EasyPay` GASTROFEST 2023-ի գլխավոր հովանավոր

EasyPay` GASTROFEST 2023-ի գլխավոր հովանավոր

Sstaffmedia.am
8 հունիսի 2023
1 րոպե ընթերցում
215
Կիսվել հոդվածով


RU ENG


EasyPay ֆինտեխ հարթակը սկսել է համագործակցությունը GASTROFEST 2023 փառատոնի հետ որպես գլխավոր գործընկեր և տոմսերի վաճառքի պաշտոնական մատակարար։ Այժմ փառատոնին մասնակցելու համար կարող եք պարզ և արագ գնել տոմսերը easywallet հավելվածի միջոցով։

Հուլիսի 1-ին և 2-ին Դիլիջան քաղաքում՝  Աղասի Խանջյանի ամառանոցային տարածքում, տեղի կունենա Գաստրոֆեստ փառատոնը, որտեղ հանդես կգան Հայաստանում գործող ավելի քան 25 ռեստորաններ։ Համեղագույն խորտիկների համտեսին զուգահեռ կհնչի կենդանի երաժշտություն, տեղի կունենան խոհարարական հետաքրքիր մրցույթներ և ժամանցային խաղեր՝ կազմակերպված երեխաների և մեծահասակների համար։

Գաստրոֆեստի շրջանակներում մասնակից ռեստորաններն առաջին անգամ կմրցեն միմյանց հետ. հյուրերը կհամտեսեն առաջարկվող հետաքրքիր ուտեստները և գաստրոաստղիկների միջոցով կգնահատեն նախընտրած ռեստորաններին:

Այս տարվա միջոցառմանը հյուրերին սպասվում է յուրահատուկ անակնկալ․ յուրաքանչյուր ռեստորանի կողմից ֆիրմային ուտեստի պատրաստում և մատուցում, որը հյուրերը հնարավորություն կունենան փորձելու միայն փառատոնի ընթացքում։ 

Այս ամենին ի հավելում՝ Գաստրոֆեստ 2023-ը կունենա ընտանեկան ժամանցի համար նախատեսված գոտի՝ խոհարարական մաստեր կլասերով և երեխաների համար ինտերակտիվ շոու ծրագրով։

Ծրագրում նախատեսվում է նաև՝

• խոհարարական բաթլ,

• արագ ուտելու մրցույթներ հյուրերի միջև, 

• երաժշտական կատարումներ և դիջեյ սեթեր,

• կոկտեյլների պատրաստում և բիըր պոնգ:

EasyPay-ը կարևոր է համարում նմանատիպ փառատոնների կազմակերպմանը և առհասարակ գաստրոնոմիական մշակույթի զարգացմանը աջակցելը՝ միաժամանակ ապահովելով միջոցառման տոմսերի գնման անխափան և պարզ փորձառությունը։

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: