«Ազատազէն» կրթական ՀԿ | Թիմային փորձառություններ ճիշտ նշանակետին

«Ազատազէն» կրթական ՀԿ | Թիմային փորձառություններ ճիշտ նշանակետին

Sstaffmedia.am
18 օգոստոսի 2025
3 րոպե ընթերցում
789
Կիսվել հոդվածով

Անվտանգություն, կարգապահություն, քաղաքացիական պատասխանատվություն՝ այս արժեքներն իրենց կարևորությունը երբեք չեն կորցնում, սակայն հատկապես ընդգծվում են մեր ժամանակներում, երբ աշխարհը փոփոխվում է արագ, իսկ մարտահրավերներն այլևս միայն տեսական չեն։ Հենց այս իրողությունների խորքային գիտակցումն էլ հիմք հանդիսացավ «Ազատազէն» կրթական ՀԿ-ի ստեղծմանը։

«Ազատազէն» կրթական ՀԿ-ն հիմնադրվել է 2021 թվականին 44-օրյա պատերազմի մասնակիցների կողմից՝ նպատակ ունենալով վերաիմաստավորել և զարգացնել զենքի մշակույթը Հայաստանում: Կազմակերպության գործունեությունը նպատակաուղղված է Հայաստանում զենքի կարգապահ մշակույթի ձևավորմանն ու զարգացմանը, օրենսդրական դաշտի բարելավումներին, զինագործության զարգացման նպաստմանը,  ինչպես նաև հրաձգության համար համապատասխան ենթակառուցվածքների զարգացմանը, ռազմասպորտային և հրաձգության մրցույթների կազմակերպմանը։

Վերոնշյալ ուղղություններով կազմակերպության գործունեության և ռազմավարական նպատակներին հասնելու համար անհրաժեշտ էին հրաձգարաններ, և Երևանի հրաձգարանը դարձավ տվյալ խնդրի լուծումը։


Հրաձգարանը շատ արագ դարձավ ոչ միայն նախաձեռնության անդամների, այլև նրանց ընտանիքի անդամների, ընկերների և գործընկերների սիրելի վայրը։ Եվ կարճ ժամանակահատվածում առաջացավ հստակ պահանջ և ցանկություն այդ փորձառությունը կրկնելու և իրենց ընկերների հետ կիսելու։ Հենց այս ամենն էլ հիմք հանդիսացավ զենքի անվտանգ գործածության ուսուցողական բովանդակությունը և հրաձգությունը հանրության ավելի լայն շրջանակների հասցնելու համար առավել հստակ ու կոնկրետ քայլերի անցնելու համար։ 

Այս նպատակով Ազատազէնը մեկնարկեց և զարգացրեց թիմային միջոցառումների բազմաթիվ տարբերակներ տարբեր նախասիրություններ ունեցողների համար՝ սկսնակներից մինչ սպորտային հրաձգության սիրահարներ։ Հրաձգությունը կարող է կազմակերպվել մրցութային կամ ոչ մրցութային ձևաչափով։ Բոլոր միջոցառումները՝ անկախ հրաձգության բարդության մակարդակից, ներառում են զենքից օգտվելու անվտանգության կանոնները։ Միջոցառումներում ներառվում են առաջին օգնության տեսական և գործնական դասեր ևս՝ ըստ թիմի նախընտրության։

Թիմային այս միջոցառումները նախագծելիս Ազատազէնը հստակ նպատակ ուներ․ կազմակերպել ոչ միայն ժամանացային, այլ հստակ արժեքային և նպատակային միջոցառումներ։ Միջոցառումների առանձնահատկությունն այն է, որ մասնակիցները հայտնվում են սթրեսային, ադրենալինով լի իրավիճակներում, որոնք պահանջում են արագ մտածելու, թիմակիցներին վստահելու և համագործակցելու կարողություններ: Ճշգրտություն, կենտրոնացում և թիմային որոշումների կայացում՝ սրանք հրաձգության դաշտում էական են ամեն վայրկյան: Իսկ փորձառությունն ուղղակիորեն տեղափոխվում է գրասենյակային միջավայր՝ ուժեղացնելով թիմային կապերը և վստահությունը:

Wp 1763113943150 bs65o4

Այս նորարարական մոտեցման հիմքում ընկած է այն գաղափարը, որ թիմային աշխատանքը պետք է չափվի հստակ գործողություններով:

staff.am-ի թիմը ևս վերջերս մասնակցեց Ազատազէնի թիմային միջոցառմանը, որն իսկապես տարբերվող և բացառիկ փորձառություն էր։



Ժամանակակից կազմակերպությունները զարգանում են արագ, բայց այս արագությունը պահանջում է վստահություն, ճկունություն և հստակ հաղորդակցություն: Ազատազէնի թիմային վարժանքները ստեղծում են ճնշման ներքո համագործակցության տարածք, որտեղ բացահայտվում են թիմի ուժեղ կողմերը և զարգանում են նոր հմտություններ: Սա նաև ուժեղ ուղերձ է աշխատակիցներին՝ «մենք ներդրում ենք կատարում քո անձնական աճի մեջ»:

Ազատազէնի թիմային միջոցառումներն այն կազմակերպությունների համար են, որոնք փնտրում են ոչ թե հերթական թիմբիլդինգ, այլ փորձառություն, որը կդառնա շրջադարձային իրենց թիմի համար:

Ազատազէնի ծրագրերը ցույց են տալիս, որ թիմային ոգին զարգացնելու համար կարելի է գտնել նորարարական լուծումներ: Այս մոտեցումը հնարավորություն է տալիս կազմակերպություններին ստեղծել ավելի միավորված, վստահող և կայուն թիմեր՝ պատրաստ առերեսվելու ժամանակակից գործարար միջավայրի մարտահրավերներին:

Ազատազէնի գործունեությանն ու թիմային միջոցառումների ծրագրերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: