#BehindTheScenes. 10 գրավիչ փաստ Preezma-ի մասին

#BehindTheScenes. 10 գրավիչ փաստ Preezma-ի մասին

Sstaffmedia.am
26 հոկտեմբերի 2022
5 րոպե ընթերցում
581
Կիսվել հոդվածով

Preezma-ն ՏՏ ընկերություն է, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Երևանում: Ընկերությունը հիմնադրվել է 9 տարի առաջ, որի ընթացքում հասցրել է կերտել իր հաջողության պատմությունը ՝ ձևավորելով  ուրույն կորպորատիվ մշակույթ, արժեքներ և սկզբունքներ։

staff.am-ը ներկայացնում է 10 հետաքրքիր ու գրավիչ փաստ Preezma-ի մասին, որոնք ցանկություն կառաջացնեն դառնալու ընկերության թիմի մի մասը՝ ներդրում ունենալով այդ պատմության ապագայի ստեղծման մեջ։

Preezma

#PREEZMA_BENEFIT_STORE

ՓԱՍՏ 1․ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԲԵՆԵՖԻԹՆԵՐԻ ՆՈՐ ԿՈՆՑԵՊՏ՝ PREEZMA BENEFIT STORE

Preezma-ն իր աշխատակիցներին առաջարկում է բենեֆիթների նոր կոնցեպտ՝ Preezma Benefit Store կամ, այսպես ասած, բենեֆիթային խանութ, որը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր աշխատակցի ունենալ տարբեր բենեֆիթներ՝ ըստ իր նախընտրությունների։ Այսպիսով, Preezma-ի աշխատակիցները կարող են տնօրինել իրենց բենեֆիթների տարեկան բյուջեն և որոշել, թե ինչից ինչ չափով օգտվել։

Բենեֆիթներից մեկը՝ առողջական ապահովագրությունը, պարտադիր է, քանի որ, ամենից զատ, ընկերությունը կարևորում է իր թիմակիցների առողջությունը, իսկ մյուս բենեֆիթներն  աշխատակիցներն ընտրում են ըստ նախընտրության՝ 

  • Դասընթացներ և ինքնազարգացում
  • Ընտանիքի անդամի առողջական ապահովագրություն 
  • Մարզասրահ 
  • Սպորտային պարագաներ 
  • Տրանսպորտ՝ տաքսիի ծառայություն 
  • Բարեգործություն 
  • Extra – team bonding․ Տարեկան բյուջեից զատ, յուրաքանչյուր աշխատակից ունի ամեն ամսվա համար նախատեսված բյուջե, որը կարող է օգտագործել թիմային հավաքույթներին մասնակցելու համար։ Սրա նպատակն է թիմին մոտիվացնել ամեն ամիս ինքնակազմակերպվել և միասին ժամանակ անցկացնել՝ էլ ավելի նպաստելով ընկերական միջավայրի ամրապնդմանը։


Preezma

#DIVERSITY

ՓԱՍՏ 2․ PREEZMA-Ն ՆԵՐԳՐԱՎՈՒՄ Է ՏԱՐԲԵՐ ԱԶԳՈՒԹՅԱՆ, ՓՈՐՁԻ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՐԴԿԱՆՑ

Preezma-ում կարևորում են բազմազանությունը՝ համարելով այն միջազգային աճի գրավականներից մեկը։ Առաջնորդվելով այդ սկզբունքով՝ ընկերությունը ներգրավում է տարբեր փորձի, ազգության ու մշակույթի մարդկանց։ Այս պահին թիմում կան մասնագետներ Սերբիայից, Գերմանիայից, Իրանից, Ռուսաստանից և Հնդկաստանից։ Բացի այդ, ընկերությունում աշխատում են նաև արտերկրից Հայաստան տեղափոխված ու մշտական բնակություն հաստատած թիմակիցներ տարբեր երկրներից։


Wp 1763121155318 r9yki3

#PREEZMOS

ՓԱՍՏ 3․ PREEZMA-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԱՆՍՊԱՍԵԼԻ ՆՎԵՐՆԵՐ՝ ՈՐՊԵՍ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

Preezma-ում գնահատում են իրենց աշխատակիցներին և գիտեն, որ կարևոր է ցույց տալ այդ վերաբերմունքը ոչ միայն խոսքերով, այլև նվերներով։ Այդպես է ծնվել Preezmos-ի (Preezma Kudos)-ի գաղափարը։  Սա թիմի ամենասիրելի ավանդույթներից մեկն է, որի շրջանակում ի նշան ընկերության երախտիքի՝ թիմակիցը ստանում է հետաքրքիր նվեր՝ կապված իր նախասիրությունների հետ։ Օրինակ՝ ճամփորդություն նախընտրած երկիր, ուղղաթիռով կամ տանդեմով թռիչք, սերֆինգի դասեր, «ճանապարհորդություն դեպի համերի աշխարհ» և շատ ու շատ այլ հետաքրքիր նվերներ։


Wp 1763121155128 l7qn2l

#OPPORTUNITIES

ՓԱՍՏ 4․ PREEZMA-ՈՒՄ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ԵՎ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԼԱՅՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԿԱՆ

Preezma-ում հնարավորությունները բազմազան են։ Սովորաբար ընկերությունը միաժամանակ կարող է ունենալ մոտ 30 և ավել հաստիքներ տարբեր ոլորտների նախագծերում: Հնարավորությունները թարմացվում և փոփոխվում են հաճախ, ուստի եթե ժամանակի կոնկրետ պահին չգտնեք Ձեզ առավել համապատասխան հնարավորություն, ապա մեծ է հավանականությունը, որ կարճ ժամանակ անց ընկերությունում Ձեր փորձառությանը համապատասխան որևէ հաստիք կարող է բացվել: Սա հնարավորություն է տալիս համալրման փուլում դիտարկել թեկնածուին մի քանի հնարավոր նախագծերում կամ պոտենցիալ հաստիքների համար՝ համադրելով բիզնեսի պահանջները թեկնածուի փորձառությանն ու նախասիրություններին հնարավորինս համապատասխանող տարբերակներով։


Wp 1763121155750 1j656s

#PREEZMA_TALKS

ՓԱՍՏ 5․ PREEZMA TALKS-Ի ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԹԻՄԱԿԻՑՆԵՐԸ ԿԻՍՎՈՒՄ ԵՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐՈՎ ԵՎ ՓՈՐՁՈՎ

Ընկերության Preezma Talks նախագիծն արդեն ավանդույթ է դարձել և կազմակերպվում է ամսական 2-4 անգամ։ Նախագծի նպատակն է աշխատակիցներին տալ հնարավորություն՝ փորձի փոխանակման և հետաքրքիր նոր գիտելիքներով կիսվելու։ Preezma Talks-ի շրջանակում թիմակիցներից մեկը ներկայացնում և պատմում է որևէ հետաքրքիր նյութ՝ թե՛ տեխնիկական/մասնագիտական, թե՛ ոչ տեխնիկական ամենատարբեր թեմաներով, օրինակ՝ «Data structures», «APIs»,«Procrastination», «Burnout», «Breath», «OOP» և այլն։ Թեման ներկայացնողը վերջում էստաֆետը փոխանցում է հաջորդ խոսնակին, չնայած նրան, որ երբեմն էլ լինում են նաև կամավոր Preezma Talker-ներ։ 

Ըստ ավանդույթի, Preezma talk-երն ավարտվում են խոսնակի համար համեղ անակնկալով։ 


Wp 1763121155914 runut

#YUMMIES

ՓԱՍՏ 6․ PREEZMA-ՈՒՄ ՇԱԲԱԹՆ ՍԿՍՎՈՒՄ Է ՕԳՏԱԿԱՐ ԹԱՐՄ ՔԱՄԱԾ ՀՅՈՒԹԻՑ ԵՎ ԱՎԱՐՏՎՈՒՄ՝ ՀԱՄՈՎՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ 

Ընկերությունում կան արդեն իսկ ընդունված սովորույթներ, որոնցից երկուսը կրում են շաբաթական և պարտադիր բնույթ։ Շաբաթն այստեղ սկսվում է Fresh Monday-ով․ թարմ ու բնական քամած հյութերը պատրաստվում են թիմի համար տեղում, բայց երբեմն լինում են նաև շեղումներ, օրինակ, պաղպաղակների և այլի տեսքով 🙂 

Իսկ ավարտվում է շաբաթը Friday yummie-ներով՝ դա կարող են լինել սենդվիչներ, պիցցա ռոլեր, բելգիական վաֆլիներ, միրգ կամ բանջարեղենի բաժակներ կամ թաուկներ (վերջինս թիմի ֆավորիտն է 😀 ) 

Բոլորն արդեն սովոր են, գիտեն ու սպասում են, թե ինչով է սկսվելու և ավարտվելու հերթական համեղ աշխատանքային շաբաթը։


Wp 1763121156351 ie6enj

#FRIENDLY_TEAM

ՓԱՍՏ 7․ PREEZMA-Ի ԹԻՄԱԿԻՑՆԵՐԸ ՆԱԵՎ ԸՆԿԵՐՆԵՐ ԵՆ ԵՎ ԱՄԵՆ ԱՄԻՍ ՈՒՆԵՆ ՀԱՄԱՏԵՂ ԺԱՄԱՆՑ

Preezma-ի աշխատակիցները պարզապես գործընկերներ չեն, նրանք նաև շատ լավ ընկերներ են, որոնք սիրում են հետաքրքիր ժամանակ անցկացնել իրար հետ՝ թե՛ աշխատավայրում, թե՛ դրանից դուրս։ Թիմը գնահատում է համատեղ ժամանցը, իսկ ընկերությունն իր կողմից աջակցում է՝ տրամադրելով extra benefit-ները (Փաստ #1 ում  նշված՝ համատեղ ժամանցի հնարավորությունը)։ Այս մոտեցումը նպաստում և անգամ ստիպում է նույնիսկ ամենահագեցած ամսում կազմակերպել որևէ հետաքրքիր միջոցառում միասին ժամանակ անցկացնելու համար։ Հավաքույթները շատ բազմազան են լինում՝ հավաքույթ գարեջրատանը, կարտինգ, բոուլինգ, քաղաքից դուրս և ավելին։ 


Wp 1763121156359 gg0k4zh

#PREEZMA_VALUES

ՓԱՍՏ 8․ PREEZMA-Ի ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԻՄՔՈՒՄ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆՆ Է, ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՐԳԱՆՔԸ և ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Preezma-ն երկար ուղի է անցել և հասցրել է ձևավորել իր հիմնաքարային արժեքները, որոնք էլ նպաստում են ընկերության աճին ու զարգացմանը։ Վերջերս ընկերությանեռամսյակի ամփոփիչ միջոցառմանը  հատուկ թիմային խաղի միջոցով դուրս բերվեցին Preezma-ի արժեքները՝ այն գլխավոր սկզբունքները, որոնք ընկած են թիմի, ընկերության ու մշակույթի հիմքում։ Preezma-ի արժեքներն են․

  • Վստահություն /Trust/
  • Թափանցիկություն /Transparency/ 
  • Հարգանք /Respect/
  • Հոգատարություն /Care/ 

Նշված արժեքները կարևոր դեր ունեն նաև թիմի համալրման գործում, մասնավորապես, օգնում են կողմնորոշվել՝ արդյոք պոտենցիալ թիմակիցները համապատասխանում են ընկերության կորպորատիվ մշակույթին և, ինչն ամենակարևորն է, միանման արժեքների կրող ու կիսող են, թե ոչ։ 


Wp 1763121157576 ngfdnf

#BACKYARD

ՓԱՍՏ 9․ PREEZMA-Ի ԲԱԿՈՒՄ ԿԱ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԵՎ ՄԱՐԶՎԵԼՈՒ ՄԱՔՈՒՐ ՕԴԻՆ

Preezma-ում աշխատանքը չի ենթադրում, որ Դուք ողջ օրը ստիպված եք լինելու ժամանակն անցկացնել գրասենյակի պատերի ներսում, քանզի գրասենյակին կից կա բակ, որտեղ թիմը սրճում է, զբոսնում և հաճախ աշխատում։ Այստեղ կան նաև որոշ մարզասարքեր։ Preezma-ի թիմիակիցներն ազատ ժամանակ մարզվում են մաքուր օդին, ինչն էլ օգնում է որոշ ֆիզիկական աշխատանքի օգնությամբ ցրվել և էլ ավելի պրոդուկտիվ աշխատել։ 


Wp 1763121157522 xdjq87

#GAMES_&_GAMERS

ՓԱՍՏ 10․ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ ԿԱՆ ՏԱՐԲԵՐ ԽԱՂԵՐ, ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՆԻ ՆԱԵՎ ՖՈՒՏԲՈԼԻ ԵՎ ՎՈԼԵՅԲՈԼԻ ԹԻՄԵՐ

Բացօթյա զբոսանքի ու մարզանքի հնարավորությունից բացի, Preezma-ի գրասենյակում կան աշխատանքից կտրվելու նաև այլ հնարավորություններ։ Այստեղ թիմը շատ է սիրում տարբեր խաղեր։ Գրասենյակում կա PlayStation 5, սեղանի թենիս և սեղանի տարբեր խաղեր,իսկ ավելի ակտիվ սպորտի սիրահարները կազմել են ֆուտբոլի ու վոլեյբոլի թիմեր և մասնակցում են տարբեր տեսակի մրցաշարերի։ Այս հարցում Preezma-ի թիմը ևս միասնական է, և աշխատակիցների մեծ մասը խաղում ու մասնակցում է նշվածներից որևէ մեկին, անգամ կան շա՜տ պրոֆեսիոնալ խաղացողներ, որոնք փայլում են իրենց խաղով։ 

Մենք խոստանում ենք շուտով այց կատարել Preezma ընկերություն և ձեզ հետ միասին բացահայտել թիմի տաղանդները, սովորույթները, ինչպես նաև այն բոլոր առավելություններն ու արտոնությունները, որոնք տրամադրում է ընկերությունն իր յուրաքանչյուր թիմակցին։

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: