Beyond podcast 10. Ռուբեն Սիմոնյան | Հայաստանի ՏՏ ոլորտը և դրա զարգացման նախագծերը

Beyond podcast 10. Ռուբեն Սիմոնյան | Հայաստանի ՏՏ ոլորտը և դրա զարգացման նախագծերը

Sstaffmedia.am
10 սեպտեմբերի 2024
2 րոպե ընթերցում
3,509
Կիսվել հոդվածով

«Մեր առավելությունը մեր կրթությունն է»։

Պարոն Սիմոնյանը, նախքան նախարարությունում աշխատանքի անցնելը, հարուստ փորձառություն էր կուտակել մասնավոր հատվածում։ Եվ հաճախ էր մտածում այն մասին, որ եթե ինքը լիներ պետական մակարդակով որոշումներ կայացնողներից մեկը, ապա ինչ կաներ։ Հենց այս միտքն էլ, տարիների ընթացքում հասունանալով և ամրապնդվելով, Ռուբենին ուղղորդեց նախարարություն՝ ի կատար ածելու հայրենիքին նվիրված իր երազանքները։ Սակայն անցումը՝ մասնավորից պետական, արագ և հեշտ չի եղել։ Դրան նախորդել է նախապատրաստական երկար և բարդ շրջան, քանի որ Ռուբենը գիտակցում էր, որ իրենից պահանջվելու է պատասխանատվության շատ ավելի մեծ մակարդակ։

Խոսելով արագ փոփոխվող տեխնոլոգիական աշխարհի մարտահրավերներից՝ պարոն Սիմոնյանը նշում է, որ պլանավորման ավանդական մոտեցումները բավարար չեն։ Նախկինում որոշումները իրագործելուց առաջ երկար-բարակ ծանրութեթև էր արվում՝ հաշվարկելու բոլոր պոտենցիալ ռիսկերը, սակայն հիմա խրախուսվում է գործողությունների արագ կազմակերպումը։ Կանխատեսել ամեն ինչ հնարավոր չէ, ռիսկեր միշտ էլ լինելու են։ Մինչ մենք մտածում ենք, թե արդյոք այս կամ այն որոշումը պատրաստ է կյանքի կոչվելու, միջավայրը փոխվում է, և մեր որոշումն արդեն դառնում է ոչ տեղին և «ուշացած»։ Պետք է պարզապես գործել, իսկ սխալվելու դեպքում՝ պատրաստ լինել փոփոխությունների։

Հայաստանը չունի ելք դեպի ծով, բայց ունի ձգտում՝ դեպի կրթություն։ Միջազգային ասպարեզում մրցունակ պետության ողնաշարը կրթությունն է, հատկապես՝ տեխնոլոգիական կրթությունը։ Հետևաբար նախ և առաջ պետք է կենտրոնանալ հենց կրթական ոլորտի խնդիրների վրա, մասնավորապես՝ ամրապնդել կրթության և ինդուստրիայի միջև կապը։ Տեսական գիտելիքը պետք է գա համալսարանից, իսկ պրակտիկ փորձառությունը՝ մասնավոր սեկտորից։ 



Առաջարկում ենք դիտել էպիզոդն ամբողջությամբ, որտեղ մեր հյուրը կիսվում է նաև երիտասարդ մասնագետներին ուղղված իր արժեքավոր խորհուրդներով։ Չմոռանա՛ք բաժանորդագրվել մեր յութուբյան ալիքին՝ մշտապես տեղեկացված և մոտիվացված լինելու համար։

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: