Ինչպիսին պետք է լինի Ձեր CV-ն․ խորհուրդներ մասնագետներից

Ինչպիսին պետք է լինի Ձեր CV-ն․ խորհուրդներ մասնագետներից

Sstaffmedia.am
23 փետրվարի 2018
2 րոպե ընթերցում
1,077
Կիսվել հոդվածով

StaffBlog-ի այս նախագծի նպատակն է օգնել աշխատանք փնտրողներին լավագույնս ներկայանալ ցանկալի գործատուին։ Ստորև ուրախ ենք ներկայացնել FXTM Armenia ընկերության ՄՌԿ  պատասխանատու Գայանե Մանասյանի օգտակար խորհուրդները CV կառուցման մասին։ 

Personal Գայանե

           

ԳԱՅԱՆԵ ՄԱՆԱՍՅԱՆ

FXTM Armenia ընկերության  

ՄՌԿ պատասխանատու

linkedin

check-mark (4) Եթե Դուք գտել եք Ձեզ հետաքրքրող աշխատանքը և պատրաստվում եք դիմել վերջինիս համար, ապա լավ և ճիշտ կառուցված CV-ն հարցազրույցի հրավիրվելու համար ամենակարևոր նախապայմանն է:

1_final

check-mark (4)Նախ և առաջ, եթե որոշել եք լուսանկար կցել CV-ին, ապա այն պետք է լինի գործարար ոճի և թարմ լուսանկար, ֆայլի մեջ պետք է զբաղեցնի փոքր հատված։ Լուսանկարն առանձին ուղարկելու և մի քանի լուսանկար կցելու կարիք չկա։

check-mark (4) CV-ին ցանկալի է սկսել հակիրճ պրոֆիլով՝ մեկ կամ երկու նախադասությամբ նշել կրթության, աշխատանքային փորձի, ունակությունների և հմտությունների մասին։

check-mark (4) Աշխատանքային փորձը նկարագրելիս կարիք չկա մանրամասն ներկայացնել նախկին կամ ներկա աշխատավայրում իրականացվող բոլոր գործառույթները։ Անհրաժեշտ է առանձնացնել դրանցից ամենակարևորները, որոնք առավել լավ կարող են նկարագրել ձեր պաշտոնի էությունը։

check-mark (4) Ցանկալի է առավել մանրամասն ներկայացնել միայն այն պաշտոնի նկարագիրը, որը համապատասխանում է թափուր հաստիքին։              Նախկինում իրականացված կարճաժամկետ այն աշխատանքները, որոնք չեն համապատասխանում Ձեր մասնագիտությանը և կարիերայի ստեղծման գործում իրենց էական ազդեցությունը չեն ունեցել CV-ում ներառելու կարիք չկա։

check-mark (4)Եթե մասնակցում եք կամավոր աշխատանքների, որոնք կապ չունեն թափուր հաստիքի հետ, դրանց մասին գրելու կարիք չկա։ Կարող եք միայն նշել, որ մասնակցել եք կամավոր աշխատանքների։

check-mark (4) Եթե աշխատանքային փորձ չունեք, սակայն անցել եք ուսումնական կամ կամավոր պրակտիկաներ այն ոլորտներում, որոնք օգնել են ավելացնել Ձեր գիտելիքները և ծանոթանալ գործարար միջավայրին, անպայման CV-ի մեջ նշեք դրանց մասին։

check-mark (4) CV-ի մեջ ցանկալի է ներառել տեղեկատվություն ձեր կողմից մասնակցած միայն այն դասընթացների մասին, որոնք եղել են առավել երկարաժամկետ և նպաստել են ձեր մասնագիտական գիտելիքների, ինչպես նաև ունակությունների ավելացմանը։

check-mark (4)Լեզուների իմացությունը նշելիս շեշտեք, թե ինչպես եք դրանց տիրապետում և ամենակարևորը մի գերագնահատեք ձեր գիտելիքները, հարցազրույցների ժամանակ լեզուների իմացությունը հաճախ ստուգվում է։

check-mark (4)Նշեք նաև համակարգչային այն ծրագրերի մասին, որոնց իսկապես լավ եք տիրապետում  և կարող եք օգտագործել ձեր առօրյա աշխատանքում։

check-mark (4) Եթե տիրապետում եք անգլերեն լեզվին՝ CV-ին ներկայացրեք անգլերենով։

check-mark (4) CV-ն ուղարկեք pdf ֆորմատով և ֆայլի անունը ցանկալի է դնել CV_անուն ազգանուն:

check-mark (4) Ուշադի՛ր եղեք, CV-ն ուղարկելիս ճիշտ լրացրեք subject դաշտը:

check-mark (4) Ուշադիր եղեք հեռախոսազանգերին, ինչպես նաև հաճախ ստուգեք էլ-փոստը։

2Wp 1763618131791 8lj7wpԱնհրաժեշտ է CV-ն ուղարկել և CV-ի մեջ նշել գործնական ոճի էլ․ փոստի հասցե “ani.pupushik89@mail.ru” միանշանակ իր բացասական ազդեցությունն է ունենալու:

Wp 1763618131791 8lj7wp Տառասխալները և տարբեր տառատեսակները բացասական ազդեցություն կարող են թողնել ընթերցողի վրա:

Wp 1763618131791 8lj7wpՄի՛ ուղարկեք CV-ն առանց ուղեկցող նամակի:

Wp 1763618131791 8lj7wpՆույն թափուր հաստիքի համար կարիք չկա դիմել մի քանի անգամ, ինչպես նաև ճիշտ չէ նույն ընկերության տարբեր հաստիքների համար դիմելը։ Կարող եք դիմել առավելագույնը երկու կամ երեք հաստիքի համար, որոնք միմյանց մոտ աշխատատեղեր են և առավելագույնն են համապատասխանում ձեր ունակություններին:

Մաղթում եմ հաջողություն նոր աշխատանքի փնտրման գործում։

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: