Հայաստանի լավագույն գրասենյակները. ՀայՓոստի «ոչ փոստային» գլխամասը, ամենասեղանը և «վեդռո փարթիները»

Հայաստանի լավագույն գրասենյակները. ՀայՓոստի «ոչ փոստային» գլխամասը, ամենասեղանը և «վեդռո փարթիները»

Sstaffmedia.am
28 հունիսի 2022
3 րոպե ընթերցում
583
Կիսվել հոդվածով

staff.am-ը շարունակում է «Հայաստանի լավագույն գրասենյակները» նախագիծը, որի նպատակն է ֆոտոպատմությունների տեսքով ներկայացնել Հայաստանում գործող ընկերությունների ամենատարբերվող, գեղեցիկ, հարմար, ոճային և տրամադրող գրասենյակները:

Նախագծի շրջանակում մենք այցելել ենք ՀայՓոստի գլխամասային գրասենյակ, որը գտնվում է Սարյան փողոցի վրա և էապես տարբերվում է ՀայՓոստի բաժանմունքներից։

Երբ խոսում ենք ՀայՓոստի մասին, առաջինն աչքի առաջ են գալիս բոլորիս դեռ մանկուց ծանոթ բաժանմունքները, որտեղ կոմունալ վճարներն ենք անում և ստանում բաղձալի նամակները կամ ծանրոցները։ 

Wp 1763552091542 gsk7mn

Բայց Սարյանի «պոչտայի շենքի» 9-րդ հարկում գտնվում է այդ կառույցի «սիրտը», որտեղ աշխատում են ՀայՓոստի մարքեթինգի և ՏՏ թիմերի տասնյակ մասնագետներ: Իսկ միջավայրը շատ է տարբերվում բաժանմունքներից։ 

Wp 1763552091998 iy0o0s

Գրասենյակը վերանորոգվել և նոր տեսք է ստացել մոտ մեկ տարի առաջ։ Մինչ այդ այն ևս չէր տարբերվում շենքի մյուս հարկերում գործող գրասենյակներից։

Wp 1763552092842 pbos8p

Բարեփոխումը պայմանավորված է նախ և առաջ ՀայՓոստի թիմում կառուցվածքային փոփոխություններով, որոնց հետևանքով արդեն նորացված կառույցն այսուհետ ունի իր մարքեթինգի, անալիտիկայի, պրոդուկտի, developer-ների և այլ ստորաբաժանումներ։

Wp 1763552092503 fy8oac

Նոր թիմերի համար ընտրվել է ավելի ժամանակակից կոնցեպտով գրասենյակ՝ open space ձևաչափով՝ բաղկացած 2 միանման հատվածից, որտեղ 60-ից ավելի աշխատակից է տեղավորվում։  

Wp 1763552093374 3x8ias

Open space-երից մեկում ՏՏ թիմն է, մյուսում՝ պրոդուկտի, անալիտիկայի և մարքեթինգի թիմերը։ Այդ ձևաչափի մասին թիմակիցները տարբեր կարծիքներ հնչեցրին՝ open space-ում աշխատելը սիրելուց մինչև դժվարությամբ հարմարվելը։

Wp 1763552093398 if05r

Պրոդուկտների կառավարման և զարգացման բաժնի ղեկավար Գրիգոր Բաղդագուլյանի խոսքով՝ open space-ը շահերի բախման հարթակ է, բայց միաժամանակ լավ հնարավորություն է թիմի համար արագ հաղորդակցվելու և աշխատանքային հարցերն արագ լուծելու։

Wp 1763552093951 oku4sh

Աշխատանքային հատվածներն իրարից բաժանված են ավելի ազատ՝ հանգստի հատվածով, որտեղ դրված է գրասենյակի գլխավոր սեղանը՝ մեծ և ամեն ինչի համար հարմար։

Wp 1763552093953 t166u

Ինչպես պատմեցին աշխատակիցները, հենց այս սեղանի շուրջ է տեղի ունենում ցանկացած կարևոր իրադարձություն՝ մեծ նախագծերի քննարկումից մինչև ծնունդներ և այլ միջոցառումներ։

Wp 1763552094509 57doxg

Սեղանին են դրվում ծննդյան առիթների տորթերն ու մրգերը, այդտեղ են շարվում նաև խմիչքով բաժակները։ Ի դեպ, ՀայՓոստում չեն սպասում հատուկ առիթների, այլև տոնում են աշխատանքային շաբաթվա ավարտը՝ փոքրիկ փարթի կազմակերպելով ուրբաթ երեկոյան։ Front-end developer Գոռ Սարգսյանի խոսքով՝ շաբաթվա մյուս օրերին էլ սեղանին քաղցրավենիքի պակաս չի լինում, քանի որ հատկապես ՏՏ թիմում բոլորը քաղցրի սիրահար են։

Wp 1763552094729 oco4yiv

Սեղանը կարևոր դեր է խաղում նաև թիմի նորեկների համար, քանի որ «հայփոստցիների ձեռնադրման արարողությունը» հենց դրա շուրջ է տեղի ունենում։ Այդ արարողության մասին սեփական փորձով մեզ հետ կիսվեց թվային մարքեթինգի մասնագետ Անժելա Չոբանյանը, ով մի քանի ամիս առաջ է միացել թիմին։

Wp 1763552095184 3bh3huf

Այսպես, նորեկը հենց առաջին իսկ նշվող միջոցառմանը պետք է ցույց տա, որ պատրաստ է ինտեգրվել թիմին։ Իսկ ինչպե՞ս է դա տեղի ունենում։ «Վեդռո փարթիի» շրջանակում։

Wp 1763552095374 cg8d7

Որևէ առիթ նշելու դեպքում սեղանին է դրվում մեծ դույլը, որտեղ ողջ թիմը սիրով պատրաստում է գեղեցիկ, բայց անհայտ ծագման ինչ-որ կոկտեյլ՝ բազմազան մրգերով։ Ու եթե նորեկը չվախեցավ խմել այդ դույլից (իհարկե, ոչ ամբողջը), ընդունվում է թիմի կողմից՝ դառնալով դրա անբաժան մասը։ Անժելան փորձությունը պատվով է հաղթահարել։

Wp 1763552095865 v7jxf6

Նմանատիպ արարողություն է տեղի ունենում նաև այն ժամանակ, երբ թիմը հրաժեշտ է տալիս իր որևէ անդամի։ Ինչպես մեզ պատմեցին՝ այդպիսով գնացող աշխատակիցը հասկանում է՝ «what happens in HayPost, stays in HayPost»։

Wp 1763552096026 cax0w

Իսկ մեծ սեղանի առջև տեղադրված էկրանն օգտագործվում է թիմով որևէ պրեզենտացիա դիտելու համար, չնայած երբեմն նաև համատեղ կինոդիտման համար է ծառայում։

Wp 1763552096815 5nakifq

Սեղանի մոտակայքում կան նաև հանդիպումների և առանձին քննարկումների համար առանձնացված փափուկ հատվածներ, որոնք նաև օգտագործվում են open space-ի աղմուկից փախնելու և մի քիչ միայնակ մնալու համար։

Wp 1763552096633 93gndd

Ու թեև մինչև գլխամասի գրասենյակի բացումը շենքի տարբեր հարկերում շատ ազատ սենյակներ կային, այժմ արդեն ողջ շենքը զբաղված է, քանի որ ՀայՓոստի թիմը դինամիկ աճում է։

Wp 1763552097417 3z8ztg

Իսկ ռեբրենդինգն ու մշտապես իրականցվող ներքին բարեփոխումները ՀայՓոստ են բերում երիտասարդ մասնագետների, որոնք տեղում նաև փոխում են ընկերության կորպորատիվ մշակույթը՝ դարձնելով այն ավելի ժամանակակից ու գրավիչ։

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: