AxelMondrian & Partners-ի միստիկ գրասենյակը. Հայաստանի լավագույն գրասենյակներ

AxelMondrian & Partners-ի միստիկ գրասենյակը. Հայաստանի լավագույն գրասենյակներ

Sstaffmedia.am
18 օգոստոսի 2023
3 րոպե ընթերցում
491
Կիսվել հոդվածով

Դեռ մեկ տարի չկա, ինչ Հայաստանում իր աշխատանքներն է սկսել AxelMondrian & Partners ընկերությունը` իր հետ բերելով հաղորդակցական ոլորտի և հեղինակության կառավարման համաշխարհային լավագույն փորձը։ AxelMondrian & Partners ընկերության գործունեությունն ուղղված է ռազմավարական հաղորդակցության մշակմանը և իրականացմանը:

հոդվածը կարդալ անգլերեն։

AxelMondrian

staffmedia.am «Հայաստանի լավագույն գրասենյակներ» նախագծի շրջանակներում այս անգամ մեր այցը AxelMondrian & Partners ընկերության գրասենյակ էր։ 

Եթե փորձենք բնորոշել գրասենյակի ժանրը, ապա միստիկ։ Դասական մինիմալիզմին հատուկ ոճով կառուցված այս գրասենյակում այնքան առեղծվածային բացահայտումներ կային, որոնց արդյունքում մեզ մոտ 3 ժամ  տևած այցը մեկ ակնթարթ թվաց։ Թիմի ջերմ ու ակտիվ հյուրընկալությունն էլ արդեն խոսում էր կորպորատիվ մշակույթի ու անմիջական աշխատանքային միջավայրի մասին։ 

Դե ինչ, կիսվենք AxelMondrian & Partners գրասենյակի հիմնադրման պատմությամբ ու մեր բացահայտումներով, ինչի համար հատուկ շնորհակալ ենք ընկերության Թվային հաղորդակցության գծով ղեկավար Քրիստինե Ուդումյանին և Իրավական և կառավարման գծով խորհրդատու Տաթևիկ Սողոյանին։


Wp 1763120295835 dnjch

staffmedia.am այցը AxelMondrian & Partners ընկերություն, Լուսանկարների © staffmedia.am

AxelMondrian

AxelMondrian & Partners-ի հիմնադրման ակունքները

AxelMondrian & Partners ընկերության ակունքներում կանգնած է գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Հարությունյանը, ում իրենց վստահություն են հայտնել բոլոր բաժնետերերը՝ կառավարելու հայաստանյան գրասենյակը։ Շուշան Հարությունյանն ունի 18 տարվա մասնագիտական փորձ հաղորդակցության ոլորտում, Օքսֆորդի համալսարանի, Սայիդ Բիզնես դպրոցի շրջանավարտ է և հեղինակության կառավարման որակավորված 25 մասնագետներից մեկն է աշխարհում։

Ունենալով բիզնես և քաղաքական միջավայրերում հաղորդակցության ոլորտի հարուստ փորձ,  ինչպես նաև աշխարհագրական իմաստով լայն փորձառություն Եվրապառլամենտից մինչև Մերձավորարևելյան երկրներ՝ հաղորդակցական ոլորտի միջազգային լավագույն փորձի դրսևորումները կարելի է տեսնել թե ընկերության գործունեությունում, թե գրասենյակում։ 

Wp 1763120297939 3x8gim

staffmedia.am այցը AxelMondrian & Partners ընկերություն, Լուսանկարների © staffmedia.am

AxelMondrian

“We are the time, we are the famous” 

AxelMondrian & Partners-ի բարձրաճաշակ, յուրահատուկ լուծումներով գրասենյակը գտնվում է Մյասնիկյան 38/5 հասցեում՝ «Մոստ» բիզնես կենտրոնում։ Գրասենյակ մտնելուն պես սկսվում է միստիցիզմը. պատերին AxelMondrian-ին բնորոշ հայեցակարգային նկարներ են, դասական առանձնահատուկ ոճով կառուցված աշխատասենյակներ, հանդիպումների սենյակ, ղեկավար անձնակազմի համար նախատեսված աշխատասենյակ և խոհանոց: 

Ուշագրավ է թիմի կողմից ամենասիրված անկյունը՝ բրեյնսթորմինգի առանձին հատվածը՝ փոքրիկ աուդիտորիումով, որտեղ պատին և ապակու վրա գրված է Խորխե Լուի Բորխեսի “We are the time, we are the famous” խոսքերը, որը թարգմանաբար նշանակում է «Մենք ենք ժամանակը, մենք ենք հայտնին»։ Այս խոսքերը ոգեշնչման աղբյուր են AxelMondrian & Partners-ի ամբողջ թիմի համար. 

Առերևույթ մարդկանց մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե մենք մեզ նկատի ունենք, երբ ասում ենք` «Մենք ենք ժամանակը, մենք ենք հայտնին»: Այնինչ, Բորխեսի խոսքերում ասվում է, որ մենք հայտնի մետոֆորն եք, մենք արտացոլանքն ենք ջրի մեջ: Հաղորդակցությունը բարձրագույն մակարդակում այլընտրանքային իրականություն կարող է ստեղծել, հաղորդակցությունը մետաֆոր է։ 

Wp 1763120300367 j0rt9z

staffmedia.am այցը AxelMondrian & Partners ընկերություն, Լուսանկարների © staffmedia.am

Wp 1763120302122 r2mtqi

AxelMondrian

Գերազանցություն բոլոր ասպարեզներում

Ինչպես նկատեցիք, AxelMondrian & Partners-ի ոճը դասական մինիմալիզմի ու ամեն դետալի կարևորության մասին է: Ոճային ու փիլիսոփայական իմաստով, այստեղ չեն փորձում վիճարկել դասական ու կոնվենցիոնալ ճշմարտությունները, այլ փորձում են դրանք ավելի հետաքրքիր ու գեղեցիկ ձևով մատուցել։ Այս փիլիսոփայությունը կրում է ամբողջ թիմը, ինչպես նաև արտացոլվում է գրասենյակի վիզուալ ու էսթետիկ պատկերներում:

Նախագծերում մենք ստեղծում ենք այնպիսի վիզուալ ու վերբալ բովանդակություն, որի տակ հպարտորեն կստորագրենք: Մենք չենք վազում թրենդների հետևից, այլ փորձում ենք ձևակերպել ապագայի տեսլականը դասական գրականության, արվեստի, պատմության ու ճարտարապետության փորձարկումով, սոցիոլոգիական տեսություններով։
 

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: