Business Development Advisors (BDA Armenia) և staff.am-ի միջև կնքվեց համագործակցության հուշագիր տեխնոլոգիական ընկերությունների զարգացման և հզորացման աջակցության տրամադրման համատեքստում

Business Development Advisors (BDA Armenia) և staff.am-ի միջև կնքվեց համագործակցության հուշագիր տեխնոլոգիական ընկերությունների զարգացման և հզորացման աջակցության տրամադրման համատեքստում

Sstaffmedia.am
21 դեկտեմբերի 2018
2 րոպե ընթերցում
492
Կիսվել հոդվածով

Նոյեմբերի 29-ին <<Ինժեներական քաղաք>>-ում Business Development Advisors (BDA Armenia) ընկերությունը և staff.am-ը կնքեցին համագործակցության հուշագիր։ Համագործակցությունն ուղղված է աջակցելու տեխնոլոգիական ընկերությունների զարգացմանը և հզորացմանը` տրամադրելով ճիշտ գործիքներ և, իհարկե, աջակցելով լավագույն կադրերի ներգրավման գործընթացին։

Կազմակերպված միջոցառումն անցավ բավականին ակտիվ մթնոլորտում։ Ներկա էին գտնվում տեխնոլոգիական ոլորտի առաջատար ընկերությունների, միջազգային ընկերությունների, ինչպես նաև ստարթափ էկոհամակարգի ներկայացուցիչները։

Group_1

staff.am համահիմնադիր Լուիզա Ավետիսյանը և BDA Armenia ընկերության տնօրեն Ամալյա Եղոյանը մանրամասն ներկայացրեցին այն առավելությունները և գործիքները, որոնց շնորհիվ ինչպես հայկական ստարթափ ընկերությունները կարող են կյանքի կոչել միջազգային շուկա դուրս գալու իրենց հեռանկարները, այնպես էլ միջազգային ընկերությունները կարող են Հայաստանում հիմնել մասնաճյուղերը և գրասենյակները։

 «staff.am-ի թերևս ամենակարևոր նպատակներից մեկը հիմնադրման հենց իսկ առաջին օրվանից եղել է հայկական աշխատաշուկայի զարգացումը, և վստահորեն կարող եմ ասել, որ մենք այս 2 տարիների ընթացքում մեր ներդրումն ունենք այդ գործընթացում։ BDA Armenia-ի հետ համագործակցության շրջանակներում առաջարկելու ենք միջազգային տեխնոլոգիական ընկերությունների համար անհատական ծառայություններ, որոնց միջոցով վերջիններիս մուտքը հայկական աշխատաշուկա կլինի ավելի հարթ և անխոչընդոտ»,- ասաց staff.am հարթակի համահիմնադիր և տնօրեն Վահե Ավետիսյանը։

«Ռեսուրսների գնահատման և դասակարգման տեսանկյունից մեր առաջին գործընկերը staff.am ընկերությունն է։ Հուշագրի ստորագրմամբ այսօր մեկնարկեց մեր համագործակցությունը։ Վստահ եմ, որ staff.am և BDA ջանքերով մեր երկիր մուտք գործող կամ հենց մեր երկրում արդեն առկա ու մեծանալ ցանկացող ընկերություններն ու տաղանդաշատ մասնագետները կհանդիպեն…»,- ասաց BDA Armenia-ի տնօրեն Ամալյա Եղոյանը։

Միջոցառման մասնակիցները նաև ներկայացրեցին իրենց պրոդուկտները և նորարարական գաղափարները։ Deworkacy Երևանի գլխավոր տնօրեն Ջուլիա Թումասյանը պատմեց, թե ինչ հիմնական առավելություններով է առանձնանում Deworkacy-ն և որն է լինելու գործունեության հիմնական ուղղվածությունը։ Ֆիլիպ Մորրիս Արմենիա ընկերության R&D էկոհամակարգի մենեջեր Մարիամ Դավթյանը մանրամասն պատմեց համալսարանների հետ նախատեսվող համագործակցության, գիտությանը և հետազոտությանն առնչվող նախագծերի մասին։

Ելույթ ունեցան նաև BurnWe հայկական ստարթափի և ISB կանադական ընկերության, որը վերջերս է հիմնել իր ներկայացուցչությունը Հայաստանում և թիմ հավաքագրել staff.am կարիերայի հարթակի միջոցով, ներկայացուցիչները։

Հանդիպումը նշանավորվեց նաև <<Ինժեներական քաղաքում>> գործող Տիեզերքի, Գիտության եւ տեխնոլոգիաների թանգարաններ շրջայցով։

Միջոցառման մանրամասներին կարող եք հետևել նաև ստորև տեսանյութում։

staff.am և BDA Armenia ընկերությունների համագործակցությամբ հիմք դրվեց նոր կարևոր նախաձեռնության։ Այսուհետ, մարդկային ռեսուրսների հավաքագրման և բիզնեսի խորհրդատվության ու աջակցման ոլորտում կտրամադրվեն անհատական ծառայություններ ինչպես հայկական ստարթափ ընկերություններին, այնպես էլ Հայաստանում իրենց ներկայացուցչությունը հիմնել ցանկացող միջազգային ընկերություններին։

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: