Հաղորդակցություն առանց սահմանների. ծանոթանում ենք Dexatel-ի թիմին և ներքին մշակույթին

StaffMedia-ի տիրույթում մենք բազմիցս առիթ ենք ունեցել պատմելու մեր լավ գործընկերոջ՝ Dexatel-ի մասին։ Ընկերությունն ամեն օր ընդլայնում է իր ծառայությունների ցանկը և նոր, առավել որակյալ պրոդուկտներ ու ծառայություններ ներկայացնում իր հաճախորդներին։ Սակայն այս ամբողջ տեխնոլոգիական առաջընթացի և գլոբալ ձեռքբերումների հետևում կանգնած են մարդիկ և նրանց ամենօրյա աշխատանքը, որի մասին էլ հենց այսօր որոշել ենք պատմել ձեզ։


Գլոբալ դիրքավորումը և տեխնոլոգիական նորարարությունները

Այսօր Dexatel-ը դիրքավորվում է որպես նոր սերնդի CPaaS (Communications Platform as a Service) ընկերություն, որն իր գլոբալ ենթակառուցվածքի շնորհիվ ապահովում է ժամանակակից, անվտանգ և արդյունավետ բիզնես հաղորդակցություն: Ընկերությունը գործում է ավելի քան 190 երկրում և համագործակցում է տարբեր ոլորտների բիզնեսների և բրենդների հետ: Գործունեության հիմնական ուղղություններն են բազմակապուղի հաղորդակցությունը (SMS, WhatsApp, Telegram, Viber, RCS, Voice, Email և այլ ալիքներ), օգտատերերի նույնականացման լուծումները, ինչպես նաև հաճախորդների ներգրավվածության և հաղորդակցման ավտոմատացման գործիքները։


20251120-DSC09094 1-compressed
20251120-DSC09148 1-compressed

Dexatel-ն առաջարկում է միասնական հարթակ, որի միջոցով բիզնեսները կարող են կառավարել իրենց ամբողջ հաղորդակցությունը մեկ տեղից։ Բացի միասնական հարթակից, բիզնեսները ցանկության դեպքում կարող են նաև մեկ API-ի միջոցով ուղարկել հաղորդագրություններ անմիջապես իրենց պլատֆորմից՝ ապահովելով արագ և արդյունավետ հաղորդակցություն իրենց օգտատերերի հետ։ Թվային տրանսֆորմացիոն լուծումներից մեկը fallback մեխանիզմն է, որի հիմնական գործառույթն այն է, որ եթե հաղորդագրության ուղարկումը ձախողվում է մեկ ալիքով, այն ավտոմատ կերպով փոխանցվում է այլ հասանելի ալիքով։ Սա թույլ է տալիս պահպանել հաղորդակցության անընդհատությունը և ապահովել օգտատիրոջ համար ավելի հուսալի փորձառություն։

Առաջիկա տարիներին Dexatel-ի գլխավոր թիրախներից է շարունակել հաղորդակցման տեխնոլոգիական լուծումների զարգացումն ու գործընթացների ավտոմատացումը՝ դարձնելով դրանք ավելի արդյունավետ, արագ և հուսալի։ Այս զարգացումները անմիջական ազդեցություն են ունենալու նաև աշխատակիցների աշխատանքի բովանդակության վրա․ գործընթացները դառնալու են ավելի ավտոմատացված և տեխնոլոգիական, ինչի արդյունքում թիմերը ավելի շատ կենտրոնանալու են ռազմավարական, վերլուծական և նորարարական խնդիրների վրա՝ նվազեցնելով կրկնվող և մեխանիկական աշխատանքների ծավալը։


Մշակույթի հիմքը. Ownership mindset և նախաձեռնողականություն

Dexatel-ի մշակույթի հիմքում ընկած է պատասխանատվության, աճի, համագործակցության և ազդեցություն ստեղծելու գաղափարախոսությունը։ Ընկերությունում հավատում են, որ յուրաքանչյուր աշխատակից իր աշխատանքի միջոցով կարող է իրական արժեք ստեղծել՝ ինչպես թիմի, այնպես էլ հաճախորդների համար։ Միևնույն ժամանակ մեծ կարևորություն է տրվում նախաձեռնողականությանը։ Թիմում սպասում են, որ մարդիկ ոչ միայն կատարեն իրենց հանձնարարված աշխատանքը, այլ նաև նկատեն խնդիրները, առաջարկեն լուծումներ և մասնակցեն գործընթացների բարելավմանը։

Ownership mindset-ը Dexatel-ի համար հատկապես կարևոր է․ յուրաքանչյուր աշխատակից պետք է իրեն զգա ոչ միայն իր դերի կատարող, այլ նաև ընդհանուր արդյունքի համահեղինակ։ Սա նշանակում է պատասխանատվություն վերցնել արդյունքի համար, մտածել երկարաժամկետ ազդեցության մասին և չսահմանափակվել միայն սեփական առաջադրանքով։ Ամենօրյա մակարդակում այս մոտեցումը արտահայտվում է նաև արագ և մտածված որոշումներով, բաց հաղորդակցությամբ և որակի բարձր չափանիշներով։ Ընդհանուր առմամբ, այս մշակույթը օգնում է, որ աշխատակիցները զգան իրենց աշխատանքի իրական ազդեցությունը և տեսնեն իրենց ներդրումը որպես մեկ ընդհանուր գործընթացի մաս, ոչ թե առանձին քայլերի շարք։


Block image uploaded at 11.06.2026, 16:18:12

Այս ամենն ապահովելու համար ընկերությունը կարևորում է բաց, հարգալից և թափանցիկ հաղորդակցությունը։ Ստեղծված է միջավայր, որտեղ յուրաքանչյուր աշխատակից կարող է ազատ արտահայտել իր գաղափարները։ Գիտելիքի փոխանակումն ու փոխադարձ աջակցությունը մշակույթի կարևոր բաղադրիչներն են։ Բաց երկխոսությունն ապահովելու համար կիրառվում են պարբերական թիմային հանդիպումներ, one-on-one քննարկումներ, հետադարձ կապի մշակույթ, ինչպես նաև միջթիմային համագործակցության ձևաչափեր, որոնք նպաստում են տեղեկատվության ազատ հոսքին և վստահության ձևավորմանը։


Ներուժի բացահայտում և մասնագիտական աճի ուղիները

Dexatel-ում աշխատակիցների ներուժի բացահայտումը դիտարկվում է որպես շարունակական գործընթաց, ոչ թե մեկանգամյա նախաձեռնություն։ Մարդիկ հնարավորություն ունեն ոչ միայն կատարել իրենց ընթացիկ դերը, այլ նաև աստիճանաբար զարգանալ՝ փորձելով նոր ուղղություններ, խորացնելով իրենց մասնագիտական գիտելիքները և ընդլայնելով հմտությունների շրջանակը։

Մասնագիտական զարգացման հիմնական ուղղություններից մեկը ներքին ուսուցումն է։ Թիմերի ներսում իրականացվում են գիտելիքի փոխանակման սեսիաներ, փորձի փոխանակում և գործնական քննարկումներ, որոնք օգնում են արագ ադապտացվել նոր գործիքներին, գործընթացներին կամ տեխնիկական լուծումներին։ Սա թույլ է տալիս, որ ուսուցումը լինի մոտ աշխատանքին և անմիջականորեն կիրառելի։ Միևնույն ժամանակ ընկերությունը խրախուսում է արտաքին զարգացման հնարավորությունները՝ դասընթացներ, մասնագիտական վերապատրաստումներ և ոլորտային նյութերի ուսումնասիրություն։ Երբ կա հստակ կարիք կամ զարգացման ուղղություն, Dexatel-ը փորձում է աջակցել համապատասխան ուսուցման հնարավորություններին՝ օգնելով աշխատակիցներին խորացնել իրենց փորձը և մնալ մրցունակ իրենց ոլորտում։


20251120-DSC09119 1-compressed
20251120-DSC09284 1-compressed

Կարևոր բաղադրիչ է նաև փորձի փոխանակումը տարբեր թիմերի միջև։ Միջթիմային համագործակցությունը, ընդհանուր սեսիաները և համատեղ նախագծերը հնարավորություն են տալիս տեսնել տարբեր մոտեցումներ, հասկանալ այլ ֆունկցիաների աշխատանքը և զարգացնել ավելի լայն մտածողություն։ Բացի այդ, ընկերությունն աջակցում է անհատական զարգացման ուղիներին՝ քննարկելով կարիերայի նպատակները և հնարավոր աճի ուղղությունները՝ ըստ աշխատակցի հետաքրքրությունների և ուժեղ կողմերի։

Ընկերությունում բարձր է գնահատվում ներքին շարժունակությունը։ Dexatel-ում հավատում են, որ մարդիկ կարող են բացահայտել իրենց նոր կողմերը, եթե ունեն համապատասխան մոտիվացիա։ Աշխատակիցները հնարավորություն ունեն ներգրավվելու տարբեր նախագծերում և նույնիսկ փոխելու մասնագիտական ուղղությունը։ Կան օրինակներ, երբ մարդիկ սկսել են որպես Support կամ Business Operations թիմերի անդամներ, իսկ ժամանակի ընթացքում անցել են Product, Business Development Management կամ այլ ուղղություններ։ Եթե կա աճելու ցանկություն, Dexatel-ը նախ նայում է ներսում, ոչ թե դրսում, ինչն օգնում է, որ աշխատակիցներն իրենց կարիերան տեսնեն որպես շարունակական ճանապարհ հենց ընկերության ներսում:


Block image uploaded at 11.06.2026, 16:37:01

Թիմային ոգին և ներքին ավանդույթները

Ներքին մշակույթը ձևավորվում է ոչ միայն մեծ նախաձեռնություններով, այլ նաև փոքր, բայց կարևոր ավանդույթներով։ Գիտելիքի փոխանակումը բնական գործընթաց է․ մարդիկ կիսվում են փորձով և օգնում միմյանց արագ կողմնորոշվել նոր իրավիճակներում։ Դա ձևավորում է փոխադարձ օգնության մշակույթ, որտեղ մարդիկ միշտ պատրաստ են աջակցել միմյանց՝ անկախ զբաղվածությունից, առանց երկար քննարկումների կամ ֆորմալության։

Ընկերությունում միասին նշում են հաղթանակներն ու ուրախ առիթները, կազմակերպում թիմային հավաքույթներ ու Fun Friday-ներ։ Գործում է Dexatel Celebrations հարթակը, որտեղ կիսվում են թիմակիցների հաջողություններով և կարևոր ձեռքբերումներով։ Fun fact: ընկերությունն ունի նաև մեղրով տորթի ավանդույթ, որը բոլոր առիթների անբաժան մասնիկն է:


Block image uploaded at 11.06.2026, 16:31:33

Dexatel-ում կարևորում են աշխատանքային և անձնական կյանքի առողջ հավասարակշռությունը՝ հասկանալով, որ մարդիկ լավագույն արդյունքը տալիս են այն ժամանակ, երբ ունեն բավարար ժամանակ վերականգնվելու և ընտանիքի հետ լինելու համար։ Այդ նպատակով գործում է հիբրիդային աշխատանքի մոդել, որը հնարավորություն է տալիս համատեղել գրասենյակային և հեռավար աշխատանքը։ Գրասենյակային օրերը կազմակերպվում են այնպես, որ համագործակցությունը մնա կենդանի և բնական։

Բացի հիմնական արձակուրդից, աշխատակիցներին տրամադրվում են լրացուցիչ ազատ օրեր՝ տարբեր իրավիճակների համար (ընտանեկան իրադարձություններ, առողջական հանգիստ, վերալիցքավորում)։ Գործում է ծննդյան օրվա ազատ օրվա արտոնությունը, ինչպես նաև հասանելի են հիվանդության արձակուրդները՝ առանց ավելորդ ճնշման։ Նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ աշխատանքը և անձնական կյանքը կարող են համընկնել առանց լարվածության կամ մեղքի զգացման։ Եթե մարդը իրեն լավ է զգում իր կյանքում, նա բնականաբար ավելի կայուն և մոտիվացված է նաև աշխատանքում։


20251120-DSC09179 1-compressed
20251120-DSC09157 1-compressed

Dexatel-ի թիմակից լինել նշանակում է ունենալ սեփականության իրական զգացում սեփական աշխատանքի նկատմամբ։ Սա հնարավորություն է ուղղակիորեն ազդելու թե՛ ընկերության, թե՛ հաճախորդների հաջողության վրա։ Dexatel-ը հավատում է, որ հաջողությունը բոլորինն է, և յուրաքանչյուրի ներդրումը տեսանելի է ու գնահատված։

Տաղանդավոր մասնագետի համար սա հրաշալի հարթակ է՝ աշխատելու գլոբալ նախագծերի վրա, արագ զարգացնելու հմտությունները և տեսնելու սեփական աշխատանքի ուղիղ կապը համաշխարհային բրենդների հաջողության հետ։ Մենք StaffMedia-ում վստահ ենք՝ միանալով Dexatel-ին, դու ընտրում ես մի թիմ, որտեղ քո ձայնն ունի կշիռ, իսկ աշխատանքդ կլինի ոչ թե պարզապես առաջադրանքների շարք, այլ իրական արժեք ստեղծելու հնարավորություն։