Dexatel-ի 6-ամյակն ու էրգոնոմիկ գրասենյակը

Dexatel-ի 6-ամյակն ու էրգոնոմիկ գրասենյակը

Sstaffmedia.am
14 մայիսի 2021
1 րոպե ընթերցում
488
Կիսվել հոդվածով

Տեխնոլոգիական ոլորտն ու տեխնոլոգիական ընկերությունների կողմից ստեղծված պրոդուկտներն արդեն իսկ նորարարական են, իսկ արդյո՞ք նույն բառով կարող եք նկարագրել գրասենյակները։ Այո՛, որովհետև երբ համեմատում ենք տեխնոլոգիական ընկերություններն այլ ոլորտի ընկերությունների հետ, նոր պարտադիր անհրաժեշտություններ են ծնվում (կամ must have-եր :)): Բայց այդ պարտադիր անհրաժեշտությունները արտացոլվում են ընկերության գրասենյակում բոլորովին տարբերվող ու ընկերության ներքին մշակույթին ու բրենդինգին համապատասխան լուծումներով։ Եվ եթե Հայաստանը հայտնի էր, որպես թանգարան բաց երկնքի տակ, այժմ կարող ենք ավելացնել նաև tech հաբ ժամանակակից գրասենյակներով, որոնցից առանձնանում է նաև dexatel ընկերությունն իր գրասենյակով և, իհարկե, թիմով։


Բոլորովին վերջերս staff.am թիմը հրավիրված էր մասնակցելու հայաստանյան ՏՏ առաջատար Dexatel ընկերության 6-ամյակի և նոր ու մոդեռն գրասենյակի բացման միջոցառմանը, որին ներկա էին գտնվում նաև ՏՏ համայնքի այլ ներկայացուցիչներ։

Նշենք, որ Dexatel-ը թվային հաղորդակցությունների հարթակ է և այժմ համագործակցում է շուրջ 800 առաջատար ընկերությունների հետ։


DEXATEL-Ի ԷՐԳՈՆՈՄԻԿ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ

Յուրահատուկ դիսքո ոճով է կառուցված Dexatel-ի գրասենյակը՝ տարածք տրամադրելով թիմային հաղորդակցության, ստեղծագործ մտքի ու անհատական աշխատանքային միջավայրի համար, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ ընկերության կարևորագույն արժեքը մարդիկ են։ Իսկ այս ամենը միջավայր է ստեղծում արդյունավետ աշխատանքի ու հաջողությունների համար։


Դե ինչ, նորանոր հաջողություններ մաղթենք Dexatel-ին իր ամբիցիոզ ծրագրերում, բազում նոր աշխատատեղեր Հայաստանում և այլ երկրներում։ Իսկ մինչ կկիսվենք ընկերության հաջողությունների նոր սթորիներով, կարող եք հետևել ընկերության էջին staff.am-ում և դիմել առկա աշխատանքներին։

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: