նրանց անձի կայացման, պատասխանատվություն ստանձնելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորություն։

Թեկուզ փոքր ծավալով, բայց պետք է համատեղել փորձի ձեռք բերումն ու ակադեմիական կրթությունը` կենտրոնացումը պահելով ուսման վրա։ Դա տալիս է հնարավորություն հմտություններ զարգացնելու, ավելի կայացած ու կողմնորոշված լինելու, կենտրոնացում ունենալու և անձնային աճ գրանցելու։ Բնականաբար նման նախապատրաստական աշխատանքները կարող են թռիչքային դերակատարում ունենալ ցանկացած երիտասարդի կարիերայի վրա։

ՄԱՐԻԱՄ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ, TCF ՀԱՄԱՀԻՄՆԱԴԻՐ ԵՒ ԿԱՌԱՎԱՐՈՂ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ

StaffMedia թիմը զրուցել է մի քանի երիտասարդների հետ, ովքեր իրենց կարիերան վաղ են սկսել և գրանցել հաջողություններ։

Իհարկե ոլորտից կախված ոչ բոլոր մասնագիտությունների դեպքում է հնարավոր սկսել կարիերան վաղ տարիքից, բայց նույնիսկ ապագա բժշկին կամ իրավաբանին չի խանգարի տարբեր ոլորտներում կամավորական կամ նման աշխատանքներ կատարելը, չէ որ թիմում աշխատելու հմտությունները, մարդկանց հետ արդյունավետ շփվելու կարողությունները, կամ օրինակ project management-ի հմտությունները բոլորին են պետք այսօր։ Իսկ նշված հմտությունները, և դրանց նման շատերը հնարավոր է ձեռք բերել միայն պրակտիկ միջավայրում՝ ինչը շատ ընդունված է արևմտյան երկրներում։   

Որպես կարիերաս 17 տարեկանում սկսած մասնագետ և ժամանակակից աշխատաշուկայի հիմնական առանձնահատկություններին ծանոթ մարդ, միանշանակ խորհուրդ եմ տալիս երիտասարդներին սկսել կարիերան հնարավորինս վաղ, համատեղել կրթվելու ակադեմիական և գործնական ձևաչափերը, երբեք չվախենալ կամավորական աշխատանք կատարելուց և աշխատել սկսելու համար չսպասել համալասարանն ավարտելուն։

ԼՈՒԻԶԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ, STAFF.AM HIREBEE HԱՄԱՀԻՄՆԱԴԻՐ

Կարևոր ենք համարում կիսվել նման օրինակներով, որոնք կոգեշնչեն ու կմոտիվացնեն երիտասարդներին լինել ավելի նախաձեռնող և ձգտել ավելիին։

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: