Digitain-ը ներկայացրել է տարածաշրջանում իր խոշորամասշտաբ նախագիծը՝ ԴիջիՔաղաք

Digitain-ը ներկայացրել է տարածաշրջանում իր խոշորամասշտաբ նախագիծը՝ ԴիջիՔաղաք

Sstaffmedia.am
11 հոկտեմբերի 2019
1 րոպե ընթերցում
711
Կիսվել հոդվածով

staff.am գործատու ընկերություններից Digitain-ը, որը մշակում և մատուցում է առցանց և իրական խաղային ոլորտում ծրագրային լուծումներ, հրապարակեց իր նոր ամբիցիոզ և տարածաշրջանում խոշորամասշտաբ ԴիջիՔաղաք նախագիծը, որը կարծում ենք ձեզ շատ կհետաքրքրի։

Նախագիծը ներկայացվեց Համաշխարհային ՏՏ համաժողովի (WCIT2019) ժամանակ, որի բրոնզե հովանավորն էր հանդիսանում Digitain-ը։

Մոտ երեք հազար հոգու համար նախատեսված ԴիջիՔաղաքը կլինի որպես հարթակ, աքսելերատոր և ինկուբատոր՝  նպատակ ունենալով նպաստել Հայաստանում սթարտափ էկոհամակարգի և տեխնոլոգիական նորարարությունների զարգացմանը։ Այն աշխատանքային տարածք կտրամադրի այն մարդկանց, ովքեր ունեն շատ լավ գաղափարներ թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում, բայց չունեն համապատասխան ռեսուրսներ այդ գաղափարներն իրագործելու համար։

 ԴիջիՔաղաքը նաև նախատեսված է այն գործող կազմակերպությունների համար, որոնք մեր տարածաշրջանում զարգացման մեծ նպատակներ ունեն։  

Աշխատանքային տարածքներն առաջին տարին կտրամադրվեն բոլորովին անվճար։ 

Նշենք, որ Digitain-ի ողջ անձնակազմը իր 1500 աշխատակիցներով մինչև 2020թ․ մարտ արդեն կտեղափոխվի Իսակովի պողոտայում գտնվող նոր շենք, որի հարևանությամբ էլ երեք տարվա ընթացքում կկառուցվի ԴիջիՔաղաքը։ 

 

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: