Գործի անցի՛ր – թրեյնինգ LOFT-ում

Գործի անցի՛ր – թրեյնինգ LOFT-ում

Sstaffmedia.am
21 մարտի 2017
1 րոպե ընթերցում
507
Կիսվել հոդվածով

staff.am կարիերայի հարթակի ներկայացուցիչներին այս անգամ հյուրընկալեցին LOFT HR ԱԿՈՒՄԲ-ում, որի հերթական հանդիպումը տեղի ունեցավ մարտի 2-ին։ Հանդիպմանը մասնակցում էին ինչպես նորավարտներ, որոնք առաջին քայլերն էին կատարում աշխատաշուկայում, այնպես էլ իրենց կարիերայի առաջխաղացմամբ մոտիվացված երիտասարդներ։

Լոֆթ HR ակումբը ծառայում է երկու նպատակի՝ ամրացնել Հայաստանի ՄՌ կառավարման ոլորտը, և ձևավորել աշխատանքի դիմելու ճիշտ և գրագետ մշակույթ։ Ակումբը հիմնականում հանդես է գալիս պրակտիկ դասընթացների ֆորմատով և կարճաժամկետ ծրագրերով։ 

Ակտիվորեն քննարկվեցին այն գործիքների մասին, որոնք այսօր յուրաքանչյուրին թույլ են տալիս հավասար պայմաններում մրցակցել թափուր աշխատատեղերի համար։ Մասնավորապես․

  • Ինչպես կազմել ճիշտ կառուցվածքով ռեզումե,
  • Ուղեկցող նամակ (Cover Letter) կազմելու հիմնական սկզբունքները,
  • Ինչպես ճիշտ հաղորդակցվել Գործատուի հետ աշխատանքային հարցազրույցի տարբեր փուլերում,
  • Եվ թե ինչպես օգտագործել սոց․ մեդիան՝ որպես սեփական բրենդի ստեղծման գործիք։

Հանդիպման մասնակիցներին ներկայացվեց նաև staff.am կարիերայի նոր հարթակն իր բոլոր առանձնահատկություններով և առավելություններով։ Հատկապես մեծ ուշադրություն դարձվեց կայքի կառուցվածքին, Գործատուների պահանջներին համապատասխան staff.am Անձնական էջ ստեղծելու և թափուր աշխատատեղերին դիմելու գործիքներին։

staff.am-ը լիովին նոր աշխատանքային հարթակ է Հայաստանում, որի միջոցով Գործատու ընկերությունները գտնում են տաղանդավոր աշխատակից, իսկ աշխատանք փնտրողները՝ սիրելի աշխատանք։

Իսկ հանդիպման ավարտին ներկայացվեց կարիերայի ոլորտում N1 բլոգը Հայաստանում՝ StaffBlog-ը և Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ Անի Մարգարյանի հոդվածները, որոնք օգտակար ուղեցույց են հանդիսանում աշխատանք փնտրողների համար։ Մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ՝

Wp 1763618868268 qkuru
Wp 1763618868276 6c7vt
Wp 1763618868687 9w8yvg
Wp 1763618868708 mcgggs
Wp 1763618869231 2bapa
17440288_1302308679804304_149528039_n
featured
17410451_1302308696470969_676885826_n
17440345_1302308683137637_1878709102_n

Շնորհակալություն ենք հայտնում LOFT HR ԱԿՈՒՄԲ-ի կազմակերպիչներին, բոլոր մասնակիցներին, ովքեր իրենց մասնակցությամբ հանդիպումը դարձրեցին էլ ավելի հետաքրքիր և արդյունավետ։

Մաղթում ենք հաջողություն Ձեր կարիերայում, կհանդիպենք շուտով staff.am առաջիկա միջոցառումների ընթացքում։

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: