Հայաստանի լավագույն գրասենյակները․ FAST -ի ջունգլին, բույսերը, ազատությունն ու մեդիտացիան

Հայաստանի լավագույն գրասենյակները․ FAST -ի ջունգլին, բույսերը, ազատությունն ու մեդիտացիան

Sstaffmedia.am
15 հունիսի 2022
5 րոպե ընթերցում
1,201
Կիսվել հոդվածով

staff.am-ը շարունակում է «Հայաստանի լավագույն գրասենյակները» նախագիծը, որի նպատակն է ֆոտոպատմությունների տեսքով ներկայացնել Հայաստանում գործող ընկերությունների ամենատարբերվող, գեղեցիկ, հարմար, ոճային և տրամադրող գրասենյակները։Նախագծի շրջանակում մենք այցելել ենք Foundation for Armenian Science and Technology ( FAST ) գրասենյակ, որի վառ ու տրամադրող միջավայրում ստեղծվում և կյանքի են կոչվում Հայաստանի ապագայի համար կարևոր գիտական, կրթական և նորարարական նախագծեր։

FAST-ն այդ գրասենյակ է տեղափոխվել 2018-ի օգոստոսին։ Այդ ժամանակ թիմը դեռ փոքր էր՝ մոտ 10 հոգուց բաղկացած, սակայն արագ աճում էր։ Այժմ FAST-ի հիմնական թիմը 40 հոգուց է բաղկացած, սակայն պարբերաբար ավելանում են նոր մարդիկ՝ ձևավորելով նոր ստարտափներ, իսկ այնուհետև առանձնանում

FAST

Երբ FAST-ն ընտրեց նշված տարածքն իր գրասենյակի համար, այդ վայրում դեռ ոչինչ չկար՝ անմխիթար քարուքանդ տարածք էր, իսկ ներսում 4 մեծ լքված մեքենա էր կանգնած, և այդ ամենը շինության 2-րդ հարկում։

FAST

Հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանի խոսքով՝ մեծ մարտահրավեր էր այդ ամայի տարածքին «կյանք տալը»՝ թե՛ բուսականության միջոցով, թե՛ վառ գույների, թե՛ լավ մարդկանց։

Wp 1763552203249 a89ne

Գրասենյակը վառ գույներով է աչքի ընկնում։ Դա արվել է նաև մի շատ կարևոր նպատակով՝ դարձնել գիտությամբ զբաղվող մարդկանց միջավայրը գրավիչ հատկապես երիտասարդների համար, որպեսզի կոտրվի այն կարծրատիպը, որ գիտնականն անպայման լաբորատորիայում աշխատող պապիկ է։

Wp 1763552203242 znlrje

Գրասենյակի դիզայնի մշակման հարցում մեծապես ներգրավված է եղել հիմնադրամի դիզայներ Լիլիթ Հարությունյանը։ Ու թեև Լիլիթը գրաֆիկ դիզայներ է, սակայն ինտերիեր դիզայնի նրա փորձն այնքան հաջողված է, որ մինչ օրս FAST-ի նոր պատերի տեսքը նա է որոշում և նախագծում։ 

Wp 1763552203897 cmywjb

FAST-ի գրասենյակի համար որպես հիմնական թեմա է ընտրվել Jungle-ը (ջունգլի)․ այստեղ որոշիչ էր Արմեն Օրուջյանի սերն Աֆրիկայի նկատմամբ, որտեղ FAST-ի հիմնադիր տնօրենը հասցրել է աշխատել մինչև Հայաստան գալը։ Եվ իսկական ջունգլի ապահովելու համար գրասենյակի գրեթե ողջ տարածքում առատ բուսականություն կա, ինչը հետաքրքիր ու յուրօրինակ կոնտրաստ է ստեղծում աշխատանքային միջավայրի հետ։ Գաղափարի հիմքում տեխնոլոգիաների և բնության միաձուլումն է։

Wp 1763552204113 afntc

Գրասենյակի հենց մուտքի մոտից է սկսվում կանաչ հատվածը։ Առաջին հայացքից թվում է, թե պատերով բարձրացող բույսերն արհեստական են, բայց մոտենալուն պես երևում է, որ իսկական են ու անչափ գեղեցիկ։

Wp 1763552204986 snw1lq

Բույսերը հատուկ խնամք են պահանջում․ շաբաթական 2-3 անգամ գրասենյակ է այցելում ֆլորիստը և խնամում է դրանք։ 

Wp 1763552204927 oshh5

Գրասենյակի աշխատանքային հատվածը open space-ի սկզբունքով է, ընդհանրապես գրասենյակի ողջ տարածքում գերիշխում է ազատության ու բաց լինելու սկզբունքը՝ խոհանոցը և հանգստի հատվածները ևս առանձնացված չեն պատերով, իսկ կոնֆերանս սենյակների և առանձին սենյակների դռներն ապակյա են, ինչը ևս ապահովում է ընդհանուր թեթևությունը։

FAST-ի մարդկային ռեսուրսների պատասխանատու Ռուզաննա Աղաջանյանի խոսքով՝ open space-ը նպաստում է գրասենյակում ավելի ակտիվ շփմանն ու մտքերի փոխանակմանը, ինչն էլ իր հերթին նպաստում է ավելի լավ գաղափարների ստեղծմանը։ 

Wp 1763552206052 kwhuw

Խոհանոցի հատվածը նույնպես առանձնացված չէ, քանի որ դիտարկվում է որպես ևս մեկ վայր, որտեղ աշխատակիցները կարող են ազատ շփվել ու գաղափարներ փոխանակել։ 

Wp 1763552206327 2yfus

Բացի բուն աշխատանքային հատվածից, կարելի է աշխատել գրասենյակի տարբեր հատվածներում, ընդ որում՝ թե՛ աշխատել, թե՛ հանգստանալ։ Ընտրությունը մեծ է՝ մեծ խմբերի համար նախատեսված գունավոր զոնաներից մինչև ավելի առանձնացված փափուկ հատվածներ։ Եվ բոլոր հատվածները որքան գեղեցիկ են, նույնքան՝ հարմար։

Wp 1763552207263 9k7h04

FAST-ում աչքի է ընկնում նաև հիմնադրամի ձեռքբերումների պատը, որտեղ ներկայացված են բոլոր նախագծերը, կան տվյալներ մասնակիցների քանակի, ներդրումների, հատկացված գրանտերի և գործունեության մյուս կարևոր տարրերի վերաբերյալ։

Wp 1763552207064 hjmi7

Աշխատանքային հատվածում հատկապես աչքի է ընկնում Integrity գրվածքով պատը, որի հեղինակը ևս Լիլիթն է։ Գրվածքը մեխերին փաթաթած գունավոր թելերով է ստացված և խորհրդանշում է այդքան տարբեր ու «բազմերանգ» մարդկանցից բաղկացած թիմի ամբողջականությունը՝ ընդգծելով, որ FAST-ում հավաքված մարդիկ թեև շատ հարցերում իրար նման չեն, սակայն հավաքվել են մեկ միասնական նպատակի շուրջ՝ ավելի լավը դարձնել Հայաստանի ապագան։

Wp 1763552208152 frrtka

Ընդհանրապես FAST-ում պատերի գրվածքներին մեծ ուշադրություն են դարձնում, չէ՞ որ աշխատանքային օրվա ընթացքում աչքի ընկած որևէ լավ արտահայտություն կարող է թե՛ նպաստել նոր գաղափարի ստեղծմանը, թե՛ բարձրացնել տրամադրությունը։

Wp 1763552211915 bkwogl

FAST-ի թիմը երկար էր մտածում՝ ինչ կարելի է գրել այս պատին, դիտարկվել են շատ լուրջ մտքեր, բայց վերջում հաղթել է հին ու բարի, դեռևս մուլտֆիլմերից բոլորին ծանոթ Hakuna Matata-ն, ինչը սուահիլիից բառացի թարգմանվում է «ոչ մի հոգս»։ Կարծքում են՝ լավ ու ճիշտ նշանաբան է։

Wp 1763552212574 zptyck

Հարմար տեղավորվելու և լիցքաթափվելով աշխատելու համար գրասենյակում կա գունավոր ու շատ փափուկ մի սենյակ, որտեղ պարզապես անհնար է գտնվել վատ տրամադրությամբ կամ լարված։ Ռուզաննան՝ որպես փորձառու HR մասնագետ, հատկապես բարձր է գնահատում սենյակի այդ առանձնահատկությունը և հաճախ օգտվում է դրանից աշխատակիցների հետ բարդ զրույցներն ավելի թեթև միջավայրում անցկացնելու համար։ 

Wp 1763552212597 e84o5c

Աշխատանքային եռուզեռի ընթացքում երբեմն շատ կարևոր է կտրվել գործերից ու գտնել ներքին հանգստությունն ու ներդաշնակությունը։ Այդ հարցում «ֆասթցիներին» օգնում է Zen սենյակը։ Մեդիտացիա անելու մշակույթ ձևավորելու համար գրասենյակ շաբաթական մեկ անգամ հատուկ ինստրուկտոր է գալիս, ով ցանկացող աշխատակիցներին օգնում է բացահայտել ներդաշնակությանը հասնելու ճանապարհը։

Wp 1763552213527 24bj6

Մեդիտացիան գնալով ավելի սովորական ու առօրյա է դառնում հիմնադրամի աշխատակիցների համար, և շատերն արդեն ըստ ցանկության՝ նույնիսկ առանց մասնագետի օգնության, պարբերաբար այցելում են այդ սենյակ սեփական մտքերի հետ միայնակ մնալու համար։ Դա թույլատրվում է անել նաև աշխատանքային ժամերին, ոչ թե աշխատանքից դուրս կամ ընդմիջման հաշվին։

Wp 1763552213533 u9xwel

Zen zone-ին կից կա նաև հանգստի հատված, որտեղ աշխատակիցները կարող են նույնիսկ մի քիչ քնել։ Դա ևս կարելի է անել աշխատանքային ժամին, ու ղեկավարությունը որևէ խնդիր դրանում չի տեսնում։

Wp 1763552214292 88ksim

FAST-ում նաև ավելի ակտիվ ժամանցն է ողջունվում․ ընկերության աշխատակիցները շատ են սիրում խաղալ ֆուսբոլ (սեղանի ֆուտբոլ), անգամ առաջնություններ են կազմակերպում։ Ինչպես պատմում է Ռուզաննան՝ նույնիսկ նախկին աշխատակիցներն են երբեմն այցելում գրասենյակ թիմով ֆուսբոլ խաղալու, դա FAST-ի մշակույթի մի մասն է։

Wp 1763552214155 hzh7xp

Գրասենյակում ազատությունն ամենուր է․ հենց դա է պատճառը, որ տեղադրվել են ապակյա և ամբողջությամբ թափանցիկ դռներ՝ ընդհանուր բաց միջավայրի կոնցեպտը պահպանելու համար։

Wp 1763552215231 ga3dcp

FAST-ի գրասենյակում ամեն անկյուն հարմարեցված է թե՛ պրոդուկտիվ աշխատանքին, թե՛ անկաշկանդ շփմանը, քանի որ հիմնադրամում համոզված են՝ լավագույն գաղափարները հենց այդպես են ծնվում։

Wp 1763552215175 9hx4ux

FAST-ը նաև նոր գրասենյակի կառուցման ապագայի մեծ պլաններ ունի, որոնց իրականացման դեպքում մեր քաղաքում կավելանա ևս մեկ գեղեցիկ աշխատանքային միջավայր, որտեղ գեներացվելու են Հայաստանի ապագայի զարգացմանը նպաստող մեծ գաղափարներ։

Wp 1763552215911 7pyfz8

Իսկ մենք վստահ ենք, որ ինչ էլ որոշի ստեղծել FAST-ի պես պրոդուկտիվ թիմը, արդյունքը լինելու է տպավորիչ և օրինակելի։

Wp 1763552215755 hdtsz
FAST-ի պոզիտիվ և ընկերասեր թիմը։

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: