EPIC-ը հայտարարում է Հայաստանում Ձեռներեցության համաշխարհային շաբաթ 2023-ի մեկնարկը

EPIC-ը հայտարարում է Հայաստանում Ձեռներեցության համաշխարհային շաբաթ 2023-ի մեկնարկը

Sstaffmedia.am
15 նոյեմբերի 2023
1 րոպե ընթերցում
519
Կիսվել հոդվածով

Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC)` որպես Համաշխարհային ձեռներեցության ցանցի (GEN) պաշտոնական ներկայացուցիչ, համախմբել է էկոհամակարգի ներկայացուցիչներին՝ Հայաստանում Ձեռներեցության համաշխարհային շաբաթը հավուր պատշաճի տոնելու նպատակով։

Ձեռներեցության համաշխարհային շաբաթը (GEW) միջոցառումների շարք է, որն իրականացվում է ամեն նոյեմբեր՝ 200 երկրներում միաժամանակ։ Շուրջ 10 միլիոն մարդ մասնակից է դառնում տասնյակ հազարավոր ձեռներեցական միջոցառումների, որոնք օգնում են նրանց առաջին քայլը կատարել այս ոլորտում կամ կատարելագործվել։

EPIC-ի՝  Ձեռնարեցության համաշխարհային շաբաթը Հայաստանում նշելու համագործակցության կոչին արձագանքեցին հայկական էկոհամակարգի շուրջ 20 կազմակերպություններ։ Համազգային արշավի նպատակն է խթանել Հայաստանում ձեռներեցական գործունեությունը, ոգեշնչել հայ ներկա և գալիք ձեռներեցներին, ապահովել նրանց գիտելիքով, փորձով և ծանոթություններով, որոնք անհրաժեշտ են հաջողության հասնելու համար։ 

GEW Armenia 2023-ն անցկացվելու է նոյեմբերի 13-ից 19-ին։ Համապարփակ ծրագիրն ընդգրկելու է տարբեր բնույթի շուրջ 27 միջոցառումներ՝ ելույթներ, պանելային քննարկումներ, կոնֆերանսներ, մրցույթներ և ցուցադրություններ, որոնք իրականացվելու են Հայաստանով մեկ՝ Երևանում, Գյումրիում, Գորիսում և մի շարք այլ համայնքներում։ 

Ձեռներեցական շաբաթվա յուրաքանչյուր օրը կրում է իր հատուկ նշանաբանը, որն այս կամ այլ կերպ սերտորեն կապված է ձեռներեցության ոլորտի հետ։ Միջոցառումների ընթացքում արծարծվելու են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ձեռներեցության դերը հասարակության մեջ և սոցիալական ձեռներեցության պատմությունը Հայաստանում, ձեռներեցական կրթության և ձեռներեցության ազգային քաղաքականության կարևորությունը, նորարարությունների և ձեռներեցության հատման գծերը և այլ։

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: