Հայաստանի լավագույն գրասենյակները. Digitain՝ նորարարության և հայկականության խաչմերուկում

Հայաստանի լավագույն գրասենյակները. Digitain՝ նորարարության և հայկականության խաչմերուկում

Sstaffmedia.am
25 հոկտեմբերի 2022
4 րոպե ընթերցում
2,690
Կիսվել հոդվածով

Staff.am-ը շարունակում է «Հայաստանի լավագույն գրասենյակները» նախագիծը, որի նպատակն է ֆոտոպատմությունների տեսքով ներկայացնել Հայաստանում գործող ընկերությունների ամենատարբերվող, գեղեցիկ, հարմար, ոճային և տրամադրող գրասենյակները:

Նախագծի շրջանակում մենք այցելել ենք Digitain-ի գրասենյակ, թեև ավելի ճիշտ կլինի ասել՝ DigiTown, որն իր մեջ ներառում է ընկերության ոչ միայն գլխավոր մասնաշենքը, այլ նաև ուրիշ գրասենյակներ: 

Wp 1763121175760 2xqmih

Գլխավոր մասնաշենքի բոլոր 11 հարկերն այնքան ոճային են ու տարբերվող, յուրաքանչյուր հարկում այնքան շատ բան կա տեսնելու, որ մեր շրջայցը տևեց մի քանի ժամ, ինչը, սակայն, երկար չթվաց, քանի որ հագեցած էր հետաքրքիր տեղեկատվությամբ ու գեղեցիկ տեսարաններով:

Wp 1763121175754 lte35v

Ի դեպ, շենքից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Երևանյան լիճ և Արարատ լեռ, որը հավելյալ ոգեշնչման աղբյուր է հանդիսանում Դիջիթեյնի աշխատակիցների համար։

Wp 1763121176589 zyim0h

Մինչ շենքի կառուցումը ընկերությունը մի քանի գրասենյակ է ունեցել Երևանի տարբեր հատվածներում, սակայն տնօրինությունը կարևորում էր բոլորին մի վայրում համախմբելու ու DigiTown հիմնելու գաղափարը։

Wp 1763121176356 cxprao

Եվ 2020-ի վերջին – 2021-ի սկզբին շահագործման հանձնվեց Դիջիթեյնի գլխավոր մասնաշենքը, որի կառուցապատման ու ներքին հարդարանքի աշխատանքները շուրջ երեք տարի են տևել։ 

Wp 1763121177478 d8vww8

Դիջիթեյնը մշտապես հյուրեր է ընդունում աշխարհի տարբեր երկրներից, ուստի կարևոր է ներկայանալ ոչ միայն լավ պրոդուկտներով, աշխատանքով ու գաղափարներով, այլև՝ նորարարական գրասենյակով, որի ամեն հարկն առանձնանում է իր յուրօրինակ լուծումներով: 

Wp 1763121177487 u6w5s

Գրասենյակի կահավորվածությունը, հանդիպման սենյակների ամրագրման համակարգը, աշխատասենյակների տեխնիկական հագեցվածությունը և առհասարակ միջավայրը Դիջիթեյնում «խոսում է» նորարարության լեզվով: Պատահական չէ, որ գրասենյակի յուրաքանչյուր հարկ կրում է հայ անվանի որևէ գյուտարարի անունը, ով իր նորարարությամբ փոխել է աշխարհը և այն դարձրել ավելի լավը: Ինչպես դիջիթեյնցիներն են ասում, սա ոգեշնչման աղբյուր է հանդիսանում նորարարության և գյուտարարության խթանման համար:

Յուրաքանչյուր հարկի աստիճանների հատվածը զարդարում է մեծ որմնանկար՝ պատկերելով հայ գյուտարարին և իր գյուտը։ Դիջիթեյնի գրասենյակ այցելող յուրաքանչյուր օտարերկրյա հյուր անպայման շրջայց է կատարում ընկերության բոլոր հարկերով՝ ծանոթանալով հայ մտքի ուժին: 

Իսկ 10-րդ հարկի պատերն ու առաստաղը զարդարում են հայկական զարդանախշեր՝ ներդաշնակ կերպով համադրելով նորարարականն ու ազգայինը:

Wp 1763121182866 xwkozq

Հարկերի աշխատանքային հատվածները հիմնականում open space ձևաչափով են նախագծված, բացառությամբ մի քանի հարկի, որտեղ ավելի փակ գրասենյակային ձևաչափն է կիրառվել՝ ելնելով կոնկրետ թիմի աշխատանքի բնույթից:

Հարկից հարկ դիզայնն ու երանգային լուծումները ևս փոխվում են։

Հայաստանի լավագույն գրասենյակները

Մեր կարծիքով՝ դժվար է 2000 և ավել աշխատակից ունեցող կազմակերպությունում մինիմալի հասցնել խառնաշփոթը և պահպանել կորպորատիվ մշակույթն ու ներքին հաղորդակցությունը, բայց Դիջիթեյն ընկերությանը հաջողվել է հասնել այն ջերմ ու ընկերական միջավայրին, որը մաքսիմալ պրոդուկտիվություն է ապահովում։ Հետաքրքիր սովորույթ նկատեցինք․ բոլոր աշխատակիցները՝ անկախ իրենց թիմերից ու միմյանց անձամբ ճանաչելուց, միշտ ջերմորեն բարևում են իրար վերելակում կամ միջանցքներում հանդիպելիս։

Wp 1763121192011 t8krhg

Այս ամենում իր մեծ ներդրումն ունի HR թիմը․ մարդկային ռեսուրսների կառավարման շուրջ 40 մասնագետ աշխատում է այս մեծ թիմում առողջ մթնոլորտն ապահովելու ու պահպանելու համար։ Շեշտը դրվում է մարդուն որպես մասնագետ և անհատ գնահատելու վրա։ Յուրաքանչյուր դիջիթեյնցի պետք է վստահ լինի, որ իր բոլոր ջանքերը նկատելի են ու գնահատվում են։

Wp 1763121185581 i6n3am

Անկաշկանդ շփմանն ու ընկերական մթնոլորտի ձևավորմանը նպաստում են նաև պարբերական բնույթ կրող թիմբիլդինգները, ինչպես նաև ներքին միջոցառումները, մրցաշարերը, հյուրասիրությունները, ստանդարտ և ոչ ստանդարտ տոները միասին նշելը, ինչպես օրինակ՝ Սուրճի միջազգային օրը կամ գարնան սկիզբը։ 

Բացի այդ, Դիջիթեյնում ստեղծված են բոլոր պայմանները ողջ օրն աշխատավայրում անցկացնելու և չձանձրանալու, չհոգնելու համար։ Այդ իսկ պատճառով, օրինակ, շենքի հարակից տարածքում  կա գեղեցիկ ու հարմար այգի՝ շատրվանով, նստարաններով ու ճոճանակներով, որտեղ դիջիթեյնցիները պարբերաբար մաքուր օդին հանգիստ ու հաճելի ժամանակ են անցկացնում։

Wp 1763121200869 275gpm

Իսկ գլխավոր մասնաշենքի առաջին հարկում գործում է ոչ մեծ, բայց շատ հարմարավետ սրճարանը, որտեղ աշխատակիցները կարող են կազմակերպել իրենց ընդմիջումը, գործնական հանդիպումներ անցկացնել կամ պարզապես վայելել թեյ, սուրճ, քաղցրավենիք և տեղում պատրաստվող թարմ խմորեղեն։

Wp 1763121193402 7ovxlc

Դիջիթեյնցիներն իրենց ընդմիջումը նաև անցկացնում են DigiTown-ի մաս կազմող FoodPark by Downtown-ում, որտեղի բազմազան ճաշացանկում յուրաքանչյուր ոք կարող է գտնել իր ճաշակին համապատասխան ուտեստներ։ 

Wp 1763121201639 iysfpc

Գլխավոր մասնաշենքի տարածքում հնարավորություն կա նաև խաղալ ֆուսբոլ (սեղանի ֆուտբոլ), շախմատ, ինտելեկտուալ այլ խաղեր կամ PlayStation։ Ինչպես նաև հանգստանալ ու էներգիա հավաքել հատուկ նախատեսված հանգստի գոտիներում կամ բացօթյա պատշգամբում։ 

Wp 1763121201652 fm3rc

Իսկ ահա իրական ֆուտբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի և մեծ թենիսի սիրահարների համար DigiTown-ի տարածքում՝ FoodPark by Downtown-ի տանիքում, գործում է մեծ ու գեղեցիկ մարզադաշտ, որտեղ աշխատակիցները կարող են խաղալ և մարզվել պրոֆեսիոնալ մարզիչների ուղղորդմամբ: 

Ի դեպ, Դիջիթեյնի աշխատակիցների համար տարածքում հասանելի է նաև անվճար մերսման ծառայություն։ 

Ընկերությունում վստահ են՝ մանրուքները շատ կարևոր են։ Հենց այդ է պատճառը, որ գրասենյակի ողջ տարածքի նախագծման ժամանակ մեծ ուշադրություն է դարձվել մանրուքներին։ Ոչինչ չպետք է խանգարի աշխատակցին, ոչինչ չպետք է անհարմարություն պատճառի, այլ` հակառակը։

Wp 1763121207685 tuh7x

Բոլոր հարկերում հատուկ կետային լուսավորություն է տեղադրված, որպեսզի ողջ օրը համակարգիչների առջև անցկացնող մասնագետների աչքերը չհոգնեն և անհանգստություն չպատճառեն։

Wp 1763121208604 dklcqb

Առանձին ուշադրություն է դարձվել նաև աշխատասենյակներում մշտական մաքուր օդի մատակարարմանը։ Օդափոխության համակարգը հատուկ ռեժիմներով է աշխատում, որպեսզի գրասենյակներում թթվածնի պակաս չլինի։

Թեև Դիջիթեյնի շուրջը բուսականությունը դեռ այդքան էլ շատ չէ, այս բացը կոմպենսացվել է շենքի ներսում առկա բնական բուսականությամբ։ Գրասենյակի տարբեր հատվածներ զարդարում են բնական բույսեր, որոնք խնամում են պրոֆեսիոնալ մասնագետներ։

Մեծ ուշադրություն է դարձվում նաև շենքի արտաքին և ներքին տեսքը միշտ կոկիկ, մաքուր ու թարմ պահելուն։ Ընկերությունն իր առջև նպատակ է դրել պահպանել գրասենյակի տեսքն այնպիսին, ինչպիսին այն նախագծվել է։ Դրա համար ցանկացած փոքրիկ խազ կամ բիծ շենքի պատին միանգամից վերականգնվում է և մաքրվում, որպեսզի դիջիթեյնցիներն իրենց աշխատավայրը միշտ նոր ու գեղեցիկ տեսնեն։

Wp 1763121210722 kjpo5f

Դիջիթեյնն ունի սեփական ընդարձակ ավտոկայանատեղի, որը հնարավորություն է տալիս մեծաթիվ աշխատակիցների հանգիստ կայանել իրենց մեքենաները։ Իսկ DigiTown-ի՝ ապագայում կառուցվելիք մյուս շինությունները կունենան նաև մի քանի հարկից բաղկացած փակ ավտոկայանատեղի։

Wp 1763121210527 b19er

Ընկերությունն ամեն ինչ անում է իր աշխատակիցներին առավելագույնս մոտիվացնելու համար։ Հենց դա է պատճառը, որ Դիջիթեյնում աշխատակիցների հոսունության ցուցանիշը ցածր է. մասնագետները տարիներ շարունակ աշխատում են ընկերությունում և հենց այստեղ կերտում իրենց մասնագիտական ուղին։

Wp 1763121211139 c442bf

Իսկ հիմա շարունակաբար աճող ու համալրվող թիմն անհամբեր սպասում է DigiTown-ի՝ իր փոքրիկ քաղաքի վերջնական իրագործմանը, որը է՛լ ավելի հարմար ու հաճելի միջավայր կստեղծի բոլոր դիջիթեյնցիների համար։ 

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: