Evolution-ի գերարագ աճի պլանների ու բազում նոր հնարավորությունների մասին

Evolution-ի գերարագ աճի պլանների ու բազում նոր հնարավորությունների մասին

Sstaffmedia.am
13 հոկտեմբերի 2022
7 րոպե ընթերցում
1,005
Կիսվել հոդվածով

Հավանաբար արդեն նկատած կլինեք Իսակովի 24/6 hասցեում գտնվող Evolution-ի նոր շենքը: Միգուցե արդեն իսկ հետաքրքրած լինի, թե ինչպիսի ընկերություն է այն և աշխատանքի ինչ հնարավորություններ է ընձեռում։ Շա՜տ-շա՜տ, երևի թե մեր այս մեկ այցը բավարար չէր բացահայտելու ամբողջը, բայց արժեքավոր զրույց ունեցանք շվեդական Evolution ընկերության հայաստանյան գրասենյակի ՄՌ Ղեկավար Ալինա Մելիքբեկյանի և Գործառնական մասով ՄՌ Բիզնես Գործընկեր Լիանա Խորենյանի հետ։


Որպես միջազգային ընկերություն՝ ի՞նչ նոր հնարավորություններ իր հետ բերեց Evolution-ը Հայաստան։

«Որպես միջազգային առաջատար և կայացած ընկերություն, որտեղ աշխատում է 83-ից ավելի ազգություն, Evolution-ն իր հետ Հայաստան բերեց հնարավորությունների, կրթելու ու կարիերա կերտելու, աշխատանքի նոր մշակույթ թե՛ կայացած, թե՛ աշխատաշուկա նոր մուտք գործող մասնագետների համար։

Բայց Evolution-ն առանձնահատուկ է իր մոտեցումներով։ Մշտապես հիմնվելով տարիների մեր փորձի վրա` նայում ենք մի քայլ առաջ ու գաղափարապես նորովի զարգանում։


Ինչո՞վ է Evolution-ն առանձնանում հայաստանյան աշխատաշուկայում։ 

«Evolution-ը հատկապես կարիերան նոր սկսող երիտասարդների ու ուսանողների համար առանձնահատուկ հնարավորություն ընձեռող ընկերություն է։ Միանալով մեզ`աշխատակիցը ստանում է ոչ միայն գրավիչ արտոնությունների փաթեթ, այլև կարիերայի աճի հնարավորություններ, քանի որ հավաքագրում իրականացնելիս շատ հաստիքների դեպքում նախապատվությունը տրվում է հենց մեր աշխատակիցների առաջխաղացմանը։ Լինելով ուսանող, անկախ մասնագիտությունից, կարելի է աշխատանքը համատեղել ուսման հետ՝ արդյունքում ձեռք բերելով ֆինանսական կայունություն, աշխատանքային փորձ միջազգային ընկերությունում, մասնագիտական նոր ձեռքբերումներ, դրական աշխատանքային միջավայր։ Իսկ սեպտեմբերից սկսած արդեն ունենք աշխատավարձի զգալի բարձրացում։

Հատկանշական է, որ Evolution-ն ամբողջ աշխարհում խաղերի ոլորտի առաջատարն ու կարգավորիչն է։ Այն գործում է իր աշխատելաոճն ու կանոնակարգը բացառապես համաձայնեցնելով միջազգային ու տեղական`յուրաքանչյուր երկրին բնորոշ չափորոշիչներին և օրենքներին»։


Նշեցիք, որ մեծ կարևորություն է տրվում աշխատակիցների առաջխաղացմանը, կարիերայի աճին ու զարգացման նախագծերին, մի փոքր կմանրամասնե՞ք։ 

«Այո, մեզ մոտ աշխատակիցների զարգացումն ու առաջխաղացումը առաջնային պլանում են։ Մենք ունենք HR գերազանցության (HR Excellence) թիմ, որը զբաղվում է աշխատակիցների կրթությամբ ու զարգացմամբ։ Քանի որ մեր թիմը բաղկացած է նաև սկսնակ մասնագետներից, ովքեր ունենալու են մասնագիտական աճ և առաջխաղացում, շատ մեծ ուշադրություն ենք դարձնում վերջիններիս առաջնորդության, կառավարման հմտությունների զարգացմանը։ Ունենք «Առաջնորդության օրակարգ» զարգացման տարեկան փուլային ծրագիր, որը կիրառվում է բոլոր նորանշանակ ղեկավարների համար։

Ինչպես բոլոր երկրներում, այնպես էլ Հայաստանում, ունենք մեր ակադեմիան, որտեղ նորեկներին ոչ միայն սովորեցնում ենք և կրթում, այլև աջակցում իրենց ամենօրյա աշխատանքում գերազանցության հասնելու հարցում։  


Օրինակ, աշխատանքի ընթացքում ինչ այլ փափուկ կամ մասնագիտական հմտություններ է ձեռք բերում ուսանողը, ինչը կարող է է’լ ավելի մոտիվացնել վերջինիս՝ դառնալու Evolution թիմի մի մասը։ 

Առաջիկայում նախատեսում ենք ունենալ մեդիա գրագիտության վարպետության դաս, որի ժամանակ կհրավիրենք մեդիա մասնագետի, ով կսովորեցնի թե ինչպես ճիշտ ներկայանալ ու ճիշտ աշխատել տեսախցիկի առջև։ Աշխատակիցներն ունեն Bookboon աշխարհի ամենամեծ օնլայն գրադարանի մշտական բաժանորդագրություն: Կարող են կարդալ, լսել աուդիոգրքեր և զարգանալ։ Սա շատ կարևոր հնարավորություն է նաև ուսանող աշխատակիցների համար։ Բոլոր երկրներում Evolution-ի նպատակն է լինել ուսանողի կողքին, այս հարցում՝ նմանապես»։


Ի՞նչ բաժիններից է բաղկացած Evolution-ի գրասենյակը Հայաստանում։  


Studio, ինչո՞վ է պայմանավորված այդ անվանումը։ 

«Evolution-ը պրոդուկտներ ստեղծող ընկերություն է, տեխնոլոգիական ընկերություն է, սարքավորումներ ստեղծող ու մրցանակների արժանացող ընկերություն է սակայն, ամենից առաջ` EVO-ն մարդկանց ընկերություն է։ Մեր մարդիկ են նորարարության հեղինակը, նրանք են ապահովում մեր էվոլյուցիան: Մեր բոլոր ձեռքբերումների երաշխավորը հենց նրանք են՝ մեր Evolutioneer-ները։ Սա մեր ընկերության գաղափարախոսության առանցքն է։

Մեր պրոդուկտն առցանց խաղային լուծումների հարթակն է՝  A-Z այդ խաղերի ստեղծումը, դիզայնը, ծրագրավորումը, վերջիններիս համար անհրաժեշտ սարքավորումների ապահովումը, խաղերը վարելը, ամբողջությամբ իրականացվում է մեր կողմից։ Խաղերը թողարկվում են ստուդիայից, այդ իսկ պատճառով էլ այդպես է անվանվում՝ Evolution Studio։

Կարևոր է նշել, որ մենք B2B (բիզնեսից բիզնես) սեկտորում ենք գործում, օպերատորներն են մեր հաճախորդները։ Ի դեպ, ոչ բոլոր օպերատորները կարող են դառնալ մեր հաճախորդները, քանի որ պետք է համապատասխանեն բազմաթիվ միջազգային և տեղական ստանդարտների ու թույլտվությունների։ Եվ, եթե իրենց պլատֆորմում Evolution-ը նշված է որպես մատակարար, դա արդեն խոսում է վերջիններիս որակի մասին»։


Շատ կարևոր սկզբունքների մասին խոսեցինք, իսկ որտեղից են բխում վերջիններս, կամ այլ կերպ ասած ինչ արժեհամակարգ է ձևավորել Evolution-ն ամբողջ աշխարհում, որն էլ այնուհետև ներդրվել է Հայաստանում։ 

«Անկախ նրանից, թե ամբողջ աշխարհում քանի կմ ենք մենք միմյանցից հեռու, մեր նշանաբանն է “As real as it gets”։ Թե՛ բիզնեսում, թե՛ առօրյա աշխատանքի ընթացքում, մենք այդ հեռավորությունը չենք զգում։

Մենք միշտ հավատարիմ ենք մեր 3 հայեցակարգային արժեքներին՝ 

ԳՈՐԾԵԼ ՃԻՇՏ

Որակն ու սկզբունքայնությունը մեր յուրաքանչյուր գործողության հիմքում են։ Հուսալի և վստահելի լինելը էական նշանակություն ունեն մեր բիզնեսի համար։ Մենք ձգտում ենք արժանին մատուցել այն հասարակություններին, որտեղ գործում ենք:

ԱԿՏԻՎ

Evolution-ում մենք սիրում ենք հաղթել․ նախաձեռնող ենք, նորարար՝ միշտ ավելիի ձգտումով: Մեր հաճախորդների հաջողությունը մեր հաջողությունն է:

ԱՇԽԱՏԵԼ ՄԻԱՍԻՆ

Բազմազանությունը մեր հաջողության գրավականներից է: Մենք հարգում ենք միմյանց և հավատում ենք թափանցիկ և ազնիվ երկխոսությանը։ Մենք հոգ ենք տանում և օգնում միմյանց:


Իսկ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այս թիմային ոգին ամուր ու բարձր պահելու համար։ 

Օրինակ, համավարակի ժամանակ բոլոր երկրների թիմերին միմյանց հետ կապելու և թիմային ակտիվություն ապահովելու համար Լոնդոնից շեֆ խոհարարի ուղղորդմամբ որոշեցինք բոլորս պատրաստել նույն ուտեստը։ HR թիմի կոորդինացման շնորհիվ բոլոր աշխատակիցների հասցեներով առաքվեց բաղադրատոմսում ներառված բոլոր բաղկացուցիչները, ու ուղիղ տեսազանգով միացած բոլորս սկսեցինք պատրաստել։ Վերջում, իհարկե, բոլորս ստացանք շատ տարբեր ուտեստներ, բայց այդ թիմային միասնությունը, ոգևորությունը ու հետաքրքիր ընթացքը մինչ օրս տպավորվել է մեզ մոտ»։


Եվ վերջում, եթե ամփոփենք, որո՞նք են Evolution-ի պլանները Հայաստանում։

Մեր HR թիմն այս հարցի շուրջ ամենաոգևորվածն է։ Մեր պրոդուկտի պահանջարկն ամեն ժամ մեծանում է, ու ընկերությունը խելահեղ տեմպով աճում է թե՛ աշխարհագրորեն, թե՛ Հայաստանում։ Ցանկանում ենք, որպեսզի աշխատաշուկայում իրազեկ լինեն, որ նման հնարավարություններ տրամադրող առաջատար միջազգային ընկերությունն արդեն Հայաստանում է, ու իրենք էլ կարող են դառնալ այդ մեծ թիմի մի մասը։ Եթե մեկ բառով, ապա գերաճն է մեր գլխավոր նպատակը։

Wp 1763121392193 sqhnre
Նկարը՝ Evolution-ի Summer Party-ից

Evolution-ի մշակույթի, աշխատանքային առօրյայի ու բազում հնարավորությունների մասին մենք առանձին նույնպես խոսելու ենք, պատմելու ենք ամենակարևորի՝ Հայաստանում գրասենյակ բացելու և գերարագ աճի «գաղտնի բաղադրատոմսի» մասին։ Շարունակեք հետևել Evolution-ի նորություններին staff.am-ում, և ինչու չէ դիմել և միանալ թիմին։

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: