Compass by staff.am. բիզնես-նախաճաշ մեր գործընկերների հետ

Compass by staff.am. բիզնես-նախաճաշ մեր գործընկերների հետ

Sstaffmedia.am
12 փետրվարի 2024
1 րոպե ընթերցում
533
Կիսվել հոդվածով

Ձեզ հետ ենք կիսվում փետրվարի 8-ին Կոնգրես հյուրանոցում ավելի քան 35 ընկերությունից ՄՌԿ ոլորտի շուրջ 50 մասնագետների հետ կայացած հանդիպման ամփոփումը, որի ընթացքում կիսվեցինք Compass by staff.am վերլուծական ծառայության հնարավորություններով և առավելություններով, պատասխանեցինք մեր գործընկերների հարցերին։

Ի՞նչ է Compass by staff.am-ը

Compass-ը staff.am-ի ամենաերիտասարդ ուղղությունն է։ Այն թողարկվել է 2023թ. ամռանը և հնարավորություն է տալիս ընկերություններին ստանալ արժեքավոր տեղեկատվություն աշխատաշուկայի ակտիվության, տարբեր ոլորտներում զարգացման միտումների, միջին աշխատավարձերի և դրանց համեմատության մասին։ Compass-ը բիզնեսում տվյալահեն որոշումներ կայացնելու համար եզակի լուծում է հայաստանյան շուկայում։

Ծառայությունը նախատեսված է HR և հավաքագրման մասնագետների, ստորաբաժանումների ղեկավարների, բիզնեսի սեփականատերերի համար, որոնք ցանկանում են մշտապես տեղեկացված լինել աշխատաշուկայի վերջին թրենդների վերաբերյալ։
Եթե հետաքրքված եք աշխատավարձերի ուսումնասիրությամբ կամ աշխատաշուկայի վերաբերյալ ցանկացած այլ վերլուծությամբ, ապա Compass-ից օգտվելը լավագույնս կնպաստի ձեր գործին։

Հանդիպման ժամանակ staff.am-ի գործընկերները հատկապես մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին աշխատավարձերի ուսումնասիրության, գործատուի բրենդի աուդիտի ծառայության և աշխատաշուկայի հետազոտության ավելի նեղ մասնագիտացված ուղղությունների նկատմամբ (արտոնությունների փաթեթի ուսումնասիրություն, սեգմենտային հարցումներ և այլն)։

Այս տարվա համար ծրագրարել ենք մի շարք նման հանդիպումներ, որոնց ընթացքում կներկայացնենք staff.am էկոհամակարգի բոլոր ուղղությունները և առանձին պրոդուկտներն ու ծառայությունները։

Հանդիպումը լուսանկարներում

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: