Մարտի 25-26-ին Երևանում տեղի ունեցավ Customer Experience Association of Armenia-ի կողմից կազմակերպված Customer Experience-ի մասին խոշոր կոնֆերանս, որը միավորեց ոլորտի առաջատար մասնագետների, C-level ղեկավարների և բիզնես համայնքի ներկայացուցիչների՝ ոչ միայն Հայաստանից, այլ նաև Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ռումինիայից։
Միջոցառումը հարթակ դարձավ քննարկելու և խորությամբ ուսումնասիրելու հաճախորդակենտրոն ռազմավարությունների դերը ժամանակակից բիզնեսում, Customer Experience-ի ազդեցությունը ընկերությունների աճի վրա և CX-ի ինտեգրումը որպես բիզնես մոդել, ոչ թե պարզապես ֆունկցիա։
Թվով 22 կազմակերպություններ ամենատարբեր ոլորտներից միացել էին կոնֆերանսին՝
- Հեռահաղորդակցություն
- Բանկեր
- Մանրա-մեծածախ վաճառք
- Ապահովագրական
- ֆինանսական-ներդրումային
- ՏՏ (IT), բուքմեյքեր և այլն
International CX Conference-ի խոսնակների ընտրությունը կայացել է 3 սկզբունքով՝ համաշխարհային փորձ և ներգրավվածություն, նորարարական և հիմնարար տեսություններ, կարծիք ձևավորող, առաջատար փորձագիտական ազդեցություն։ Գլխավոր խոսնակներն են՝
- Ian Golding (Մեծ Բրիտանիա) | Ռազմավարական Customer Experience
- Gabriela Ciupitu (Ռումինիա) | CX KPI և ROI գործիքակազմ
- Vahe Baloulian (ԱՄՆ, Հայաստան) | CX և արժեքները բիզնեսում
- Shushanik Ghaltakhchyan (Հայաստան) | Customer Experience և հոգեբանություն
Յուրաքանչյուր խոսնակ ներկայացրել է գործնական-կիրառելի փորձագիտական տեղեկություններ՝ ոչ թե վերացական մեկնաբանություններ։ Նրանք քննարկել են իրական խնդիրներ, ներկայացրել իրական վերափոխումներ և իրական դասեր, որոնք քաղվել են սեփական փորձառություններից։
Օրվա ընթացքում անցկացվել են նաև պանելային քննարկումներ, որոնց մասնակցել են ղեկավարներ Հայաստանի Top կազմակերպություններից՝
- Մարիամ Համբարձումյան (TCF Group)
- Ասյա Սարգսյան (Ucom)
- Արմինե Մկրտչյան (MerakiPal)
- Գոռ Եսայան (PhD – ASPU)
- Նատալի Ղուկասյան (Earlyone)
- Գրիգոր Բաղդասարյան (Hivenet)
- Էդգար Կարապետյան (Galaxy Group)
- Իրինա Սեյլանյան (Armenian Card)
- Տիգրան Ջրբաշյան (Ameria Group)
- Արմեն Քոչարյան (VOLO, UATE)
Կոնֆերանսին մասնակցեցին ինչպես տեղական, այնպես էլ միջազգային փորձագետներ, ովքեր կիսվեցին իրենց փորձով, հաջողված պատմություններով և գործնական մոտեցումներով, որոնք կիրառելի են ցանկացած ոլորտի համար։
Միջոցառման կարևոր հատվածներից մեկը Honorary Board Membership-ի շնորհման արարողությունն էր, որի ընթացքում հրավիրյալ մասնագետներից Ian Golding-ը, Gabriela Ciupitu-ն և Վահե Բալուլյանը արժանացան «Հաճախորդների Փորձառության Հայաստանի Ասոցիացիայի» պատվավոր անդամակցության՝ Հայաստանում և ամբողջ աշխարհում Customer Experience մշակույթի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար։
Կոնֆերանսը ավարտվեց Grand Closing-ով և բացառիկ նեթվորքի հնարավորություններով, որտեղ մասնակիցները հնարավորություն ունեցան ստեղծելու միջազգային նոր կապեր, քննարկելու համագործակցություններ և կիսվելու գաղափարներով։
CXAA-ը շարունակում է ձևավորել և զարգացնել CX էկոհամակարգը Հայաստանում՝ միավորելով մասնագետներին և առաջ մղելով հաճախորդակենտրոն մտածելակերպը բիզնեսում։

