Beyond Podcast 04. Արթուր Բարխուդարյան | 15 տարի Synopsys Armenia-ում

Beyond Podcast 04. Արթուր Բարխուդարյան | 15 տարի Synopsys Armenia-ում

Sstaffmedia.am
15 հուլիսի 2024
2 րոպե ընթերցում
816
Կիսվել հոդվածով

«Կարիերա և ոչ թե աշխատանք․ զբաղվեք այն բանով, ինչն իրոք բավարարվածություն է պատճառում և ինչից որ հաճույք եք ստանում»,- Արթուր Բարխուդարյան, Synopsys Armenia։

Ժամանակակից աշխարհի տեխնոլոգիական քարտեզում մեր հաստատուն տեղն ամրագրելու տեսանկյունից անգնահատելի է Synopsys Armenia-ի դերը, որը Հայաստանի ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաներ) ոլորտի զգալի մասն է կազմում։ Արթուրի և Արթուրի նման մարդկանց շնորհիվ է, որ այս ոլորտում մենք ևս ասելիք ունենք։ Հատկանշական է, որ Արթուրը անցյալ տարի իր կոլեգաների հետ միասին Հայաստան է բերել Synopsys Excellence Award-ը, որը շնորհվում է Synopsys-ի խիստ սակավաթիվ աշխատակիցներին՝ լուրջ նվաճումների դեպքում միայն։

Մասնագիտությունը, որն ընտրում ենք, ինչ-որ չափով ձևավորում է մեր անհատականությունը, ազդում է մեր մտածողության վրա, հետևաբար մասնագիտական որոշումներ կայացնելիս շատ կարևոր է, որ առաջնորդվենք մեր նախասիրություններով։ Զբաղվեք այն բանով, ինչն իրոք բավարարվածություն է պատճառում և ինչից որ հաճույք եք ստանում, արդյունքում կունենաք կարիերա և ոչ թե աշխատանք։ Ինչի վրա էլ որ կանգնի ձեր ընտրությունը, երբեք չխուսափեք մարտահրավերներից և խնդիրներից, քանի որ դրանք հաղթահարելու և լուծելու ձգտումներն են, որ մեզ անընդհատ առաջ են մղում։


Զրույցին ամբողջությամբ ծանոթանալու համար խորհուրդ ենք տալիս դիտել էպիզոդը, որտեղ կբացահայտեք շատ ավելին։ Չմոռանա՛ք բաժանորդագրվել մեր յութուբյան ալիքին՝ մշտապես տեղեկացված և մոտիվացված լինելու համար։ Դե ինչ, մաղթում ենք հաճելի դիտում։

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: