Աթենք ընկերության թիմբիլդինգները՝ լուսանկարներով

Աթենք ընկերության թիմբիլդինգները՝ լուսանկարներով

Sstaffmedia.am
19 նոյեմբերի 2024
3 րոպե ընթերցում
874
Կիսվել հոդվածով

Աթենքի ջերմ ու հարմարավետ գրասենյակի մասին մեր նախորդ անդրադարձը շատերի մոտ է Աթենքի մարդկանց միանալու ցանկություն առաջացրել, և մենք առաջարկում ենք շարունակել ծանոթությունն Աթենքի հետ:
staffmedia.am-ում հաճախ ենք առիթ ունեցել անդրադառնալու տարբեր ընկերությունների թիմային մշակույթին, փորձել ենք տանել զուգահեռներ ընկերության արժեքների, թիմային ավանդույթների, սովորությունների ու ընկերության հաջողության միջև։ Պահելով լավագույն ավանդույթները, այս անգամ որոշել ենք անդրադառնալ աթենքյան թիմբիլդինգներին, որոնք ընկերության կորպորատիվ մշակույթի անբաժան մասն են: Ի դեպ, երբ վերջին անգամ հյուրընկալվել էինք Աթենքում, մեր ուշադրությունը գրավել էր պատերին փակցված լուսանկարների շարքը, որը, ինչպես հետո պարզեցինք, պատմում էր ընկերության թիմբիլդինգների մասին: Դա էլ հենց մեզ ոգեշնչեց թվային ֆոտոպատմություն ներկայացնել staffmedia.am-ում՝ ցույց տալու, որ Աթենքում աշխատանքն ու ակտիվ հանգիստն իսկապես բալանսավորված են։ Դե ինչ, գնացինք։

Մենք առանձնահատուկ սիրով և հոգատարությամբ ենք պլանավորում թիմբիլդինգային օրը: Վայրը, խաղերը, ժամանցը, նույնիսկ օրվա ճաշացանկն ընտրելիս հաշվի ենք առնում խմբի առանձնահատկություններն ու հետաքրքրությունները: Մեր թիմակիցների համար ինչ ձևաչափ ասես, որ չենք ընտրել․ էստաֆետաներ, Ֆորտ Բոյար, բրեյն ռինգ, մինիթ ու վին իթ, քար ռեյս, ռաֆթինգ, համերգ․․․․ Մի բան միանշանակ է․ անկախ ձևաչափից՝ աթենքցիները կարողանում են միասին հիշարժան պահեր ստեղծել:

Աթենքի հաղորդակցման մասնագետ Լենա Աբրահամյան

Աթենքի թիմից տեղեկացանք, որ ամենամարտահրավերային փորձությունը ինքնաշեն մեքենաների պատրաստումն էր։ Տրված նյութերով Աթենքի վաճառքի թիմի անդամները ոչ միայն պետք է պատրաստեին և դիզայն տային իրենց պատրաստած մեքենաներին, այլ նաև մրցութային ռեյս իրականացնեին դրանցով։

Վերջում ունեինք 12 մեքենա, որոնք մրցութային ռեյս պետք է իրականացնեին: Յուրաքանչյուր մեքենա ուներ 1 ուղևոր, 1 քաշող և 1 հրող «վարորդ»: Մեքենաներն այնքան ամուր պետք է պատրաստված լինեին, որ կարողանային հասնել հաղթական եզրագծին: Ճանապարհին շատերը քանդվում էին, միայն ամենաամուրներին հաջողվեց հասնել եզրափակիչ փուլ: Իսկ եզրափակիչն առավել դիտարժան էր. թիմակիցներիդ կիսաքանդ մեքենաներով, լարված ու թեժ մրցակցության մեջ ամեն օր չէ, որ կտեսնես:

Աթենքի կորպորատիվ մշակույթի կառավարման բաժնի ղեկավար Էմմա Դանիելյան

Հոդվածի համար լուսանկարներ ընտրելը լավ առիթ էր մեկ անգամ ևս վերհիշելու թիմով ունեցած անմոռանալի օրերը, և ինքներս մեզ համար փորձեցինք առանձնացնել ամենատպավորիչ թիմբիլդինգը: Դժվար ընտրություն էր, ինչ խոսք, բայց Գյումրին, թերևս, շատերի ֆավորիտն էր: Պատկերացրեք՝ գնացքով Գյումրի, զբոսանք մեր կոլորիտային հայրաքաղաքում, իսկ վերջում էլ անմոռանալի համերգ․․․Կդժվարանանք բառերով փոխանցել օրվա էմոցիաները, փոխարենը կարող եք դիտել տեսանյութը և ինքներդ զգալ Գյումրու հյուրընկալ մթնոլորտն ու օրվա հիշարժան դրվագները: Վստահ ենք՝ ոչ միայն մենք երկար չենք մոռանալու Գյումրու վառ պահերը, այլև Գյումրին մեզ:

Աթենքի հաղորդակցման մասնագետ Լենա Աբրահամյան

Ամփոփենք

Աթենքի մարդկանց մասին դեռ շատ առիթներ կունենանք խոսելու։ Ամեն անգամ «աթենքցի»-ների հետ հանդիպելիս մի նոր ու հետաքրքիր նախաձեռնության մասին ենք տեղեկանում, ինչն անչափ ոգևորող է։ «Աթենքը մարդիկ են» կարգախոսն այստեղ ամենուր է, և, իհարկե, թիմբիլդինգներն անմասն չեն այդ գաղափարից։

Իսկ ձեզ առաջարկում ենք հետևել Աթենքի կարիերայի էջին staff.am-ում, որպեսզի բաց չթողնեք Աթենքին միանալու նոր հնարավորությունները. միգուցե հաջորդ «աթենքցի»-ն հենց այս տողերն ընթերցողն է։

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: